Posted in MSKH, Նախագիծ, Uncategorized

Ջրածին

Ջրածինը (Hպարբերական համակարգի առաջին տարրն է։ Առաջին անգամ մաքուր վիճակում ստացել է Հենրի Կավենդիշը 1766 թվականին։ Այն տիեզերքում ամենատարածված տարրն է։ Երկրի վրա այն գտնվում է հիմնականում միացությունների ձևով։ Ջրածինը միացություններում միավալենտ է։

Ջրածնի ատոմը կազմված Է մեկ պրոտոն ունեցող միջուկից և մեկ էլեկտրոնից։ Հանդես է գալիս H2 պարզ նյութի ձևով։

Ջրածինը հայտնաբերվել է 16-րդ դարի կեսերին Պարացելսի կողմից, որը ստացել է երկաթի վրա ծծմբական թթու ազդելով։ 1766 թվականին Կավենդիշը հաստատել է նրա հատկությունները և ցույց է տվել նրա տարբերությունը մյուս գազերից և անվանել է «այրվող օդ»։ Լավուազիեն 1783 թվականին առաջին անգամ ջրածին ստացավ ջրից և ապացուցեց, որ ջուրը ջրածնի և թթվածնի քիմիական միացությունն է և նրան անվանեց «հիդրոգենիում», որը նշանակում է ջուր ծնող։ Ջրածինը երկրի վրա հանդես է գալիս միացություններում՝ ջրում, նավթում, կենդանի հյուսվածքներում, իսկ ազատ վիճակում՝ շատ չնչին քանակներով մթնոլորտի վերին շերտերում։

Ջրածին անջատվում է նաև հրաբխային ժայթքումների ժամանակ։ Սպեկտրոսկոպի օգնությամբ ջրածին հայտնաբերվել է արեգակի և աստղերի վրա։

Տիեզերքի նյութը ժամանակակից պատկերացումներով կազմված է 30-50%-ի չափով ազատ ջրածնից, որի ատոմը հանդիսանում է տիեզերքի կառուցման հիմնական աղյուսիկը։

Բացի ջրածնից՝ 1 ատոմական զանգվածով, հայտնի են նաև 2 և 3 ատոմական զանգվածներով ջրածիններ՝ ծանր ջրածիններ՝ դեյտերիում (D) և տրիտիում (T), որոնք թթվածնի հետ առաջացնում են ծանր ջուր՝ (M=2Օ)։

Անվան ծագում

1787 թվականին Ա․ Լավուազիեն «այրվող գազը» դասակարգեց քիմիական տարրերի շարքը և անվանեց ջրածին hydrogène (հին հուն․՝ ὕδωρ – «ջուր» և γεννάω – «ծնում եմ») – «ջուր ծնող»։

1801 թվականին Ա․ Լավուազիեն հետևորդ ակադեմիկոս Վ. Մ. Սևերգինը ջրածինը անվանեց «ջրաստեղծ նյութ», նա գրել է[5].

«Ջրածնային նյութերը թթվածնի հետ առաջացնում են ջուր։ Այս փաստը կարելի է ապացուցել, ինչպես բանաձևով, այնպես էլ կազմությամբ։»

Տարածվածություն

Սատուրն։ Մոլորակը բաղկացած է հիմնականում ջրածնից և հելիումից։

Տիեզերքում

Ջրածինը ամենատարածված տարրն է տիեզերքում[6]․ կազմում է աստղերի և արևի զանգվածի մոտ կեսը (պլազմայի ձևով), արեգակի մթնոլորտի 84 %-ը, միջաստղային միջավայրի և միգամածությունների հիմնական մասը։ Աստղերի ընդերքում՝ ջրածնի ատոմների միջուկներից՝ պրոտոններից սինթեզվում են հելիումի ատոմի միջուկներ (ջերմամիջուկային սինթեզ), անջատվում է ահռելի քանակներով էներգիա։

Ջրածինը հայտնաբերվել է նաև այլ մոլորակների մթնոլորտում (H2, CH4, NH3, OH, SiH, PH և այլն)։

Երկրի ընդերքում և կենդանի օրգանիզմներում

Ջրածնի պարունակությունը երկրակեղևում (ըստ զանգվածի) 0,15 % է, ընդհանուր պարունակությունը երկրի վրա՝ 1 % (16 %՝ ըստ ատոմների թվի)։ Ազատ վիճակում հանդիպում է հազվադեպ՝ որոշ հրաբխային և այլ բնական գազերում, օդում՝ 1•10−4։ Մթնոլորտի վերին շերտերում ջրածնի պարունակությունը շատ ավելի մեծ է, մերձերկրյա տարածությունում առաջացնում է երկրի պրոտոնային ռադիացիոն գոտին։

Ջրածինը մտնում է ամենատարածված նյութի՝ ջրի (11, 19% ըստ զանգվածի), նաև քարածխինավթիբնական գազերիկավերի, կենդանական և բուսական օրգանիզմների բաղադրության մեջ։

Ջրածնի իզոտոպային բաղադրությունը տարբեր տեղերում նույնը չէ․ ծանր ջրածինի (D) պարունակությունը օվկիանոսների վերին շերտերում ավելի մեծ է, քան մթնոլորտային տեղումներում և սառցադաշտերում։

Posted in MSKH, Ֆիզիկա․ լաբորատոր աշխատանք, Uncategorized

Լաբարատոր աշխատանք

Ներքին էներգիան կարելի է պոխել մեծամիկական աշխատանք կատարելու շնորհիվ և ջերմահաղորդման միջոցով։

Ներքին էներգիա եթե մարմինը ինքն է աշխատանք կատարում դրա լավագույն օրինական է փորձ 1

փորձի նապատակը ցույց տալ անյ դապքը երբ մարամինը ինքնք է կատարում աշխատանք ։

արհարաժեշտ նյութեր

հաստ պատեր ունեցող տարա խցան օդամիղիչ պոմպ

հաստ պատեր ունեցող անոթը փակեցինք խցանով միցրեցի օդամղիր պոմպով և սկսեցի նրա մեջ օդ մղել։Որոշ ժամանակ անց խցանը աղմուկով դութց թռավ խցանը նիսկ անոթում մառախուղ առաջացա։ մառախուղի առաջացումը նշանակում է որ անոթում օդը սառել է ։Դա բացատրվում է նրանով, որ անոթում գտնվեղ սեղմված օդը խցանը դուրց մաղելով աշխատանք է կատարել իր ներքին էներգիայի նվազման հաշվին դրա համար ել օդի ջերմաստիճանը նավազել է ։

Փորղ 2

Մարմնի ներքին էներգիան կարելի է փոփոծել նաև առանց աշխատանք կատարելու։Ադպիսիներքին թնորգիայի փոփոծությունը կոչվում է ջերմային։Մի մարմնի մոլեկուլների ջերմանին շարժման էներգիան փոխանցում է մի մաիմնից միյուսին տաքից-ցառը հակառակ պռոցեսը չի կատարվում։ Ջերմահաղորդման տեսաներ են ջերմահաղորդականություն կոնվեկցիա ճառագայթային ճառագայթային ջերմահաղորդականություն։Մոլոկուլների ջերմային շարժման և փոխազդեցության հետևանքով մարմնի տաք մասերից սառը մասերի ն անվանում են ջերմահաղորդականություն։Մարմինորըլինում են լավ ջերմահաղորդիչներ և վատ։Ամենալավ ջերմահաղորդիչները մետաղմերն ենամանեվատը գազերը։

Posted in Գրականություն, Uncategorized

Աղոթք։ Անտուան դե Սենտ Էքզյուպերի

Աստված իմ,
ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:
Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:
Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:
Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո՛չ անցյալի, և ո՛չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:
Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:
Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:
Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:
Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:
Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:

Posted in Գրականություն, Uncategorized

Նամակներ մահվանից առաջ։ Ջոնի Ուելշ

Եթե Աստված գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի թե չէի ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն, ինչ ասում եմ: Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից: Ես ավելի քիչ կքնեի, ավելի շատ կերազեի` հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան: Ես կքայլեի, քանի դեռ մյուսները կանգնած են, չէի քնի, քանի մյուսները քնած են: Ես կլսեի, երբ մյուսները խոսում են և կվայելեի շոկոլադե պաղպաղակի հիանալի համը:
Եթե Աստված ինձ կյանքի մի պահ էլ պարգևեր, ես ավելի համեստ կհագնվեի, կպառկեի արևի շողերի տակ և նրա ջերմությանը ի ցույց կդնեի ոչ միայն մարմինս, այլև` հոգիս: Տեր Աստված, եթե ես սիրտ ունենայի, ես կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի մինչև դուրս գա արևը: Ես կնկարեի Վան Գոգի երազով Բենեդետտիի պոեմի աստղերի վրա և Սերրատի երգը սերենադի պես կնվիրեի լուսնին: Ես արցունքներով կջրեի վարդերը, որպեսզի զգամ նրանց փշերի ծակոցների ցավը և թերթիկների համբույրը:

Տեր Աստված, եթե ես կյանքի ևս մի պատառիկ ունենայի, ոչ մի օր չէի անցկացնի` առանց ասելու իմ սիրած մարդկանց, որ ես նրանց սիրում եմ: Ես կհամոզեի ինձ թանկ յուրաքանչյուր մարդուն իմ սիրո մեջ և կապրեի` սիրահարված…սիրուն: Ես կբացատրեի բոլորին, ովքեր մոլորության մեջ մտածում են, թե դադարում են սիրահարվել ծերանալուն զուգընթաց, որ ծերանում են այն ժամանակ, երբ դադարում են սիրահարվել:

Երեխային ես թևեր կնվիրեի, բայց կթողնեի, որ ինքնուրույն սովորի թռչել:
Ծերերին ես կհամոզեի, որ մահը ծերության հետ չի գալիս, այլ մոռացության:
Ես ձեզանից այնքան բան եմ սովորել, մարդիկ, ես հասկացել եմ, որ ամբողջ աշխարհը ուզում է ապրել սարերում, չհասկանալով, որ իրական երջանկությունը սարը բարձրանալու մեջ է:

Ես հասկացել եմ, որ այն պահից, երբ նորածինը իր փոքրիկ բռունցքում սեղմում է հոր մատը, այլևս երբեք այն բաց չի թողնի: Ես հասկացել եմ, որ մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ:

Այնքան բան կա, որ ես դեռ կարող էի ձեզնից սովորել, մարդիկ, սակայն սովորածս ինձ դժվար թե պետք գա, որովհետև երբ ինձ դնեն այդ ճամպրուկի մեջ, ես, ցավոք սրտի, արդեն մահացած կլինեմ:

Միշտ ասա այն, ինչ զգում ես և արա այն, ինչ մտածում ես:

Եթե ես իմանայի, որ ես այսօր քեզ վերջին անգամ եմ տեսնում քնած, ես քեզ պինդ կգրկեի և կաղոթեի Աստծուն, որ ինձ քո պահապան հրեշտակը դարձնի:

Եթե ես իմանայի, որ այսօր վերջին անգամ եմ տեսնում, թե ինչպես ես դուրս գալիս դռնից, ես քեզ կգրկեի, կհամբուրեի և նորից կկանչեի, որպեսզի ավելին տամ: Եթե ես իմանայի, որ քո ձայնը վերջին անգամ եմ լսում, կձայնագրեի ամենն, ինչ ասում ես, որպեսզի էլի ու էլի լսեմ, անվերջ: Եթե ես իմանայի, որ սրանք վերջին րոպեներն են, որ ես քեզ տեսնում եմ, ես կասեի. «Սիրում եմ քեզ» ու հիմարի պես չէի մտածի, որ դու դա գիտեիր:

Միշտ կա վաղը և կյանքը մեզ ամեն ինչ ուղղելու ևս մեկ հնարավորություն է տալիս, սակայն եթե ես սխալվում եմ և այսօրը այն ամենն է, ինչ մեզ մնացել է, ապա ես կուզեի քեզ ասել, թե ինչքան ուժեղ եմ քեզ սիրում ու որ երբեք չեմ մոռանա քեզ: Ոչ պատանին, ոչ ծերը չեն կարող վստահ լինել, որ իրենց համար վաղը կգա:

Այսօրը կարող է լինել վերջին օրը, որ դու տեսնում ես սիրելիներիդ: Այնպես որ մի սպասիր ինչ-որ բանի, այսօր արա այն, ինչ մտածել ես, որովհետև եթե վաղը երբեք չգա, դու կափսոսաս այն օրվա համար, երբ ժամանակ չգտար մեկ ժպիտի, մեկ անգամ գրկելու, մեկ համբույրի համար, երբ դու չափազանց զբաղված էիր` վերջին ցանկությունը իրականացնելու համար: Ոգևորիր հարազատներիդ, շշնջա նրանց ականջին, թե ինչքան պետք են նրանք քեզ, սիրիր նրանց և գուրգուրանքով վարվիր, ժամանակ գտիր, որ ասես «կներես», «խնդրեմ», «շնորհակալություն» և սիրո այն բոլոր բառերը, որ գիտես: 

Ոչ ոք քեզ չի հիշելու մտքերիդ համար: Աստծուց իմաստնություն և ուժ խնդրիր, որ ասես այն, ինչ զգում ես: Ցույց տուր ընկերներիդ, թե ինչ կարևոր են նրանք քեզ համար:

Եթե դու չասես այդ ամենը այսօր, վաղը կլինի նույնը, ինչ երեկ: Եվ եթե դու չանես դա երբեք, ոչինչ նշանակություն չի ունենա: Իրականացրու երազանքներդ: Այդ պահը եկել է:

Posted in MSKH, Uncategorized

Շաղկապ

Այն բառերը, որոնք շաղկապում են նախադասության  անդամներ և  նախադասություններ, կոչվում են շաղկապներ:
 Շաղկապները լինում են  համադասական և ստորադասական:
Համադասական են այն շաղկապները, որոնք իրար շաղկապում են նախադասության համազոր անդամներ և համադաս նախադասություներ: Հայերենի համադասական շաղկապերն

և, ու, բայց, իսկ, կամ, բայց և, մինչև իսկ,  բայց և այնպես, 

և´… , և´…, թե´…, թե´…, կա´մ …, կա´մ…, ո´չ…, ո´չ:
Օրինակ`   Բակն ու այգին թաղվել էին ձյան տակ:
Օրինակ`    Նա ամրացրեց այգու դռնակը և շալակեց ցախը: 

Համասադական բոլոր շաղկապներից առաջ դրվում է ստորակետ: Եվ, ու, կամ շաղկապներից  առաջ չի դրվում է ստորակետ, 

եթե հաջորդ համադաս նախադասության ենթական չի փոխվում:
Օրինակ`   Նա ամրացրեց այգու դռնակը և  շարժվեց դեպի տուն:
Օրինակ`   Արևը դուրս եկավ ամպերի տակից, և մռայլը ցրվեց: 

Ստորադասական են այն շաղկապները,  որոնք երկրորդական նախադասությունը շաղկապում են գլխավոր նախադասությանը:Հայերենի ստորադասական շաղկապներն են` որ, թե, եթե, որպեսզի, որովհետև, քանի որ, հենց որ, 

մինչև որ, մինչև, նախքան, երբ որ, թե և, թեպետ, թեկուզ և այլն:
Օրինակ`     Թե և նա վաղուց է գնացել, մենք նրան սիրով ենք հիշում:
Օրինակ`     Նա մտածում էր, որ մի օր կգրի իր կյանքի գիրը: 

Համադասական նախադասություններ:
1. Ես բարձրացնում էի ծանր պայուսակներ, ո´չ Արամըո´չ Նարեկը ինձ չօգնեցին:
2. Ես հոգնած էի, բայց շարունակում էի լսել նրան:
3. Հիմա խոսեք  հանգիստ կամ լքեք սրահը:
4. Անին գնաց տուն և  արագ վերադարձավ:
5. Ես գիտեմ, որ Գայանեն ու Նազենին լավ ընկերուհիներ են: 

Ստորադասական նախադասություններ:
1. Արամը լավ է սովորում  անգլերեն, որպեսզի կարողանա աշխատել ամերիկյան ընկերությունում:
2. Ես կսկսեմ հանգիստ խոսել քեզ հետ, երբ որ դու լսես ինձ
3. Ես սիրում եմ զրուցել նրա հետ , որովհետև  նրանից սովորելու շատ բան ունեմ:

1.Զույգ նախադասությունները միացրո՛ւմեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ ` քանի ձևով կարող ես:

  1. Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների: Դրանք տանում են դեպի այգիները:

Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների, և դրանք տանում են դեպի այգիներ։ Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների, որոնք տանում են դեպի այգիներ։


2. Զրույցը լռում էր: Նրանք լսում էին ջրերի ձայնը:

Զրույցը լռում էր, և նրանք լսում էին ջրերի ձայնը։ Զրույցը լռում էր, որովհետև նրանք լսում էին ջրերի ձայնը։


3. Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ: Քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:

Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների։ Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ, որովհետև քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների։


4. Վեր բարձրանալիս որսորդը զգաց: Մեկը հետևում է իրեն:

Վեր բարձրանալիս որսորդը զգաց, որ մեկը հետևում է իրեն։


5. Անունը Ծիրանի տափ է: Ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:

Անունը Ծիրանի տափ է, սակայն ծիրանը ոչ մի ծառ չկա այնտեղ։ Չնայած անունը Ծիրանի տափ է, ծիրանը ոչ մի ծառ չկա այնտեղ։


6. Ժամանակին հսկաներ են ապրել: Իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:

Ժամանակին հսկաներ են ապրել, և իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել։ Քանի որ ամանակին հսկաներ են ապրել, իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել։


7. Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ: Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:

Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ, քանի որ կալին կալսածը հետ կլիներ քամուն տալ։ Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ, և կալին կալսածը հետ կլիներ քամուն տալ։


8. Ես ուրախ կլինեմ: Ամեն ինչ կկարգավորվի:

Ես ուրախ կլինեմ, երբ ամեն ինչ կկարգավորվի։ Ես ուրախ կլինեմ, եթե ամեն ինչ կկարգավորվի


9. Դու քաջ ես ու անձնվեր: Դու կարդարացնես մեր հույսերը:

Դու քաջ ես ու անձնվեր և դու կարդարացնես մեր հույսերը։ Քանի որ դու քաջ ես ու անձնվեր դու կարդարացնես մեր հույսերը։


10. Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հագար կիլոմետրի է հասնում: Դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:

Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հազար կիլոմետրի է հասնում, որը հասարակածից երկուսուկես անգամ երկար է։ Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հազար կիլոմետրի է հասնում, և հասարակածից երկուսուկես անգամ երկար է

2. Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և
ստորադասական)։
Եթե, իսկույն, այնտեղ, բայցև, մյուս, բոլոր, թեևսակայնորովհետև,
ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզինաև, բացի, քանի որ։

Համադասական

Բայց, և, սակայն, նաև։

Ստորադասական

Եթե, թեև, որովհետև, որպեսզի, քանզի, քանի որ։

 3. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե,
որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։

Եթե մենք լավ մարզվենք կհաղթենք բասկետբոլի խաղը։

Նա գնաց տուն, որպեսզի կատարի իր դասերը։

Նա չգնաց աշխատանքի, որովհետև հիվանդ էր։

Ես միշտ ցանկացել եմ լինել այդ վայրում, սակայն մինչ այսօր չեմ եղել։

Մենք օգնում էինք ուսուցչին, իսկ նա խանգարում էր։

4. Կետադրի՛ր նախադասությունները և  որոշի՛ր՝ համադասակա՞ն են, թե՞ ստորադասական:

Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին, նա պատված էր համատարած անտառով: Ստորադասական․
Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին, որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել: Ստորադասական․
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային, և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին: Համադասական․
Որսորդությունը դարձավ նաև սպորտ, իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը: Համադասական․
Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով, որ անձամբ հազար առյուծ խփեց: Ստորադասական․
Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը, բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան: Համադասական․

Posted in MSKH, Գրականություն, Uncategorized

Նամականի Նամակներ բարու և գեղեցիկի մասին։ Դմիտրի Լիխաչով

Շատերը կարծում են, թե ինտելիգենտ մարդը նա է, ով շատ է կարդացել, ստացել լավ կրթություն (այն էլ` գերազանցապես հումանիտար), շատ է ճամփորդել, գիտի մի քանի լեզու:
Մինչդեռ` կարելի է ունենալ այս ամենն ու չլինել ինտելիգենտ, և կարելի է այս ամենին չտիրապետելով, մեծ առումով, այնուամենայնիվ, լինել ներքնապես ինտելիգենտ:
Ինտելիգենտությունը ոչ միայն գիտելիքների, այլև ուրիշին հասկանալու ունակության մեջ է: Այն դրսևորվում է հազար ու մի մանրուքի մեջ՝ հարգալից վիճելու ունակության, սեղանի շուրջ համեստ վարվեցողության, ուրիշին աննկատ (հենց աննկատ) օգնելու կարողության, բնության հանդեպ փայփայանքի, շրջակայքը չաղտոտելու, չաղտոտելու` աղբով, քնթուկներով, հայհոյանքով, հիմար գաղափարներով. այո, դա նույնպես աղբ է, այն էլ ինչպիսի՜:
Ես ճանաչել եմ ռուսական հյուսիսում գյուղացիների, որոնք իսկապես ինտելիգենտ էին: Նրանք իրենց տներում պահպանում էին զարմանալի մաքրություն, կարողանում էին գնահատել լավ երգերը, կարողանում էին պատմել եղելություններ, որոնք պատահել էին իրենց և ուրիշների հետ, ապրում էին կարգավորված կենցաղով, հյուրասեր էին ու բարյացակամ, հասկանալով էին վերաբերվում ուրիշի ցավին և ուրիշի ուրախությանը: 
Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ:

Posted in MSKH, Էկոլոգիա, Uncategorized

Հարավային Ասիա

  1. Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հարավային Ասիա տարածաշրջանը:

Հարավային Ասիայի ակնառու ֆիզիկաաշխարհագրական հատկանիշներով առանձնացված է մյուս տարածաշրջաններից։ Հյուսիսային կողմից այս տարածաշրջանը բարձր լեռներով սահմանազատված է Կենտրոնական և Արևելյան Ասիայից, արևելյան կողմից՝ խիտ անտառներով ՝ Հարավարևելյան Ասիայից, արևմտյան կողմից ՝ բարձրավանդակներով ու անապատներով՝ Հարավարևմտյան Ասիայից։

2. Ի՞նչ դեր ունի Հարավային Ասիան համաշխարհային տնտեսությունում:

Հարավային Ասիյան աշխարհի հնագույն քաղաքակրթության օջախներից է։ Ինդոս գետի հովտում ՝ ներկայիս Պակիստանի տարածքում ձևավորված քաղաքակրթությունն իր ազդեցությունը տարածել է Հնստան թերակղզու վրա։ Ինդոսի հովիտը հին սանսկրիտ լեզվով անվանվել է Սինդհու, որը թեթև փոփոխությունից հետո դարձել է Հինդու, Հինդ։ Մոտավորապես 3500 տարի առաջ Սինդհու ներթափանցած արիացիներից փոխառվեց և ավելի զարգացվեց նրանց հավատքը, որն անվանվեց հնդուականություն։ Փոխառվեց նաև սոցիալական շերտավորման պրակտիկան ՝ կաստայական համակարգը, որի համաձայն ՝ հասարակությունը բաժանվում է խավերի։ Ամենաբարձր խավը ՝ կաստան կազմում էին բրահմանները։ Առանձնացվում էին նաև ՝ զիվորականների, առևտրականների, արհեստավորների և այլ բազմաթիվ կաստաներ։ Հարավային Ասիայի պատմական դերը կապված է նաև բուդդայականության ծագման հետ։ Ք․ ա․ VI(6) դարում Հյուսիսային Հնդկաստանի թագաժառանգ Սիդհարթա Գաութաման, ով հայտնի դարձավ Բուդդա անվամբ, ստեղծեց իր կրոնական ուսմունքը ՝ բուդդայականությունը, ներկայումս գոյատևող համաշխարհային կրոններից մեկն է։ Հարավային Ասիայի պատմական մյուս դերն էլ տարածաշրջանի ազդեցությունն է աշխարհի բնակչության լեզուների տարածման վրա։ Պատմական երկարատև շփումների շնորհիվ հինդի լեզվի ազդեցությունը տարածվել է եվրոպական ժամանակակից լեզուների վրա, որոնք բոլորը միասին կազմում են հնդեվրոպական լեզվաընտանիքը։ Իսկ Հնդստան թերակղզու միջին և հարավային մասերի լեզուները զարգացել են հյուսիսից մեկուսացված և կազմում են դրավիդյան լեզվաընտանիքը։

3. Որո՞նք են Հարավային Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:

Հարավային Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղն է ՝ բուսաբուծությունը։

4. Քարտեզի վրա նշել Հարավային Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

Posted in MSKH, Նախագիծ, Uncategorized

Ջրածնի ստացումը

Փորձ 2. Ջրածնի ստացումը ակտիվ մետաղների և թթուների փոխազդեցությամբ
Փորձանոթի մեջ գցեք  3-4  հատ ցինկի կտորներ, վրան զգուշությամբ ձագարի միջոցով ավելացրեք աղաթթվի լուծույթ փորձանոթի  ¼ մասով: Անջատվող գազը ստուգեք այրվող լուցկու միջոցով: Գրեք քիմիական ռեակցիաների հավասարումները:
Zn+2HCl=ZnCl2+H2

Փորձ 3. Ջրածնի ստացումը ալկալիական մետաղների և ջրի փոխազդեցությունից
2Na + 2H2O = 2NaOH + H2
Ալկալիական մետաղներն են` Li,  Na, K, Rb, Cs, Fr: Թասի մեջ լցրեք ջուր, վրան ավելացրեք մի քանի կաթիլ ֆենոլֆտալեին: Պինցետով նաֆտից հանեք նատրիում, չորացրեք ֆիլտրի թխթի միջոցով և զգուշությամբ գցեք ջրի մեջ: Լուծույթը ներկվեց մորու գույն: Նույնը փորձը կարելի է կատարել կալցիումի հետ:

Posted in MSKH, Uncategorized

Վերաբերականներ

Վերաբերական կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են խոսողի վերաբերմունքը և երանգավորում են նախադասությունը կամ որևէ անդամ։ Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային իմաստի վերաբերականները լինում են․

  1. հաստատական
  2. գնահատողական
  3. ժխտական
  4. սաստկական
  5. երկբայական
  6. սահմանափակման
  7. կամային
    8.զիջային
    Հաստատական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի հաստատական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Հաստատական վերաբերականներն են՝ այո՛, արդարև, անշո՛ւշտ, իհարկե, իրավ, անպատճառ, անկասկած, անտարակույս, անպայման, իրոք, իրոք որ, իսկապես որ, հարկավ, հիրավի, իսկևիսկ։ Հաստատական երանգ են արտահայտում նաև որոշ կապակցություններ՝ առանց այլևայլության, ինչ էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչպես չէ,
    Գնահատողական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի խրախուսական, հավանության, զղջման կամ կարեկցական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Գնահատողական վերաբերականներն են՝ բարեբախտաբար, դժբախտաբար, ցավոք, տարաբախտաբար, ախր, չէ որ։
    Ժխտական վերաբերականներՈչ պատասխանական բառը և չէ ժխտական բայը գործածվելով ժխտական նախադասության հետ, շեշտում են ժխտումը և դառնում ժխտական վերաբերականներ։
    Սաստկական վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սաստկական վերաբերականները շեշտում, սաստկական երանգ են հաղորդում նրան։ Սաստկական վերաբերականներն են՝ անգամ, էլ, ևեթ, հենց , մանավանդ, նամանավանդ, նույնիսկ, մինչև իսկ, մինչև անգամ։
    Երկբայական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի երկբայական, այսինքն թվացող կամ հավանական վերաբերմունքը եղելության կամ գործողության նկատմամբ։ Երկբայական վերաբերականներն են՝ արդյոք, ասես, ասես թե, գուցե, միգուցե, դիցուք, դիցուք թե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, իբր, իբր թե, իբր(և) թե, չլինի, չլինի թե և այլն։
    Սահմանափակման վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սահմանափակման վերաբերականները առանձնացնում, սահմանազատում են նրան։ Սահմանափակման վերաբերականներն են գոնե, գեթ, լոկ, սոսկ, թեկուզ, միայն, միայն թե, միմիայն։
    Կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն.
    Զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսուհանդերձ և այլն։
    Ցուցական` ահա, ահավասիկ:

Վերաբերականները նախադասության անդամ չեն համարվում։

Վերաբերականներն առանձին հնչերանգով անջատվում են նախադասության անդամներից ստորակետով։
Օրինակ՝ Վարպետը, անշուշտ, ոսկի ձեռքեր ուներ: Արմենը, իմիջիայլոց, լավ երաժիշտ է;

Խոսողի հարցական վերաբերմունքն արտահայտող երկբայական վերաբերակնների վրա դրվում է հարցական նշան։
Օր.՝ Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ: (Ե. Չ.) 

Առաջադրանք:
1.Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։

Դժբախտաբար,  անկասկած, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ,
անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի,
իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք,
երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե,
սոսկ, միայն թե, անկասկած, հապա, մի, համենայն դեպս, այսուհանդերձ։

Հաստատական-անկասկած, արդարև, անշուշտ, անպայման, իսկապես, իրոք, հիրավի, անկասկած։

Գնահատողական-դժբախտաբար, երանի, ցավոք։

Ժխտական-ո՛չ, չէ՛։

Սահմանափակման-միայն, գոնե, գեթ, լոկ, սոսկ, միայն թե,

Սաստկական-նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ։

Երկբայական-գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, մի՞թե, ադյոք, կարծես թե։

Կամային-հապա, մի։

Զիջական-ի դեպ, անպատճառ, իմիջայլոց, այնուամենայնիվ, համենայն դեպս, այսուհանդերձ։

Ցուցական-ահավասիկ, ահա։


2. Կազմել նախադասություններ` գործածելով անկասկած, նույնիսկ, այնուամենայնիվ, կարծես թե, ցավոք, իրոք, մանավանդ, միմիայն վերաբերականները:

Մենք, անկասկած կհաղթենք այս մրցույթում։

Նույնիսկ, ամենադժվարին պահին նրանք իմ կողքին եղան։

Այնուամենայնիվ, ես օգնեցի նրան, համեղ ուտեստ պարտաստել։

Կարծես թե, նրանք շատ հետաքրքիր նախագիծ են նախաձեռնում։

Ցավոք, մենք նրա մասին ոչ մի լուր չունենք։

Դու, իրոք շատ խելացի ես։

Դուք բոլորդ շատ լավ աշխատեցիք, մանավանդ դու։

Ես, միմիայն այս առաջադրանքը չկարողացա կատարել։

3.Բառաշարքում գտնել իմաստով իրար մոտ վերաբերականները:

Իհարկե, անկասկած, ասես, լոկ, դժբախտաբար, իրավամբ, հիրավի, միայն, տարաբախտաբար, անշուշտ, անտարակույս, կարծես:

Իհարկե-անշուշտ

Անկասկած-անտարակույս

Ասես-կարծես

Լոկ-միայն

Դժբախտաբար-տարաբախտաբար