Posted in MSKH, Uncategorized

Ֆինանսական կրթություն

Կենսաբանական/ֆիզիոլոգիական պահանջմունքներ, որոնք պետք է բավարարված լինեն մյուս պահանջմունքներից առաջ։ Սրանք կենսական կարևորություն ունեցող պահանջմունքներ են։ Դրանց մեջ մտնում են սնունդը, ջուրը, ինչպես նաև
քունը։

Քնել, տաք ուտեստ ուտել, լինել առողջ, կարողանալ մաքուր օդ շնչել, ապրել բնակարանում։

Ապահովության և անվտանգության պահանջմունքներ, որոնք ուղղված են ապագային: Այստեղ կարևորվում է այն, որ առաջին խմբում նշված
պահանջմունքներն իրագործելի լինեն ներկայում,
ինչպես նաև ապագայում: Դրանք ներառում են օրենքներն ու կանոնները, ինչպես նաև կենսաթոշակային ապահովումը:

Ուշ ժամի երթևեկել միայնակ, ունենալ առողջության ապահովագրություն, հեծանիվը թողնել առանց կողպելու։

Սոցիալական պատկանելիության պահանջմունքներ: Ցանկացած անձ ցանկանում է լինել հասարակության որևէ օղակի անդամ։ Ընկերներ ու շփում, ինչպես նաև ընտանիք ունենալու ցանկությունը այս մակարդակին ամենաբնորոշ պահանջմունքներն են։

Ունենալ ընկերներ, ամուսնացած լինել, լինել հարուստ, նկարել նկար, ունենա բաճկոն, ունենալ ABS համակարգով ավտոմեքենա, ստանալ աշխատավարձ, ցանկացած պահի կարողանալ որևէ բան խմել, զրուցել դասընկերների հետ։

Հարգանքի և ինքնահարգանքի պահանջմունքներ, որոնք ուղղված են անձի ճանաչմանն ու ինքնահաստատմանը։ Ցանկացած մարդ ցանկանում է հասնել որևէ բանի կամ գովեստի արժանանալ իր արածի համար։

Գովեստի արժանանալ ուսուցչի կողմից, լինել սիրված։

Ինքնաարտահայտման և ինքնաիրացման պահանջմունքներ: Ցանկացած անձ ունի իր կյանքնըստ իր պատկերացումների կառուցելու ցանկություն:

Ունենալ հաջողություններ սպորտում, զբաղվել երաժշտությամբ, նավարկել աշխարհի շուրջը։

Leave a comment