…Տղան արդեն անկողին էր մտել, երբ հանկարծ հյուր եկավ հոր ընկերն իր չափահաս որդու հետ: Ընկերոջ անունը Ասլան քեռի էր, որդունը՝ Վալիկո: Հյուրերն Աբխազիայից էին:Տղան երեք տարի անընդմեջ հոր և մոր հետ Գագրայում էր հանգստացել, Ասլան քեռու տանը: Նրանք ապրում էին ճիշտ այսպիսի մեծ տան մեջ, ինչպիսին Մոսկվայի տունն էր: Բայց ի տարբերություն Մոսկվայի՝ մարդիկ այնտեղ բոլորովին այլ կերպ էին ապրում:Բոլոր հարևանները՝ աբխազ, վրացի, ռուս և հայ, միմյանց հյուր էին գնում, միասին գինի խմում և նշում բոլոր տոները:Բայց հիմա Աբխազիայում սարսափելի պատերազմ է և մարդիկ միմյանց են սպանում: Տղան ոչ մի կերպ չէր հասկանում, ինչն է դրա պատճառը: Խոհանոցից լսվում էին մեկը մյուսից դաժան պատմություններ:…Տղան տասներկու տարեկանի համեմատ լավ կարդացած էր: Գիրք կարդալով եզրակացրել էր, որ մարդը հնագույն ժամանակից ի վեր ավելի ու ավելի խելացի է դառնում: Նրա իմանալով՝ նախնադարյան մարդը մանկան պես պարզամիտ ու հասարակ է եղել, դարերի ընթացքում էլ ավելի բանական ու բարի է դարձել: Եվ ահա այժմ նրա այդ հավատը սասանվեց:…Առավոտյան հայրը տղային ատամնաբույժի էր տանելու: Տղան շատ տխուր ու մտախոհ էր:— Մի վախենա, տղաս, — ասաց հայրը, — եթե ատամդ հանելու լինեն, ցավազրկող կսրսկեն:— Ես դա չեմ մտածում, — ասաց տղան, — մտածում եմ՝ մարդը բարիանո՞ւմ է թե՞ չի բարիանում: Մեկ էլ՝ հիմա շա՞տ են մարդակերները:— Որոշ աֆրիկական ցեղեր կան մեկ էլ կղզիաբնակներ…— Իսկ նախկինում մարդակերներն ավելի շա՞տ էին:— Իհարկե շատ էին, — պատասխանեց հայրը, թեև երբեք նման բան մտքով չէր անցել:— Ես կուզեի, որ բոլոր մարդիկ հին, շատ հին ժամանակ մարդակեր եղած լինեն, — ասաց տղան: — Դա կնշանակեր, որ մարդիկ աստիճանաբար բարիանում են. ախր հիմա հայտնի չի, թե բարիանո՞ւմ են արդյոք: Եթե չէ՝ ապրելը զզվելի բան է դառնում:
Month: September 2021
Նախագծային ուսուցումը ավագ դպրոց-վարժարանում սեպտեմբերի 1-10
«Ուսուցումը փորձի հիման վրա»
Մասնակիցները. Ավագ դպրոց-վարժարանի 10-11-րդ դաս.-ի <<Քիմիա>> ընտրությամբ սովորողներ, որոնք նաև «Սովորողը` սովորեցնող» նախագծի շրջանակներում կատարելու են խորհրդատվություն ստուգատեսի այլ մասնակիցների
Ընթացքը. Սովորողները.
- դասակարգելու են ցուցադրված նյութերը
պարզ(մեաղներ, ոչմետաղներ), բարդ՝ անօրգանական(օքսիդ, հիմք, թթու,աղ) և օրգանական Ջրի բանաձևն էH2O ջուրը բարդ նյութ է որովհոտև կազմված է 2 տարբեր ջրածին և թթվածին քիմական տարրի ատոմներից ջուրը անօրգանական է տանը գրել անհատական հետազոտական աշխատանք ինչու առաց ջիր կայնք չկա- բնութագրելու են ցուցադրված նյութերի ֆիզիկական, քիմիական և ֆիզիոլոգիական հատկությունները՝ օգտվելով տեղեկատվական աղբյուրներից
- գրելու են նյութերի անունները, մոլեկուլային, էլեկտրոնային, կառուցվածքային բանաձևերը, նշելով՝ քիմիական կապի բնույթը, կառուցելու են մոլեկուլների գնդիկաձողիկային մոդելները
- դիտարկելու և համեմատելու են տարբեր ագրեգատային վիճակում գտնվող նյութերի այրման ռեակցիաների լուցկու(փայտի), մագնեզիումի(հրավառություն), էթիլսպիրտի, մոմի, ջրածնի(պայթյունով), բացատրելու են բոցի կառուցվածքը
- կատարելու են լաբորատոր փորձեր և դիտարկումներ անօրգանական, օրգանական նյութերի մասնակցությամբ ընթացող ռեակցիաների ընթանալու պայմանների և արտաքին հատկանիշների վերաբերյալ
- գրելու են կատարած լաբորատոր փորձերի ռեակցիաների հավասարումները:
Տեղեկություններ նախագծի վերաբերյալ.
- մտագրոհի ռազմավարությամբ ‹‹ստուգել›› յուրաքանչյուր սովորողի պատրաստվածության մակարդակը, մնացորդային գիտելիքները` ֆիզիկական մարմին և նյութ; պարզ (մետաղներ և ոչմետաղներ) և բարդ` անօրգանական և օրգանական նյութերի վերաբերյալ
- փորձեր կատարելու հմտությունները
- ծանոթացնել լաբորատոր սարքավորումների և քիմիական ամանեղենի(տեսակները, անունները, լվանալը և չորացնելը) հետ
- պահպանել անվտանգության կանոնները ալկալիների, թթուների, թունավոր, այրվող(բռնկվող) և պայթյունավտանգ նյութերի հետ աշխատելիս; բացատրել սպիրտայրոցի կառուցվածքը, լիցքավորումը, ինչպես վառել և հանգցնել, փորձանոթում ջուրը տաքացնել, հանձնարարել նույնը կատարեն մասնակիցները` բոլոր կանոնները պահպանելով; հաջորդ կարևոր աշխատանքը լաբորատոր կալանի հետ վարվելու ձևերն են` ճիշտ օգտվել սեղմակների պտուտակներից, սեղմել կամ թուլացնել թաթն ու օղակը, որ ապակեղենը չկոտտրվի):
Արդյունքները.
- գիտի նյութերի ֆիզիկաքիմիական և ֆիզիոլոգիական հատկություններ
- գրում է նյութերի մոլեկուլային, էլեկտրոնային, կառուցվածքային բանաձևերը, նշելով՝ քիմիական կապի բնույթը, կառուցում է մոլեկուլների գնդիկաձողիկային մոդելները
- տարբերում է ֆիզիկական և քիմիական երևույթները
- գիտի քիմիական ռեակցիաների տեսակները, հատկանիշները և գրում է կատարած լաբորատոր փորձերի ռեակցիաների հավասարումները
- պահպանում է լաբորատորիայում աշխատելիս անվատանգության կանոնները ուտիչ, այրվող, շուտ բռնկվող, թունավոր նյութերի հետ աշխատելիս, նաև առօրյա կյանքում օգտագործվող նյութերի հետ
- ծանոթ է լաբորատոր սարքերին, սպիրտայրոցի կառուցվածքին և ամանեղենին
- տանը գրել անհատական հետազոտական աշխատանք ինչու առաց ջիր կայնք չկա
- տանը գրել անհատական հետազոտական աշխատանք ինչու առաց ջիր կայնք չկա
- Թթվածինը պարզ նյութ է քանի որ կազմված է երկու միատեսակ քիմականա տարրի ատոմից
- O2 օդում թթվածինը կազմում է 1/5%
- Աոտ 4/5 կազմում է մթնոլորտի մեջ
Ինչպես խոսել Ֆրանսերեն Je parle…
oi=ուա
ai=է
ch=շ
հ= երբեք չենք կարդում
e=բառավերջին չենք կարդում
վերջին բաղաձայնները չենք կարդում
je parle- ես խոսում եմ
arabe
russe
japonais
chinois
allemand
bulgare
grec
hollandais
polonais
anglais
aspagnole
français
italien
portugais
turc
Դաս 1. Մարմինների էլեկտրականացումը, էլեկտրական լիցք
Ներածություն: Էլեկտրականության նշանակությունը ժամանակակից աշխարհում չափազանց մեծ է: Արդեն անհնար է պատկերացնել մեր կյանքն առանց էլեկտրական լուսավորության, ռադիոյի և հեռուստատեսության, բջջային հեռախոսների և արբանյակային կապի, առանց համակարգիչների, էլեկտրոնային փոստի և համացանցի: Այս բոլորն այսօր իրականացվում է էլեկտրականության օգնությամբ:
Դեռ Մ.թ.ա. VI -րդ դարում հայտնի փիլիսոփա և մաթեմատիկոս Ֆալես Միլետսկին (Հունաստանի «7 իմաստուններից մեկը» տիտղասակիրներից) առաջին անգամ ուսումնասիրեց սաթի զարմանահրաշ հատկությունը, որը բրդի հետ շփելուց հետո թեթև մարմինները դեպի իրեն ձգելու հատկություն էր ձեռք բերում:
Հարցեր.
1.Ինչպիսի ուժեր են ծանոթ ֆիզիկայի նախորդ դասընթացից:
Ֆիզիկայի նախորդ դասընթացից ծանոթ եմ առանձգականության ուժին, ծանրության ուժին, ձգողության ուժին, ճնշման ուժին։
2. Ինչու ապակե բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չէ:
Բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չէ, քանի որ նրանց գրավիտացիոն փոխազդեցությունը երկիր մոլորակի գրավիտացիոն փոխազդեցությունից ավելի փոքր է, թույլ է։
Ինչպես են փոխազդում շփված պլաստմասսայե գրիչը և թերթի շերտը:
Երբ թերթի շերտը և շփված պլասմասսայե գրիչը մոտեցնենք իրար, կտեսնենք, որ թերթի շերտը ձգվում է դեպի շփված պլասմասսայե գրիչը, այսինքն ՝ նրանց միջև գործում են ձգողության ուժեր։
3. Ինչպես են փոխազդում նույն ձողով շփված թղթի 2 շերտերը:
Այս դեպքում, երբ թղթի երկու շերտերը մոտեցնենք իրար կտեսնենք, որ դրանք թեքվում են հակառակ կողմեր, նշանակում է ՝ ձողով շփված շերտերի միջև գործում են վանողության ուժեր։
4.Ինչպես են կոչվում իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժերը:
Շփման հետևանքով մարմինները ձեռք են բերում նոր հատկություն ՝ բացի տիեզերական ձգողության ուժից այլ ուժով փոխազդելու հատկություն։ Այդ հատկությունը բնութագրում են մի ֆիզիկական մեծությամբ, որն անվանում են լիցք, իսկ լիցք ձեռք բերած մարմինները ՝ էլեկտրականացած կամ լիցքավորած։
5.Ինչպես է առաջացել էլեկտրականություն անվանումը:
Հույները սաթն անվանում էին <<էլեկտրոն>>, որից էլ առաջացել է <<էլեկտրականություն>> անվանումը։
6.Էլեկտրական լիցքերի ինչ տեսակներ կան:
Էլեկտրական լիցքերի երկու տեսակներ կան։ Դրական և բասացական լիցքեր։ Մետաքսով շփված ապակու (ինչպես նաև թանկարժեք քարերի, բրդի, մորթու և դրանց հալված մարմինների) վրա առաջացած լիցքն անվանել են դրական, իսկ բրդով շփված սաթի (ինչպես նաև էբոնիտի, ծծմբի, ռետինի) վրա առաջացած լիցքը ՝ բացասական, այսինքն ՝ լիցքերին վերագրել են <<+>> և <<->> նշանները։
7.Ձևակերպել Կուլոնի օրենքը:
Երկու անշարժ կետային լիցքերի էլեկտրական փոխազդեցության ուժի մոդուլն ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրյալին և հակադարձ համեմատական է դրանց միջև հեռավորության քառակուսուն։
8.Որն է էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում:
Էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում Կուլոնն է (1 Կլ)՝ ի պատիվ Շառլ Կուլոնի (1736−1806 թթ.):
Լրացուցիչ նախագծեր՝
Պատրաստել և ներկայացնել տեղեկություն հետևյալ թեմաներից որևէ մեկով՝ «Էլեկտրականության զարգացման պատմությունը»; «Սաթ-Янтарь (որոշ նյութերի էլեկտրական հատկության պատմական տեղեկություններ)»;
«Ինչ կլինի աշխարհում, եթե էլեկտրական հոսանք չլինի»:
Օգտագործել գրականություն՝
Է. Ղազարյան և մյուսներ, «Ֆիզիկա և աստղագիտություն», 9-րդ դասարան;
Վ.Ի.Լուկաշիկ (Ֆիզիկայի խնդիրների ժողովածու); Թվային տարբերակներ:
Կարդալ՝ Հետաքրքիր է իմանալ (դասագրքից՝ էջ 9)
«Էլեկտրական» նյութերի հատկությունները:
Թեմա 1-ի առաջադրվող խնդիրներ.
- Ինչու էբոնիտե կամ պլաստմասսայե սանրով սանրվելիս մազերն ասես «կպչում» են սանրին:
Քանի որ մազի և էբոնիտե կամ պլաստմասսայե սանրի միջև գործում է էլեկտրականություն, մազերը էլեկտրականում են էբոնիտե կամ պլաստմասսայե սանրով սանրվելիս։
- Երեք զույգ թեթև գնդիկներ կախված են թելերից (տես նկարը): գնդիկների որ զույգը՝
- ա/ լիցքավորված չէ;
- բ/ ունի նույնանուն լիցքեր;
- գ/ ունի տարանուն լիցքեր:
1=ունի նույնանուն լիցքեր
2=ունի տարանուն լիցքեր
3=լիցքավորված չէ
3. Մարմինների էլեկտրականացման համար պարտադի՞ր է միմյանց շփելը: Կարելի՞ է արդյոք մարմիններն էլեկտրականացնել այլ կերպ:
Կարելի է նաև էլեկտրականացնել էլեկտրականացած մարմին մոտեցնելով։
4. Ինչպես ստանալ տարբեր նշանի լիցքեր՝ ունենալով էբոնիտե ձող և մետաքսե գործվածքի կտոր:
Միմյանց շփելով կարող ենք ստանալ տարբեր նշանի լիցքեր։
5. Որ կողմ կթեքվի թղթե գնդիկը, եթե նրան հպենք լիքավորված ձողիկը և հեռացնենք (տես նկարը): Որ կողմ կթեքվի գնդիկը, եթե ձողի վրա դրական լիցք լիներ:
Թղթե գնդիկը գնդիկը կթեքվի դեպի ձախ, քանի որ թղթե գնդիկը դրական լիցք ունի և, քանի որ ձողի լիցքն էլ է դրական, նրանք միմյանց կվանեն իրարից։
6. Ճիշտ է արդյոք պատկերված լիցքավորված մարմինների փոխազդեցությունը ա, բ և գ նկարներում (տես նկարը):
Ա․ Ոչ
Բ․ Ոչ
Գ․ Այո
Նպատակը և խնդիրները․
Ձևավորել պատկերացումներ էլեկտրական երևույթների մասին՝
1․ Որոշ նյութերի էլեկտրական հատկության պատմական տեղեկություններ,
2․ Մարմինների էլեկտրականացման երևույթները,
3․Էլեկտրական լիցքը որպես գիտական հասկացություն,
4․Լիցքերի երկու տեսակներ։
Սովորողներին ներկայացվող պահանջներն՝ ըստ պետական չափորոշչի․
| ա) իմանա մարմինների էլեկտրականացման, էլեկտրական լիցքերի մասին,բ) կարողանա բացատրել, թե ինչպես կարելի է շփման միջոցով ստանալ դրական և բացասական լիցքեր, ինչպես են փոխազդում նույնանուն և տարանուն լիցքեր ունեցող մարմինները, կարողանա բացատրել, որ մարմինները կարող են էլեկտրականանալ տարբեր ագրեգատային վիճակներում, կարողանա փորձերով ցուցադրել մարմինների էլեկտրականացման երևույթը։ |
Դեռ հին ժամանակներից հայտնի էր, որ մի մարմինը մյուսով շփելիս՝ օրինակ, սաթը բրդով կամ ապակին մետաքսով, նրանք ձեռք են բերում այլ մարմիններ դեպի իրենց ձգելու հատկության: Ակնհայտորեն երևում է նաև, որ ձգողության այդ ուժը բազմաթիվ անգամ գերազանցում է նույն մարմինների գրավիտացիոն փոխազդեցության ուժը: Այս նոր փոխազդեցությանն անվանում են էլեկտրական (հուներեն «էլեկտրոն» բառը նշանակում է սաթ), փոխազդող մարմիններին՝ էլեկտրականացած, իսկ պրոցեսը՝ էլեկտրականացում:
Մարմինների էլեկտրական փոխազդեցությունը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է էլեկտրական լիցք և նշանակվում q տառով: ՄՀ-ում էլեկտրական լիցքի միավորը Կուլոնն է (1 Կլ)՝ ի պատիվ Շառլ Կուլոնի (1736−1806 թթ.), ով ձևակերպել է էլեկտրական լիցքերի փոխազդեցության օրենքը:
Ինչպես ցույց տվեցին փորձերը, բրդով շփված 2 սաթե կամ մետաքսով շփված 2 ապակե միատեսակ ձողերը իրար վանում են, իսկ ապակե և սաթե ձողերը՝ իրար ձգում: Նշանակում է գոյություն ունի երկու տեսակի էլեկտրական լիցք: Ամերիկացի ֆիզիկոս Բենջամին Ֆրանկլինի առաջարկով մետաքսով շփված ապակու վրա առաջացած լիցքն անվանեցին դրական և վերագրեցին «+» նշան, իսկ բրդով շփված սաթի վրա առաջացած լիցքին՝ բացասական և վերագրեցին «−» նշան: Այս նշանակումից հետո կարելի է սահմանել լիցքավորված մարմինների փոխազդեցության կանոնը։