Posted in English 12, Նախագիծ, Uncategorized

Globalization

I think globalization is a very good thing because people can use it as a good thing. For example, they can plant many trees that are good for the planet, but globalization can threaten nature. For example, plastic bottles pollute nature. I understand globalization in such a way that when a small society starts doing the same thing, infecting a lot of people, it achieves a certain result. We must not pollute, we must love our planet

Posted in Նախագիծ, Կենսաբանություն, Uncategorized

Միկրոօրգանիզմներ

Միկրոօրգանիզմ  Միկրոօրգանիզմները շատ տարբեր են, ընդգրկում են բոլոր պրոկարիոտները՝ բակտերիաներ և արքեաներ, ինչպես նաև տարբեր էուկարիոտներ, որոնք կարող են լինել նախակենդանիներ, սնկեր, ջրիմուռներ, մանրադիտակային բույսեր (կանաչ ջրիմուռ) և կենդանիներ (օրինակ՝ պտտաորդեր և պլանարիաներ)։ Որոշ գիտնականներ վիրուսները նույնպես դասում են այս խմբի մեջ, իսկ մի մասը կարծում է, որ վիրուսները կենդանի չեն։ Միկրոօրգանիզմների մեծամասնությունը ունի մանրադիտակային մեծություն,  կարող են դիտվել նաև անզեն աչքով։ միկրոօրգանիզմները տարածված են ամբողջ կենսոլորտում, այդ թվում՝ հողում, տաք աղբյուրներում, օվկիանոսի հատակում, կենսոլորտի վերին և ստորին սահմաններում։Միկրոօրգանիզմները կատարում են կարևոր դեր էկոհամակարգերում սննդանյութերի նեխման գործում։ Որոշ միկրոօրգանիզմներ ընդունակ են ֆիքսել մթնոլորտային ազոտը, որի պատճառով կարևոր դեր ունեն ազոտի շրջապտույտում։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ միկրոօրգանիզմները կարող են խաղալ կարևոր դեր մթնոլորտային տեղումների և եղանակի ձևավորման գործում

2013 թվականի մարտի 17-ին հետազոտողները հայտնաբերեցին, որ Մարիանյան անդունդում գոյատևում են մանրադիտակային կյանքի ձևեր]։ Այլ հետազոտողներ ցույց են տվել, որ մանրէները կարող են գոյատևել 2590 մետր խորությամբ ծովի հատակի քարոլորտում մինչև 580 մետր խորության վրա]։

Միկրոօրգանիզմները օգտագործվում են մարդու կողմից կենսատեխնոլոգիայում, ինչպես ավանդական՝ սննդի և ըմպելիքի պատրաստման, այնպես էլ ժամանակակից ձևերով՝ հիմնված գենային ինժեներիայի վրա։ Գոյություն ունեն նաև բազմաթիվ պաթոգեն բակտերիաներ, որոնք վտանգավոր, վնասական և նույնիսկ մահացու են կենդանիների և բույսերի համար]։

։

Posted in Նախագիծ, Uncategorized

Ֆազիլ Իսքանդեր «Տղան և պատերազմը»

…Տղան արդեն անկողին էր մտել, երբ հանկարծ հյուր եկավ հոր ընկերն իր չափահաս որդու հետ: Ընկերոջ անունը Ասլան քեռի էր, որդունը՝ Վալիկո: Հյուրերն Աբխազիայից էին:Տղան երեք տարի անընդմեջ հոր և մոր հետ Գագրայում էր հանգստացել, Ասլան քեռու տանը: Նրանք ապրում էին ճիշտ այսպիսի մեծ տան մեջ, ինչպիսին Մոսկվայի տունն էր: Բայց ի տարբերություն Մոսկվայի՝ մարդիկ այնտեղ բոլորովին այլ կերպ էին ապրում:Բոլոր հարևանները՝ աբխազ, վրացի, ռուս և հայ, միմյանց հյուր էին գնում, միասին գինի խմում և նշում բոլոր տոները:Բայց հիմա Աբխազիայում սարսափելի պատերազմ է և մարդիկ միմյանց են սպանում: Տղան ոչ մի կերպ չէր հասկանում, ինչն է դրա պատճառը: Խոհանոցից լսվում էին մեկը մյուսից դաժան պատմություններ:…Տղան տասներկու տարեկանի համեմատ լավ կարդացած էր: Գիրք կարդալով եզրակացրել էր, որ մարդը հնագույն ժամանակից ի վեր ավելի ու ավելի խելացի է դառնում: Նրա իմանալով՝ նախնադարյան մարդը մանկան պես պարզամիտ ու հասարակ է եղել, դարերի ընթացքում էլ ավելի բանական ու բարի է դարձել: Եվ ահա այժմ նրա այդ հավատը սասանվեց:…Առավոտյան հայրը տղային ատամնաբույժի էր տանելու: Տղան շատ տխուր ու մտախոհ էր:— Մի վախենա, տղաս, — ասաց հայրը, — եթե ատամդ հանելու լինեն, ցավազրկող կսրսկեն:— Ես դա չեմ մտածում, — ասաց տղան, — մտածում եմ՝ մարդը բարիանո՞ւմ է թե՞ չի բարիանում: Մեկ էլ՝ հիմա շա՞տ են մարդակերները:— Որոշ աֆրիկական ցեղեր կան մեկ էլ կղզիաբնակներ…— Իսկ նախկինում մարդակերներն ավելի շա՞տ էին:— Իհարկե շատ էին, — պատասխանեց հայրը, թեև երբեք նման բան մտքով չէր անցել:— Ես կուզեի, որ բոլոր մարդիկ հին, շատ հին ժամանակ մարդակեր եղած լինեն, — ասաց տղան: — Դա կնշանակեր, որ մարդիկ աստիճանաբար բարիանում են. ախր հիմա հայտնի չի, թե բարիանո՞ւմ են արդյոք: Եթե չէ՝ ապրելը զզվելի բան է դառնում: