Posted in MSKH, Հաշվետվություն, Ճամփորդություն, Նախագիծ, Uncategorized

Ձմեռային ճամբարի հաշվետվություն

Այս ձմեռային ճամբարը, անցնում է հետաքրքիր, քանի որ ճամփորդում ենք, այցելում տարբեր վայրեր, կատարում նախագծեր։ Կատարում ենք նաև խոհանոցային աշխատանքներ։ Ճամբարի ընթացքում կատարել ենք նաև հետաքրքիր նախագիծ 4-5 րդ դասարանցիների հետ։

Բոլոր կատարած նախագծերի և ճամփորդությունների մասին, ես հրապարակել եմ առանձին նյութ, որտեղ պատմել եմ դրանց մասին։

Ճամփորդած վայրերը ՝

Ճամփորդություն դեպի Երկրաբանական թանգարան

Կատարած նախագիծը տեխնոլոգիայից`

Հայկական ազգային ուտեստներ

Սովորող-սովորեցնող․ նախագծի ամփոփում

Posted in MSKH, Հաշվետվություն, Նախագիծ, Uncategorized

Սովորող-սովորեցնող․ նախագծի ամփոփում

<<Սովորող-սովորեցնող>> նախագծի շրջանակում համագործակցեցինք բնագիտության դասավանդող՝ Անժելա Բլեյանի հետ։

Աշխարհագրության լաբորատորիա այցելեցին Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողները։ 8-րդ դասարանի սովորողները փորձեցին մի փոքր տեղեկատվություն փոխանցել կրտսեր դասարանի սովորողներին։

Միջին դպրոցի սովորողները պատրաստել էի տեսասահիկ <<Արեգակնային համակարգ>> և << Երկրի պտույտի աշխարհագրական հետևանքները>> թեմայով։ Դասարանը բաժանվել էր հինգ խմբի, յուրաքանչյուրը խումբ ներկայացնում էին իրենց կողմից պատրաստված աշխատանքները։ 8-րդ դսարանի սովորողները անդրադարձան Արեգակնային համակարգի և Երկրի առաջացման գիտական ենթադրություններին, խոսեցին նաև Երկրի օրական և տարեկան պտույտի աշխարհագրական հետևանքների մասին։ Սովորողներից մի քանիսը լրացուցիչ տեղեկություններ էին պատրաստել թեմայի շրջանակներում։

Աշխատանքի ընթացքում 4-5 դասարանի սովորողները ծանոթացան աշխարհագրական լաբորատորիայի սարքավորումներին։ Վերջում փոխադարձ հարց ու պատասխանի միջոցով ամփոփեցին նախագիծը։

Տեսանյութը՝ Անժելա Բլեյանի