Posted in MSKH, Գրականություն

 «Նամակ ինքս ինձ»

Ողջու՜յն։

Ողջունել ապագայում ապրող ինքս ինձ կարծես անհնարին է թվում, բայց ահա՛ արի ու տես հնարավոր է։ Այս նամակը հիմա կգրեմ ու կկարդամ այն 15 տարուց, երբ արդեն այժմյան իմ պատկերացմամբ պետք է հասած լինեմ իմ կյանքի նպատակների գոնե կեսին։ Սկզբում ցանկանում եմ ասել, որ հույս ունեմ դու այս անցած 15 տարում ևս մի քանի անգամ այցելել ես Բեռլին և որոշել, որ պետք է տեղափոխվես այտեղ սովորելու։

Բեռլինում սովորելու տարիների ըթացքում դու ևս մի քանի անգամ այցելել ես Կորեայի Հանրապետություն K-pop պարերի մայրաքաղաք՝ Սեուլ։ Հիմա և կարծում եմ, որ 15 տարի անց նույնպես չես սիրի լինել մարդկանց աչքի ուշադրության տակ, այլ ընդհակառակը՝ լինել փակ, բայց մարդկանց համար շատ կարևոր դեր կատարող ինչ-որ մեկը Օրինակ՝ մենեջեռ կամ շատ հայտնի ընկերության տնօրեն, որի գոյության մասին ոչ-ոք չգիտի։ Հիմա անձամբ կարծում եմ, որ գերմաներեն սովորելը բարդ է, բայց Գերմանիայում ապրելու համար՝ անհրաժեշտ։ Անցել է արդեն 15 տարի ու չգիտեմ ինչու, բայց կարծում եմ, որ կարոտել եմ ավագ դպրոցը ու հաստատ շատ մեծ ցանկություն ունեմ վերադռնալու և դպրոցից կարոտս առնելու։ Ինչ խոսք, սիրելի ապագայում ապրող ես, հույս ունեմ, որ ուսումնական Գերմանիայից անպայման կվերադառնաս քո հայրենիք ու կշարունակես աշխատել ու շենացնել քո երկիրը։ Այն հարցին, որ գրեթե բոլոր աղջիկներին տալիս են 18 տարեկանը լրանալուն պես «բա ե՞րբ ես ամուսնանալու» ասեմ, որ հաստատ ո՛չ 15, ո՛չ էլ, կարծում եմ, 20 տարի հետո։ Իմ այժմյան կարծիքով մարդը պետք է ամուսնանա միայն շատ հասուն տարիքում՝ դիմանալով կյանքի բոլոր բարդություններին։ Հուսով եմ, որ 15 տարի անց դու իսկապես կկարդաս այս նամակը և կգրես պատասխան նամակ «Թե ինչ փոխվեց այս 15 տարիների ընթացքում»։ Հաջողություն քեզ կյանքում։

Leave a comment