Սահմանիր «Հայկական հարց» հասկացությունը և նրա հետ փոխկապակցված երեք կարևորագույն հասկացություն (հասկացությունների ընտրությունը հարկ է հիմնավորել) – 9 գնահատանիշ
Հայկական հարցը Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում անկախ հայկական պետականության վերականգնման, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի և համախմբման հիմնահարցերի ամբողջությունն է.
Ես ընտրել եմ հետևյալ 3 կարևորագույն հասկացությունները, որոնք փոխկապակցված են «Հայկական հարց» հասկացության հետ, որովհետև առանց այդ 3 հասկացությունների Հայկական հարցը լիարժեք չի լինի Հայեր, անկախությունը , Ազգային հիմնախնդիրը
Սահմանումներ
Հայեր՝ էթնիկ խումբ, որը սերել ու կենսագործում է Հայկական լեռնաշխարհում:
անկախությունը քաղական ինքնուրույնությունն է, ինքնիշխանությունը ազգի, ժողովրդի, պետության կամ երկրի ենթակայության կամ կախվածությոան բացակայությունն է:
Ազգային հիմնախնդիրը – այն խնդիրները որոնք ունեն ճակատագրական նշանակություն ազգի համար կոչվում են՝ ազգային հիմնախնդիր
1.Ո՞ր անկյունն է կոչվում շրջանագծի կենտրոնային անկյուն:
Այն անկյունը, որի գագաթը շրջանագծի կենտրոնն է, կոչվում է կենտրոնային անկյուն։
2.Պարզաբանեք, թե որ աղեղն է կոչվում կիսաշրջանագիծ: Ո՞ր աղեղն է կիսաշրջանագծից փոքր, և ո՞րը՝ կիսաշրջանագծից մեծ (նկարով ցույց տուր):
Այն աղեղը, որի ծայրերը միացնող հատվածը այդ շրջանագծի տրամագիծն է, կոչվում է կիսաշրջանագիծ։
3. Ինչպե՞ս է որոշվում աղեղի աստիճանային չափը: Ինչպե՞ս է այն նշանակվում:
Աղեղի աստիճանային չափը, այն կենտրոնական անկյան աստիճանային չափն է, որը հենված է այդ աղեղի վրա։
4. Ո՞ր անկյունն է կոչվում ներգծյալ: Ձևակերպեք և ապացուցեք թեորեմ ներգծյալ անկյան մասին:
Այն անկյունը, որի գագաթները գտնվում են շրջանագծի վրա, իսկ կողմերը հատում են այդ շրջանագիծը, կոչվում է ներգծյալ անկյունԹեորեմ: Ներգծյալ անկյունը չափվում է այն աղեղի կեսով, որի վրա հենված է:
5. Ապացուցեք, որ միևնույն աղեղի վրա հենվածներգծյալ անկյունները իրարա հավասար են:
Միևնույն աղեղի վրա հենված անկյունները հավասար են իրար, քանի որ ունեն մեկ ընդհանուր աղեղ և երկուսն էլ այդ աղեղից երկու անգամ փոքր են։
6. Ապացուցեք, որ կիսաշրջանագծի վրա հենվածներգծյալ անկյունը ուղիղ է:
Կիսաշրջանագիծը հավասար է 180o-ի: Ըստ թեորեմի աղեղի վրա հենված անկյունը հավասար է նրա կեսին, այսինքն՝ 180:2=90։
Քարտեզի վրա նշել Չինաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
Չինաստանի ափերը ողողող ջրային ավազաններն են ՝ Դեղին ծովը, Արևելաչինական ծով, Հարավչինական ծովը։
2. Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:
Չինաստանը շատ հեռու է եվրոպական քաղաքակրթության օջախից։ Չինասատանի մայրաքաղաք Բեյջինից նույնիսկ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա երկաթուղային գնացքով կարելի է հասնել գրեթե 1 շաբաթում, իսկ Արևմտյան Եվրոպայի երկրներ ՝ էլ ավելի երկար ժամանակում։ Ցամաքով չինաստանը դժվար անցանելի լեռներով ու անապատներով անջատված է Հնդկաստանից և Կենտրոնական Ասիայի երկրներից։ Միարժամանակ Չինաստանի ծովային դիրքը ներկայումս շատ նպաստավոր է Խաղաղօվկյանոսյան տարածաշրջանի երկրների (օրինակ ՝ ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ավստրալիայի) հետ տնտեսական համագործակցության համար։
3. Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում:
Չինաստանում հայտնաբերված են ածխի խոշոր պաշարներ։ Նավթի հարուստ պաշարներ կան երկրի հյուսիսում ու հյուսիսարևելքում, երկաթի հանքաքարի ՝ հյուսիսարևելքում ու արևելքում։ Երկիրն աչքի է ընկնում Վոլֆրամի հսկայական պաշարներով, որոնք գտնվում են հարավ արևելքում։ Առկա են նաև ալյումինի, մանգանի, սնդիկի, մոլիբդենի, պղնձի, ցինկի, կապարի, ուրանի և այլ մետաղների հանքավայրեր, ինչպես նաև կերակրի աղի, ֆոսֆորիտի և ոչ մետաղային այլ հանածոների պաշարներ։ Չինաստանով են հոսում շատ գետեր, այդ թվում ՝ ջրառատությամբ աշխարհի երրորդ գետը՝ Յանցզին, ինչպես նաև Հուանհեն ու Սիցզյանը։ Չինաստանը ունի զարգացած արդյունաբերության ճյուղեր, թեթև արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղեր, որոնք օգուտ են բերում երկրին։ Ածխի հանույթով Չինաստանը աշխարհում գրավում է առաջին տեղը։ Էլեկտրաէներգիայի արտադրությամբ և սպառմամբ Չինաստանը աշխարհում գրավում է երկրոր տեղը (ԱՄՆ-ից հետո)։ Երկաթի հանքաքարի արդյունահանմամբ, պողպատի ու թուրջի ձուլմամբ Չինաստանն աշխարհում գրավում է առաջին տեղը։ Գյուղատնտեսությունը Չինաստանի տնտեսության ավանդաբար զարգացած ճյուղն է։ Արտադրանքի ընդհանուր ծավալով Չինաստանի գյուղատնտեսությունն աշխարհում առաջինն է։ Այսինքն Չինաստանը մեծ դեր ունի ամբողջ աշխարհում և հարավարևմտյան Ասիայում։
4. Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:
Չինաստանի զարգացման նախադրյալներն են ՝ վառելիքաէներգետիկան, մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, բուսաբուծություն, անասնապահություն։
5. Որո՞նք են Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:
Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերն են արդյունաբերությունը(45,3) և գյուղատնտեսությունը(10,1)։