Posted in MSKH, Հայոց լեզու 12, Գրականություն

Կենդանիների վրա փորձարկումներ անելը արգելվում է

Այսօր մենք ապրում ենք այն դարում որտեղ կենդանիրերի դերը շատ մեծ է։Առանց մեղուների չի լինի ծաղիկների փոշոտումը, առանց գայլերի ու աղվեսների անտառները չեն մաքրվի հիվանդ կամ սատկած կենդանիներից։Մենք պետք է հիշենք, որ մարդիկ չեն կարող ապերել առանց բնության և իհարկե առանց կենդանիների։Փորձարկումը հատկապես ճագարների վրա վնասում է և սպառնում,որ օրերից մի օր ճագարները նույն պես կհայտնվեն կարմիր գրքում։Այդ փորձարկումները կատարում են նոր այսինքն դեռևս չստուգված քիմիական ապրանքներով։ Ըստ վիճակագրական տվյալների ամեն տարի այդ փոձարկումների արդյունքում սատկում է գրեթե 50000 կենդանի։Ցավոք շատերը կարծում են, որ կարելի կենդանիների վրա փորձարկումներ կատարել սակայն չեն գիտակցում հարցի լրջությունը։

Դա կարող է իսկապես շատ մեծ վնաս հասցնել կենդանիներին։Այդ փորձերն իրականացվում են չորս ուղղություններով՝ 65% թմրանյութերի անվտանգության փորձարկումներ, 26% հիմնական գիտական հետազոտություններ, 8% կոսմետիկ միջոցների արտադրություն, 1% կրթական գործընթացներ։Ի ուրախություն մեզ այժմ գործում են մի շարք կազմակերպություններ որոնք զբաղվում են կենդանիների պաշտպանությամբ և թույլ չեն տալիս որպեսզի մարդիկ տանջեն և օգտագործեն կենդանիներին իրենց իսկ շահի համար։Այդ կազմակերպությունները թույլ են տալիս կենդանիներին վերադառնալ իրեն իսկ կյանքի սկզբնաղբյուրին այսինքն՝ նորից վերադառնալ անտառ և ապրել այտեղ։Ճագարների և կատուների վրա հիմնականում փորձարկում են կոսմետիկ միջոցներ․ սակայն բնապահպանները և շատ կամավորներ սկսեցին օգտագործել կենդանիների վրա չփորձարկաված կոսմետիկա այդ կոսմետիկան անվանում են  «vegan» կամ «cruelty free»։Նրանք կարծումն են, որ օգտագործելով այդ ամենը մի քանի հարյուրավոր կենդանիների կյանք կփրկեն։Եվ ուրեն եկեք սիրենք կենդանիներին և պաշտպանենք նրանց։

Leave a comment