1 Ե՞րբ է կազմվել Հայաստանի առաջին Հանրապետությունը – 3 միավոր;
Հայաստանի Հանրապետութիուն ,ստեղծվել է 1918 թվականի մայիսի 30-ին՝ մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո:
2 Ի՞նչ կապ կա Կարսի պայմանագրի և Մոսկվայի պայմանագրի միջև
Առաջին կապը այն է որ առանց մոսկվայի պայմանագրի չէր լինի Կարսի պայմանագիրը։
Կարսի պայմանագիրը գրեթե նույնությամբ կրկնում է 1921 թ-ի մարտի 16-ի Մոսկվայի խորհրդա-թուրքական պայմանագրի դրույթները:Անդրկովկասի խորհրդային հանրապետություններին հնարավորություն չէին տվել մասնակցելու բանակցություններին, որովհետև նրանք Թուրքիայի հետ կնքելու էին առանձին պայմանագրեր: Մոսկվայի պայմանագրի 15-րդ հոդվածով` Ռուսաստանը պարտավորվում էր անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ քայլեր ձեռնարկել, որպեսզի նրանց և Թուրքիայի միջև կնքվելիք պայմանագրերում անպատճառ ճանաչվեն Մոսկվայի պայմանագրի այն հոդվածները, որոնք վերաբերում են առանձին հանրապետություններին: Պայմանագրի ստորագրումից առաջ հրավիրված Կարսի խորհրդաժողովի նպատակը Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների միջև հարաբերությունների կարգավորումն էր:Մոսկվայի պայմանագրով` Անդրկովկասի հանրապետությունների հետ ընդհանուր պայմանագրի կնքում չէր նախատեսվում: Իսկ առանձին պայմանագրերի կնքման դեպքում Թուրքիայի համար դյուրին կլիներ իր կամքի պարտադրումը հանրապետություններին:Կարսի պայմանագիրը բաղկացած է ներածությունից, 20 հոդվածից և 3 հավելվածից: 1-ին հոդվածով ուժը կորցրած էին համարվում բոլոր այն պայմանագրերը, որոնք կնքվել էին պայմանավորվող կողմերի տարածքներում անցյալում ինքնիշխան կառավարությունների միջև. դրանով չեղյալ էր համարվում նաև Ալեքսանդրապոլի պայմանագիրը (1920 թ-ի դեկտեմբերի 2–3): Չեղյալ էին համարվում (բացառությամբ Մոսկվայի ռուս-թուրքականի) այն պայմանագրերը, որոնք կնքվել էին երրորդ պետության հետ և վերաբերում էին Անդրկովկասի հանրապետություններին: 2-րդ հոդվածով, որն առանձնապես կարևոր էր Թուրքիայի համար, կողմերը չէին ճանաչում «բռնի ուժով» պարտադրված ոչ մի պայմանագիր . դա նշանակում էր, որ Խորհրդային Հայաստանը չի ճանաչում 1920 թ-ի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագիրը:
3 Սահմանել «Հանրապետություն» հասկացությունը և նրան
առնչվող 3-5 հասկացություն
սահմանում՝
Հանրապետությունը կառավարման համակարգ է, որն իրենից ներկայացնում է տվյալ երկրում իշխանության ձևավորման և ժողովուրդ-իշխանություն փոխհարաբերությունների համակարգ:
հասկացություներ՝
1. հանրապետություններ, 2. միապետություններ,3. նախագահական, 4. պառլամենտական,5. խառը կամ կիսանախագահական