Posted in MSKH, Էկոլոգիա, Uncategorized

Հարավային Ասիա

  1. Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հարավային Ասիա տարածաշրջանը:

Հարավային Ասիայի ակնառու ֆիզիկաաշխարհագրական հատկանիշներով առանձնացված է մյուս տարածաշրջաններից։ Հյուսիսային կողմից այս տարածաշրջանը բարձր լեռներով սահմանազատված է Կենտրոնական և Արևելյան Ասիայից, արևելյան կողմից՝ խիտ անտառներով ՝ Հարավարևելյան Ասիայից, արևմտյան կողմից ՝ բարձրավանդակներով ու անապատներով՝ Հարավարևմտյան Ասիայից։

2. Ի՞նչ դեր ունի Հարավային Ասիան համաշխարհային տնտեսությունում:

Հարավային Ասիյան աշխարհի հնագույն քաղաքակրթության օջախներից է։ Ինդոս գետի հովտում ՝ ներկայիս Պակիստանի տարածքում ձևավորված քաղաքակրթությունն իր ազդեցությունը տարածել է Հնստան թերակղզու վրա։ Ինդոսի հովիտը հին սանսկրիտ լեզվով անվանվել է Սինդհու, որը թեթև փոփոխությունից հետո դարձել է Հինդու, Հինդ։ Մոտավորապես 3500 տարի առաջ Սինդհու ներթափանցած արիացիներից փոխառվեց և ավելի զարգացվեց նրանց հավատքը, որն անվանվեց հնդուականություն։ Փոխառվեց նաև սոցիալական շերտավորման պրակտիկան ՝ կաստայական համակարգը, որի համաձայն ՝ հասարակությունը բաժանվում է խավերի։ Ամենաբարձր խավը ՝ կաստան կազմում էին բրահմանները։ Առանձնացվում էին նաև ՝ զիվորականների, առևտրականների, արհեստավորների և այլ բազմաթիվ կաստաներ։ Հարավային Ասիայի պատմական դերը կապված է նաև բուդդայականության ծագման հետ։ Ք․ ա․ VI(6) դարում Հյուսիսային Հնդկաստանի թագաժառանգ Սիդհարթա Գաութաման, ով հայտնի դարձավ Բուդդա անվամբ, ստեղծեց իր կրոնական ուսմունքը ՝ բուդդայականությունը, ներկայումս գոյատևող համաշխարհային կրոններից մեկն է։ Հարավային Ասիայի պատմական մյուս դերն էլ տարածաշրջանի ազդեցությունն է աշխարհի բնակչության լեզուների տարածման վրա։ Պատմական երկարատև շփումների շնորհիվ հինդի լեզվի ազդեցությունը տարածվել է եվրոպական ժամանակակից լեզուների վրա, որոնք բոլորը միասին կազմում են հնդեվրոպական լեզվաընտանիքը։ Իսկ Հնդստան թերակղզու միջին և հարավային մասերի լեզուները զարգացել են հյուսիսից մեկուսացված և կազմում են դրավիդյան լեզվաընտանիքը։

3. Որո՞նք են Հարավային Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:

Հարավային Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղն է ՝ բուսաբուծությունը։

4. Քարտեզի վրա նշել Հարավային Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

Posted in MSKH, Նախագիծ, Uncategorized

Ջրածնի ստացումը

Փորձ 2. Ջրածնի ստացումը ակտիվ մետաղների և թթուների փոխազդեցությամբ
Փորձանոթի մեջ գցեք  3-4  հատ ցինկի կտորներ, վրան զգուշությամբ ձագարի միջոցով ավելացրեք աղաթթվի լուծույթ փորձանոթի  ¼ մասով: Անջատվող գազը ստուգեք այրվող լուցկու միջոցով: Գրեք քիմիական ռեակցիաների հավասարումները:
Zn+2HCl=ZnCl2+H2

Փորձ 3. Ջրածնի ստացումը ալկալիական մետաղների և ջրի փոխազդեցությունից
2Na + 2H2O = 2NaOH + H2
Ալկալիական մետաղներն են` Li,  Na, K, Rb, Cs, Fr: Թասի մեջ լցրեք ջուր, վրան ավելացրեք մի քանի կաթիլ ֆենոլֆտալեին: Պինցետով նաֆտից հանեք նատրիում, չորացրեք ֆիլտրի թխթի միջոցով և զգուշությամբ գցեք ջրի մեջ: Լուծույթը ներկվեց մորու գույն: Նույնը փորձը կարելի է կատարել կալցիումի հետ: