Ֆիզիկական անձ են հանդիսանում բոլոր մարդիկ։Ֆիզիկական անձինք ի ծնե իրավունակ են։ 18 տարեկանից սկսած ձեռք են բերում նաև լրիվ գործունակություն։ Եվ երբ բանկում կատարում ենք որևէ գործարք նշում ենք ֆիզիկական անձ, այսինքն ֆիզիկական անձի տակ ենք այդ գործարքը կատարում։ Ֆիզիկական անձը կարող է բանկից գումար ստանալ, բայց այդ գումարի քանակը չի կարող շատ մեծ լինել, այնքան մեծ ինչքան իրավաբանական անձինը։ Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձոռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ: Իրավանաբանական անձ մարդիկ ժամանակի ընթացքում կարող են դառնալ։ Օրինակ ՝ երբ դուք որևէ կազմակերպության տնօրեն եք, դու կարող եք շատ մեծ քանակով գումար ստանալ բանկից։ Այդ գումարը դուք կարող եք ծախսել ձեր կազմակերպությունը ավելի զարգացնելու վրա, նոր գույք գնելու վրա, ինչպես նաև աշխատողների աշխատավարձը տալու վրա։ Մարդը իրավաբանական անձ լինելով հանդերձ նույնպես կարող է լինել ֆիզիկական անձ, բայց ֆիզիկական անձը իրավաբանական անձ չէ, մինչև որ չի դառնում որևէ կազմակերպության մասնակից կամ տնօրեն, պայմանագիր կնքում ՍՊԸ-ի հետ, և մի քանի այլ կարևոր բաներ կատարում, ինչի շնորհիվ էլ դառնում է իրավաբանական անձ։