- Բնութագրեք Կանադայի աշխարհագրական դիրքը:
Տարածքի մեծությամբ Կանադան աշխարհի երկրորդ պետությունն է։ Նրա ծայր հյուսիսային կետը Հյուսիսային բևեռից հեռու է ընդամենը 1000կմ, իսկ ծայր հարավային կետը գտնվում է մոտավորապես Հռոմի և Երևանի լայնությունների վրա։ Ափագծերի կտրտվածությամբ ու ընդհանուր երկարությամբ Կանադան մրցակցությունից դուրս է․ ափագծերի երկարությունը 2,5 անգամ ավելի է, քան Երկիր մոլորակի հասարակածի երկարությունը։
2. Որո՞նք են Կանադայի զարգացման նախադրյալները:
Օգտակար հանածոները, ջրագրական խիտ ցանցը, տարբեր ռեսուրսները(հանքային, անտառային, ջրային, հողային)։
3. Որո՞նք են Կանադայի տնտեսության առաջատար ճյուղերը։
Արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը(անասնապահությունը), տրանսպորտը:
4. Առանձնացնել և դուրս գրել Կանադայի վերաբերյալ հետաքրքիր փաստեր։
- Կանադան ունի ամենաերկար ջրափը ՝202.080 կիլոմետր:
- Կանադան նավթի իր պաշարներով երրորդն է աշխարհում:
- Կանադան վայրի արջերի «տունն է». 25.000 բևեռային արջերից 15.000-ը բնակվում են Կանադայի հյուսիսում:
- Կանադայի բնակչության առնվազն 10%-ը բուսակերներ են:
5. Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել Կանադայի գլխավոր շրջանները և ափերը ողողող օվկիանոսերը, ծովերը, նեղուցները և լճերը։
