Միկրոօրգանիզմ Միկրոօրգանիզմները շատ տարբեր են, ընդգրկում են բոլոր պրոկարիոտները՝ բակտերիաներ և արքեաներ, ինչպես նաև տարբեր էուկարիոտներ, որոնք կարող են լինել նախակենդանիներ, սնկեր, ջրիմուռներ, մանրադիտակային բույսեր (կանաչ ջրիմուռ) և կենդանիներ (օրինակ՝ պտտաորդեր և պլանարիաներ)։ Որոշ գիտնականներ վիրուսները նույնպես դասում են այս խմբի մեջ, իսկ մի մասը կարծում է, որ վիրուսները կենդանի չեն։ Միկրոօրգանիզմների մեծամասնությունը ունի մանրադիտակային մեծություն, կարող են դիտվել նաև անզեն աչքով։ միկրոօրգանիզմները տարածված են ամբողջ կենսոլորտում, այդ թվում՝ հողում, տաք աղբյուրներում, օվկիանոսի հատակում, կենսոլորտի վերին և ստորին սահմաններում։Միկրոօրգանիզմները կատարում են կարևոր դեր էկոհամակարգերում սննդանյութերի նեխման գործում։ Որոշ միկրոօրգանիզմներ ընդունակ են ֆիքսել մթնոլորտային ազոտը, որի պատճառով կարևոր դեր ունեն ազոտի շրջապտույտում։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ միկրոօրգանիզմները կարող են խաղալ կարևոր դեր մթնոլորտային տեղումների և եղանակի ձևավորման գործում
2013 թվականի մարտի 17-ին հետազոտողները հայտնաբերեցին, որ Մարիանյան անդունդում գոյատևում են մանրադիտակային կյանքի ձևեր]։ Այլ հետազոտողներ ցույց են տվել, որ մանրէները կարող են գոյատևել 2590 մետր խորությամբ ծովի հատակի քարոլորտում մինչև 580 մետր խորության վրա]։
Միկրոօրգանիզմները օգտագործվում են մարդու կողմից կենսատեխնոլոգիայում, ինչպես ավանդական՝ սննդի և ըմպելիքի պատրաստման, այնպես էլ ժամանակակից ձևերով՝ հիմնված գենային ինժեներիայի վրա։ Գոյություն ունեն նաև բազմաթիվ պաթոգեն բակտերիաներ, որոնք վտանգավոր, վնասական և նույնիսկ մահացու են կենդանիների և բույսերի համար]։
։