Posted in MSKH, Հայոց պատմություն 12

Հայկական քաղաքակրթության ձևավորումն ու զարգացումը

Թեմա 1. Հայկական քաղաքակրթության ձևավորումն ու զարգացումը: Պատմության աղբյուրները /բանավոր, դասագիրք՝ էջ 7-11, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1. Ընտրե՛ք Մեծ Հայքի նահանգներից մեկը և, օգտվելով տարբեր աղբյուրներից, պատրաստե՛ք նյութ տվյալ նահանգի մասին:

Այրարատ

Այրարատը Մեծ Հայքի կենտորանական նահանգն է, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնը։ Տարածվում էր Արաքսի միջին և Արածանիի վերին ավազաններում։ Հյուսիսից սահմանակից էր Գուգարքին, արևմուտքից՝ Բարձր Հայքին ու Տայքին, արևելքից՝ Սյունիքին և հարավից՝ Տուրուբերանին ու Վասպուրականին։ Այրարատում կային ոսկու, պղնձի, երկաթի հանքավայրեր, հարուստ աղահանքեր, շինանյութեր և հանքային ջրեր։ Այրարատը հնուց ուներ ոռոգման ջրանցքներ։ Այրարատով էին անցնում միջազգային տարանցիկ առևտրական ճանապարհներ։Այստեղ են եղել Հայաստանի գրեթե բոլոր մայրաքաղաքները՝ Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը, Դվինը, Անին, իսկ այժմ՝ Երևանը։ Այրարատի տարածքն իբրև արքունի սեփականություն անընդհատ փոքրքնում էր ֆեոդալական հարաբերությունների ձևավորման պատճառով։ 284–387–ին, երբ գավառների կառավարիչ նախարարները փաստորեն դարձան ժառանգական տերեր, հայ Արշակունիները պաշտոնապես ճանաչեցին Այրարատի սահմաններում եղած նախարարական խոշոր տներին՝ Կամսարականներին, Գնթունիներին, Մամիկոնյաններին, Բագրատունիներին, Ամատունիներին և գավառների անունները կրող նոր տոհմերին։Հայ Արշակունիներից հետո Այրարատը իբրև առանձին նահանգ վերացավ։ Հայաստանի երկրորդ բաժանումից հետո Այրարատի մեծագույն մասն անցավ Բյուզանդիային և Տարուբերանի հետ միասին կազմվեց վարչական մեկ միավոր։VIIդ. կեսերին Այրարատը գրավեցին արաբները։ 886–ին Այրարատը մտավ Բագրատունիների թագավորության կազմի մեջ։ Սելջուկների ժամանակ Այրարատը ենթարկվեց ավերածությունների, բայց XIIIդ. սկզբին, Զաքարյանների օրոք, ազատագրվեց, բարգավաճեց։Մոնղոլական տիրապետության, Լենկթեմուրի արշավանքների շրջանում Այրարատի գավառները ենթարկվեցին նոր ավերածությունների։ XVդ. Այրարատը նվաճեցին Կարա–Կոյունլուները, ապա Ակ–Կոյունլուները։ 1502–ին Այրարատին տիրացավ Սեֆևյան Պարսկաստանը։ XVIIդ. Թուրք–պարսկական պատերազմների հետևանքով Այրարատը ամայացավ։ 1639–ի հաշտության պայմանագրով Այրարատի մեծ մասն անցավ Պարսկաստանին։

2. Պատմության ի՞նչ աղբյուրներ գիտեք:Պատմության աղբյուրներ են պատմիչների երկերը, տարեգրությունները, ժամանակագրությունները, հիշատակարանները, օրագրությունները, հուշագրությունները, զանազան իրերի վրա գրված կամ փորագրված արձանագրությունները, նամակները և այլն։ Պատմիչներից կան հայոց պատմության պատմիչ Մովսես Խորենացին, Եղիշեն, Նիկողայոս Ադոնցը և այլն։

Leave a comment