
<<Սովորող-սովորեցնող>> նախագծի շրջանակում համագործակցեցինք բնագիտության դասավանդող՝ Անժելա Բլեյանի հետ։
Աշխարհագրության լաբորատորիա այցելեցին Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողները։ 8-րդ դասարանի սովորողները փորձեցին մի փոքր տեղեկատվություն փոխանցել կրտսեր դասարանի սովորողներին։
Միջին դպրոցի սովորողները պատրաստել էի տեսասահիկ <<Արեգակնային համակարգ>> և << Երկրի պտույտի աշխարհագրական հետևանքները>> թեմայով։ Դասարանը բաժանվել էր հինգ խմբի, յուրաքանչյուրը խումբ ներկայացնում էին իրենց կողմից պատրաստված աշխատանքները։ 8-րդ դսարանի սովորողները անդրադարձան Արեգակնային համակարգի և Երկրի առաջացման գիտական ենթադրություններին, խոսեցին նաև Երկրի օրական և տարեկան պտույտի աշխարհագրական հետևանքների մասին։ Սովորողներից մի քանիսը լրացուցիչ տեղեկություններ էին պատրաստել թեմայի շրջանակներում։
Աշխատանքի ընթացքում 4-5 դասարանի սովորողները ծանոթացան աշխարհագրական լաբորատորիայի սարքավորումներին։ Վերջում փոխադարձ հարց ու պատասխանի միջոցով ամփոփեցին նախագիծը։






Տեսանյութը՝ Անժելա Բլեյանի