Posted in MSKH, Երկրաչափություն, Uncategorized

Դաս 12

1.Ո՞ր անկյունն է կոչվում շրջանագծի կենտրոնային անկյուն:

Այն անկյունը, որի գագաթը շրջանագծի կենտրոնն է, կոչվում է կենտրոնային անկյուն։

2.Պարզաբանեք, թե որ աղեղն է կոչվում կիսաշրջանագիծ: Ո՞ր աղեղն է կիսաշրջանագծից փոքր, և ո՞րը՝ կիսաշրջանագծից մեծ (նկարով ցույց տուր):

Այն աղեղը, որի ծայրերը միացնող հատվածը այդ շրջանագծի տրամագիծն է, կոչվում է կիսաշրջանագիծ։

3. Ինչպե՞ս է որոշվում աղեղի աստիճանային չափը: Ինչպե՞ս է այն նշանակվում:

Աղեղի աստիճանային չափը, այն կենտրոնական անկյան աստիճանային չափն է, որը հենված է այդ աղեղի վրա։

4. Ո՞ր անկյունն է կոչվում ներգծյալ: Ձևակերպեք և ապացուցեք թեորեմ  ներգծյալ անկյան մասին:

Այն անկյունը, որի գագաթները գտնվում են շրջանագծի վրա, իսկ կողմերը հատում են այդ շրջանագիծը, կոչվում է ներգծյալ անկյունԹեորեմ: Ներգծյալ անկյունը չափվում է այն աղեղի կեսով, որի վրա հենված է:

5. Ապացուցեք, որ միևնույն աղեղի վրա հենված ներգծյալ անկյունները իրարա հավասար են:

Միևնույն աղեղի վրա հենված անկյունները հավասար են իրար, քանի որ ունեն մեկ ընդհանուր աղեղ և երկուսն էլ այդ աղեղից երկու անգամ փոքր են։

6. Ապացուցեք, որ կիսաշրջանագծի վրա հենված ներգծյալ անկյունը ուղիղ է:

Կիսաշրջանագիծը հավասար է 180o-ի: Ըստ թեորեմի աղեղի վրա հենված անկյունը հավասար է նրա կեսին, այսինքն՝ 180:2=90։

Leave a comment