Posted in MSKH, Նախագիծ, Uncategorized

Շաթարգել

Շանթարգելը կայծակներից պաշտպանվելու լավագույն և ամենահուսալի միջոցն է: Դա հատուկ սարքավորում է, որը տեղադրում են տների, շենքերի ամենաբարձր կետում՝ շինությունները կայծակի հարվածի կործանարար հետևանքներից պաշտպանելու համար: Այն մետաղե սրածայր ձող է, որը տեղակայվում է տվյալ պաշտպանվող շինության տանիքից որքան հնարավոր է բարձր։Շանթարգելը բաղկացած է 3 մասից՝ մետաղական ձող, հողակցված մաս և դրանք իրար կապող լար՝ հաղորդիչ: Շանթարգելն իր վրա է վերցնում կայծակի հիմնական հարվածները, քանի որ կայծակը սովորաբար հարվածում է այն ամենին, ինչն ամենաբարձրն է և լավ հաղորդակցված: Այս գաղափարը ծագել է մեզնից հազարավոր տարիներ առաջ դեռևս հին հույների մոտ, որոնք որպես շանթարգել օգտագործում էին ոսկեզօծ սյուներ՝ հողակցելով ոսկեզօծ ձողերով: 1780 թվականին առաջին անգամ իր տան տանիքին շանթարգել է տեղադրել Ֆրանսիայի Սենտ Օնորե փոքրիկ քաղաքի բնակիչներից մեկը: Պաշտպանական գոտու չափերը կախված են շանթարգելների բարձրությունից, փոխադարձ դիրքից, մթնոլորտային պայմաններից և տեղանքի ռելիեֆից։