Posted in MSKH, Ֆիզիկա․ լաբորատոր աշխատանք, Uncategorized

Դաս 1. Մարմինների էլեկտրականացումը, էլեկտրական լիցք

Ներածություն: Էլեկտրականության նշանակությունը ժամանակակից աշխարհում չափազանց մեծ է: Արդեն անհնար է պատկերացնել մեր կյանքն առանց էլեկտրական լուսավորության, ռադիոյի և հեռուստատեսության, բջջային հեռախոսների և արբանյակային կապի, առանց համակարգիչների, էլեկտրոնային փոստի և համացանցի: Այս բոլորն այսօր իրականացվում է էլեկտրականության օգնությամբ: 

Դեռ Մ.թ.ա. VI -րդ դարում հայտնի փիլիսոփա և մաթեմատիկոս Ֆալես Միլետսկին (Հունաստանի «7 իմաստուններից մեկը» տիտղասակիրներից) առաջին անգամ ուսումնասիրեց սաթի զարմանահրաշ հատկությունը, որը բրդի հետ շփելուց հետո թեթև մարմինները դեպի իրեն ձգելու հատկություն էր ձեռք բերում:

Հարցեր.

1.Ինչպիսի ուժեր են ծանոթ ֆիզիկայի նախորդ դասընթացից:

Ֆիզիկայի նախորդ դասընթացից ծանոթ եմ առանձգականության ուժին, ծանրության ուժին, ձգողության ուժին, ճնշման ուժին։

2. Ինչու ապակե բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չէ:

Բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չէ, քանի որ նրանց գրավիտացիոն փոխազդեցությունը երկիր մոլորակի գրավիտացիոն փոխազդեցությունից ավելի փոքր է, թույլ է։

Ինչպես են փոխազդում շփված պլաստմասսայե գրիչը և թերթի շերտը:

Երբ թերթի շերտը և շփված պլասմասսայե գրիչը մոտեցնենք իրար, կտեսնենք, որ թերթի շերտը ձգվում է դեպի շփված պլասմասսայե գրիչը, այսինքն ՝ նրանց միջև գործում են ձգողության ուժեր։

3. Ինչպես են փոխազդում նույն ձողով շփված թղթի 2 շերտերը:

Այս դեպքում, երբ թղթի երկու շերտերը մոտեցնենք իրար կտեսնենք, որ դրանք թեքվում են հակառակ կողմեր, նշանակում է ՝ ձողով շփված շերտերի միջև գործում են վանողության ուժեր։

4.Ինչպես են կոչվում իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժերը:

Շփման հետևանքով մարմինները ձեռք են բերում նոր հատկություն ՝ բացի տիեզերական ձգողության ուժից այլ ուժով փոխազդելու հատկություն։ Այդ հատկությունը բնութագրում են մի ֆիզիկական մեծությամբ, որն անվանում են լիցք, իսկ լիցք ձեռք բերած մարմինները ՝ էլեկտրականացած կամ լիցքավորած։

5.Ինչպես է առաջացել էլեկտրականություն անվանումը:

Հույները սաթն անվանում էին <<էլեկտրոն>>, որից էլ առաջացել է <<էլեկտրականություն>> անվանումը։

6.Էլեկտրական լիցքերի ինչ տեսակներ կան:

Էլեկտրական լիցքերի երկու տեսակներ կան։ Դրական և բասացական լիցքեր։ Մետաքսով շփված ապակու (ինչպես նաև թանկարժեք քարերի, բրդի, մորթու և դրանց հալված մարմինների) վրա առաջացած լիցքն անվանել են դրական, իսկ բրդով շփված սաթի (ինչպես նաև էբոնիտի, ծծմբի, ռետինի) վրա առաջացած լիցքը ՝ բացասական, այսինքն ՝ լիցքերին վերագրել են <<+>> և <<->> նշանները։

7.Ձևակերպել Կուլոնի օրենքը:

Երկու անշարժ կետային լիցքերի էլեկտրական փոխազդեցության ուժի մոդուլն ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրյալին և հակադարձ համեմատական է դրանց միջև հեռավորության քառակուսուն։

8.Որն է էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում:

Էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում Կուլոնն է (1 Կլ)՝ ի պատիվ Շառլ Կուլոնի (1736−1806 թթ.):

Լրացուցիչ նախագծեր՝

 Պատրաստել և ներկայացնել տեղեկություն հետևյալ թեմաներից որևէ մեկով՝ «Էլեկտրականության զարգացման պատմությունը»;  «Սաթ-Янтарь (որոշ նյութերի էլեկտ­րական հատկության պատ­մական տեղե­կություններ)»;

 «Ինչ կլինի աշխարհում, եթե էլեկտրական հոսանք չլինի»:

Օգտագործել գրականություն՝

Է. Ղազարյան և մյուսներ, «Ֆիզիկա և աստղագիտություն», 9-րդ դասարան;

Վ.Ի.Լուկաշիկ (Ֆիզիկայի խնդիրների ժողովածու); Թվային տարբերակներ:

Կարդալ՝  Հետաքրքիր է իմանալ (դասագրքից՝ էջ 9)

«Էլեկտրական» նյութերի հատկությունները:2.png1.gif

Թեմա 1-ի առաջադրվող խնդիրներ.

  1. Ինչու էբոնիտե կամ պլաստմասսայե սանրով սանրվելիս մազերն ասես «կպչում» են սանրին:

Քանի որ մազի և էբոնիտե կամ պլաստմասսայե սանրի միջև գործում է էլեկտրականություն, մազերը էլեկտրականում են էբոնիտե կամ պլաստմասսայե սանրով սանրվելիս։

  1. Երեք զույգ թեթև գնդիկներ կախված են թելերից (տես նկարը): գնդիկների որ զույգը՝
  • ա/   լիցքավորված չէ;
  • բ/    ունի նույնանուն լիցքեր;
  • գ/    ունի տարանուն լիցքեր:

1=ունի նույնանուն լիցքեր

2=ունի տարանուն լիցքեր

3=լիցքավորված չէ

3. Մարմինների էլեկտրականացման համար պարտադի՞ր է միմյանց շփելը: Կարելի՞  է արդյոք մարմիններն էլեկտրականացնել այլ կերպ:

Կարելի է նաև էլեկտրականացնել էլեկտրականացած մարմին մոտեցնելով։

4. Ինչպես ստանալ տարբեր նշանի լիցքեր՝ ունենալով էբոնիտե ձող և մետաքսե գործվածքի կտոր:

Միմյանց շփելով կարող ենք ստանալ տարբեր նշանի լիցքեր։

5. Որ կողմ կթեքվի թղթե գնդիկը, եթե նրան հպենք լիքավորված ձողիկը և հեռացնենք (տես նկարը): Որ կողմ կթեքվի գնդիկը, եթե ձողի վրա դրական լիցք լիներ:

Թղթե գնդիկը գնդիկը կթեքվի դեպի ձախ, քանի որ թղթե գնդիկը դրական լիցք ունի և, քանի որ ձողի լիցքն էլ է դրական, նրանք միմյանց կվանեն իրարից։

6. Ճիշտ է արդյոք պատկերված լիցքավորված մարմինների փոխազդեցությունը ա, բ և գ նկարներում (տես նկարը): 

Ա․ Ոչ

Բ․ Ոչ

Գ․ Այո

Նպատակը և խնդիրները․

Ձևավորել պատկերացումներ էլեկտրական երևույթների մասին՝

1․ Որոշ նյութերի էլեկտ­րական հատկության պատ­մական տեղե­կություններ,

2․ Մարմինների էլեկտ­րա­կանացման երևույթ­ները,

3․Էլեկտրական լիցքը որպես գիտական հասկացություն,

4․Լիցքերի երկու տեսակներ։

Սովորողներին ներկայացվող պահանջներն՝ ըստ պետական չափորոշչի․

ա) իմանա մարմինների էլեկտրականացման, էլեկտրական լիցքերի մասին,բ) կարողանա բացատրել, թե ինչպես կարելի է շփման միջոցով ստանալ դրական և բացասական լիցքեր, ինչ­պես են փոխազդում նույ­նա­նուն և տարանուն լիցքեր ունեցող մարմինները, կա­րողանա բացատրել, որ մար­մինները կարող են էլեկտրականանալ տարբեր ագրեգատային վիճակ­նե­րում, կարողանա փորձերով ցուցադրել մարմինների էլեկտրականաց­ման երևույթը։

Դեռ հին ժամանակներից հայտնի էր, որ մի մարմինը մյուսով շփելիս՝ օրինակ, սաթը բրդով կամ ապակին մետաքսով, նրանք ձեռք են բերում այլ մարմիններ դեպի իրենց ձգելու հատկության: Ակնհայտորեն երևում է նաև, որ ձգողության այդ ուժը բազմաթիվ անգամ գերազանցում է նույն մարմինների գրավիտացիոն փոխազդեցության ուժը: Այս նոր փոխազդեցությանն անվանում են էլեկտրական (հուներեն «էլեկտրոն» բառը նշանակում է սաթ), փոխազդող մարմիններին՝ էլեկտրականացած, իսկ պրոցեսը՝ էլեկտրականացում:

Մարմինների էլեկտրական փոխազդեցությունը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է էլեկտրական լիցք և նշանակվում q տառով: ՄՀ-ում էլեկտրական լիցքի միավորը Կուլոնն է (1 Կլ)՝ ի պատիվ Շառլ Կուլոնի (1736−1806 թթ.), ով ձևակերպել է էլեկտրական լիցքերի փոխազդեցության օրենքը:

 Ինչպես ցույց տվեցին փորձերը, բրդով շփված 2 սաթե կամ մետաքսով շփված 2 ապակե միատեսակ ձողերը իրար վանում են, իսկ ապակե և սաթե ձողերը՝ իրար ձգում:  Նշանակում է գոյություն ունի երկու տեսակի էլեկտրական լիցք: Ամերիկացի ֆիզիկոս Բենջամին Ֆրանկլինի առաջարկով մետաքսով շփված ապակու վրա առաջացած լիցքն անվանեցին դրական և վերագրեցին «+» նշան, իսկ բրդով շփված սաթի վրա առաջացած լիցքին՝ բացասական և վերագրեցին «−» նշան: Այս նշանակումից հետո կարելի է սահմանել լիցքավորված մարմինների փոխազդեցության կանոնը։

Leave a comment