Posted in MSKH, Նախագիծ, Էկոլոգիա, Uncategorized

ՀՀ բուսականությունն ու կենդանական աշխարհը

  1. Նկարագրել Հայաստանի Հանրապետության բուսական և կենդանական աշխարհը։
    1. Հայաստանի կենդանական աշխարհը շատ բազմազան է: Հաշվվում է մոտ 12000 կենդանատեսակ, որոնցից 75-ը` կաթնասուններ, 302-ը` թռչուններ, 43-ը` սողուններ, և ավելի քան 11000-ը` միջատներ ու անողնաշարավորներ: Շատ կենդանատեսակներ հատուկ են միայն Հայկական լեռնաշխարհին: Օրինակ՝ մուֆլոնը, բեզոարյան այծը, կովկասյան փասիանը, հայկական եղջերավոր օձը: Հայկական էնդեմիկ տասակ է Դարիևսկու իժը: Միաժամանակ բազմաթիվ են հարևան երկրներից ներթափանցած կենդանատեսակները: Տարածված կենդանիներից են գայլը, արջը, նապաստակը, վարազը, չախկալը, աղվեսը և այլն: Թռչուններից են` արծիվը, բազեն, բուն, լորը, կաքավը: Կան նաև չղջիկներ, մկներ և
  2. Գրել <<Կարմիր գրքում >> հայտնված բուսատեսակները և կենդանատեսակները։

Թե ինչ տուգանք է հասնում կարմիր գրքում գրանցված կենդանիներին սպանելու համար

  • ընձառյուծ (կովկասյան ընձառյուծ կամ հովազ) — 100 000 000 դրամ
  • բեզոարյան այծ – 3 000 000 դրամ
  • հայկական մուֆլոն (վայրի ոչխար) — 3 000 000 դրամ
  • կովկասյան ազնվացեղ եղջերու կամ մարալ — 3 000 000 դրամ
  • զոլավոր բորենի – 1 000 000 դրամ
  • մանուլ – 500 000 դրամ
  • անտառակատու – 200 000 դրամ
  • ջրասամույր — 500 000 դրամ
  • գորշ արջ – 1 000 000 դրամ
  • խայտաքիս – 100 000 դրամ
  • հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ – 50 000 դրամ
  • պայտաքիթ չղջիկ – 25 000 դրամ
  • լայնականջ ոզնի — 25 000 դրամ և այլն:
  1. թռչուններ՝
  • կրկնակտցար (дупель) — 100 000 դրամ
  • կտցար-կաչաղակ – 20 000 դրամ
  • մեծ իլիկակտցար — 100 000 դրամ
  • մեծ արորիկ — 100 000 դրամ
  • ոտնացուպիկ – 25 000 դրամ
  • հայկական որոր – 50 000 դրամ
  • դռլոն – 50 000 դրամ
  • հավալուսն — 200 000 դրամ
  • տարգալակտուց – 200 000 դրամ
  • մարմարյա մրտիմն – 100 000 դրամ
  • կարմրախածի սագ – 100 000 դրամ
  • սպիտակագլուխ բադ կամ սավկա – 100 000 դրամ
  • գիշանգղ — 400 000 դրամ
  • սև անգղ — 400 000 դրամ
  • մկնաճուռակ – 250 000 դրամ
  • սպիտակապոչ արծիվ – 250 000 դրամ
  • սապսան – 500 000 դրամ
  • բալոբան – 250 000 դրամ
  • մոխրագույն կռունկ – 300 000 դրամ
  • սև արագիլ – 100 000դրամ
  • կարապներ – 200 000 դրամ
  • մոխրագույն սագ – 100 000դրամ
  • քաջահավ – 75 000 դրամ
  • մեծ ձկնկուլ – 75 000 դրամ
  • փոքր ձկնկուլ – 100 000 դրամ
  • վայրի հնդկահավ (ուլար) – 250 000 դրամ
  • կովկասյան մարեհավ – 300 000 դրամ
  • գեղանի կռունկ – 100 000 դրամ
  • մարգահավ – 100 000 դրամ
  • արոսներ (մեծ, փոքր) – 250 000 դրամ

Leave a comment