Posted in MSKH, Էկոլոգիա, Uncategorized

Չինաստան

  1. Քարտեզի վրա նշել Չինաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Չինաստանի ափերը ողողող ջրային ավազաններն են ՝ Դեղին ծովը, Արևելաչինական ծով, Հարավչինական ծովը։

2. Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:

Չինաստանը շատ հեռու է եվրոպական քաղաքակրթության օջախից։ Չինասատանի մայրաքաղաք Բեյջինից նույնիսկ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա երկաթուղային գնացքով կարելի է հասնել գրեթե 1 շաբաթում, իսկ Արևմտյան Եվրոպայի երկրներ ՝ էլ ավելի երկար ժամանակում։ Ցամաքով չինաստանը դժվար անցանելի լեռներով ու անապատներով անջատված է Հնդկաստանից և Կենտրոնական Ասիայի երկրներից։ Միարժամանակ Չինաստանի ծովային դիրքը ներկայումս շատ նպաստավոր է Խաղաղօվկյանոսյան տարածաշրջանի երկրների (օրինակ ՝ ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ավստրալիայի) հետ տնտեսական համագործակցության համար։

3. Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում:

Չինաստանում հայտնաբերված են ածխի խոշոր պաշարներ։ Նավթի հարուստ պաշարներ կան երկրի հյուսիսում ու հյուսիսարևելքում, երկաթի հանքաքարի ՝ հյուսիսարևելքում ու արևելքում։ Երկիրն աչքի է ընկնում Վոլֆրամի հսկայական պաշարներով, որոնք գտնվում են հարավ արևելքում։ Առկա են նաև ալյումինի, մանգանի, սնդիկի, մոլիբդենի, պղնձի, ցինկի, կապարի, ուրանի և այլ մետաղների հանքավայրեր, ինչպես նաև կերակրի աղի, ֆոսֆորիտի և ոչ մետաղային այլ հանածոների պաշարներ։ Չինաստանով են հոսում շատ գետեր, այդ թվում ՝ ջրառատությամբ աշխարհի երրորդ գետը՝ Յանցզին, ինչպես նաև Հուանհեն ու Սիցզյանը։ Չինաստանը ունի զարգացած արդյունաբերության ճյուղեր, թեթև արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղեր, որոնք օգուտ են բերում երկրին։ Ածխի հանույթով Չինաստանը աշխարհում գրավում է առաջին տեղը։ Էլեկտրաէներգիայի արտադրությամբ և սպառմամբ Չինաստանը աշխարհում գրավում է երկրոր տեղը (ԱՄՆ-ից հետո)։ Երկաթի հանքաքարի արդյունահանմամբ, պողպատի ու թուրջի ձուլմամբ Չինաստանն աշխարհում գրավում է առաջին տեղը։ Գյուղատնտեսությունը Չինաստանի տնտեսության ավանդաբար զարգացած ճյուղն է։ Արտադրանքի ընդհանուր ծավալով Չինաստանի գյուղատնտեսությունն աշխարհում առաջինն է։ Այսինքն Չինաստանը մեծ դեր ունի ամբողջ աշխարհում և հարավարևմտյան Ասիայում։

4. Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:

Չինաստանի զարգացման նախադրյալներն են ՝ վառելիքաէներգետիկան, մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, բուսաբուծություն, անասնապահություն։

5. Որո՞նք են Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերն են արդյունաբերությունը(45,3) և գյուղատնտեսությունը(10,1)։

Leave a comment