Day: May 6, 2022
Հաշվարկային լաբորատոր փորձեր՝ Մետաղների քիմիական հատկությունները
Լաբորատոր փորձ 1. Մետաղների օքսիդացումը թթվածնով՝ մագնեզիումի այրումը <<Հրավառություն>>:
ա) Գրեք ընթացող ռեակցիայի հավասարումը և հավասարեցրեք
էլեկտրոնային հաշվեկշռի եղանակով՝՝ նշելով վերականգնիչը և օքսիդիչը:
բ) Կատարեք հաշվարկ. որքա՞ն ջերմություն կանջատվի ռեակցիայի
հետևանքով, եթե մագնեզիումի այրման ջերմությունը՝ Qm (Mg) = 570 կՋ/մոլ է, իսկ փորձի համար վերցվել է 2,4 գ մագնեզիում:
Լաբորատոր փորձ 2 Ալկալիական մետաղներից նատրիումի փոխազդեցությունը ջրի հետ
ա) Գրեք ընթացող ռեակցիայի հավասարումը,
հավասարեցրեք էլեկտրոնային հաշվեկշռի եղանակով, նշեք վերականգնիչը և օքսիդիչը:
բ) Կատարեք հաշվարկ. որքա՞ն է լուծույթում ստացված նյութի զանգվածային բաժինը (%), եթե փորձ կատարելիս վերցվել է 2,3 գ նատրիում, իսկ ջուրը՝ 50 մլ:
Լաբորատոր փորձ 3. Պղնձի ստացումը իր աղից՝ պղնձարջասպից CuSO4 · 5H2O, ակտիվ մետաղով՝ երկաթով:
ա) Գրեք ընթացող ռեակցիայի հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային հաշվեկշռի եղանակով, նշեք վերականգնիչը և օքսիդիչը:
բ) Կատարեք հաշվարկ. որքան է ստացված պղնձի զանգված, եթե
ձողի զանգվածի փոփոխությունը եղել է 0,8 գ:
Լաբորատոր փորձ 4. Ակտիվ մետաղներից՝ ցինկի փոխազդեցությունը աղաթթվի հետ:
ա) Գրեք ընթացող ռեակցիայի հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային հաշվեկշռի եղանակով, նշեք վերականգնիչը և օքսիդիչը:
բ) Կատարեք հաշվարկ. որքան գազ կանջատվի մլ (ն.պ.),եթե
փորձի համար վերցվել է 2,6 գ ցինկ: