Posted in MSKH, Հաշվետվություն, Ճամփորդություն, Նախագիծ, Uncategorized

Ձմեռային ճամբարի հաշվետվություն

Այս ձմեռային ճամբարը, անցնում է հետաքրքիր, քանի որ ճամփորդում ենք, այցելում տարբեր վայրեր, կատարում նախագծեր։ Կատարում ենք նաև խոհանոցային աշխատանքներ։ Ճամբարի ընթացքում կատարել ենք նաև հետաքրքիր նախագիծ 4-5 րդ դասարանցիների հետ։

Բոլոր կատարած նախագծերի և ճամփորդությունների մասին, ես հրապարակել եմ առանձին նյութ, որտեղ պատմել եմ դրանց մասին։

Ճամփորդած վայրերը ՝

Ճամփորդություն դեպի Երկրաբանական թանգարան

Կատարած նախագիծը տեխնոլոգիայից`

Հայկական ազգային ուտեստներ

Սովորող-սովորեցնող․ նախագծի ամփոփում

Posted in MSKH, Հաշվետվություն, Նախագիծ, Uncategorized

Սովորող-սովորեցնող․ նախագծի ամփոփում

<<Սովորող-սովորեցնող>> նախագծի շրջանակում համագործակցեցինք բնագիտության դասավանդող՝ Անժելա Բլեյանի հետ։

Աշխարհագրության լաբորատորիա այցելեցին Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողները։ 8-րդ դասարանի սովորողները փորձեցին մի փոքր տեղեկատվություն փոխանցել կրտսեր դասարանի սովորողներին։

Միջին դպրոցի սովորողները պատրաստել էի տեսասահիկ <<Արեգակնային համակարգ>> և << Երկրի պտույտի աշխարհագրական հետևանքները>> թեմայով։ Դասարանը բաժանվել էր հինգ խմբի, յուրաքանչյուրը խումբ ներկայացնում էին իրենց կողմից պատրաստված աշխատանքները։ 8-րդ դսարանի սովորողները անդրադարձան Արեգակնային համակարգի և Երկրի առաջացման գիտական ենթադրություններին, խոսեցին նաև Երկրի օրական և տարեկան պտույտի աշխարհագրական հետևանքների մասին։ Սովորողներից մի քանիսը լրացուցիչ տեղեկություններ էին պատրաստել թեմայի շրջանակներում։

Աշխատանքի ընթացքում 4-5 դասարանի սովորողները ծանոթացան աշխարհագրական լաբորատորիայի սարքավորումներին։ Վերջում փոխադարձ հարց ու պատասխանի միջոցով ամփոփեցին նախագիծը։

Տեսանյութը՝ Անժելա Բլեյանի

Posted in MSKH, Նախագիծ, Uncategorized

Խնդիրներ 5-րդ մակարդակ

Եթե չորս գումարելիներից յուրաքանչյուրից 900 հանենք, գումարը սկզբնական գումարելիներից յուրաքանչյուրին հավասար կլինի։ Քանի անգամ է մնացած գումարը փոքր հանված 3600-ից։

36580 փութ հացահատիկը բեռնաթապելու համար 30 բանվոր վարձեցին, որոնցից յուրաքանչյուրն օրական 118 փութ կարող էր տեղափոխել։ 5 օրից ևս 10 բանվորներ ավելացան, որոնք նույն հաջողությամբ էին աշխատում։Հացահատիկը քանի օրում բեռնաթափեցին։

Ունենք աղի երեք տարբեր լուծույթներ համապատասխանաբար,p, 20 և 30 % -անոց։Առաջին լուծույթից 1 կգ խառնում ենք երկրորդ լուծույթի 1 կգ-ի հետ։Ստացված լուծույթից 1 կգ խառնում ենք երրորդի 1 կգ-ի հետ։Արդյունքում ստացվում է 40% -անոց լուծույթ։ գտնել p-ն։

Posted in MSKH, Հաշվետվություն, Ճամփորդություն, Նախագիծ, Uncategorized

Ճամփորդություն դեպի Երկրաբանական թանգարան

Հունվարի 15 Ընկեր Գայանեի և ընկեր Հսմիկի հետ գնացինք երկրաբանական թանգարան։Ես այդ թանգարան նախկինում երբեք չէի այցելել։ մի փոքր պատմեմ այդ թանգարանի մասին։Թանգարանը հիմնադրվել է 1937 թվականին ականավոր երկրաբան, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հովհաննես Կարապետյանի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ 1944 թվականի օգոստոսի 26-ից կոչվում է նրա անունով։Թանգարանը առաջին իսկ հայացքից փոքր է երևում սակայն այն բավականին մեծ է։Թանգարանի ներսում կա աչքի ընկնող մեծ փղի ոսկորներ որոնք հայտնաբերվել են Գյումրիում։Այս ամենից հետո, տեղափոխվեցինք բյուրեղե և ոչ միայն քարերի բաժին։ Այնտեղ շատ գեղեցիկ և տարբերվող քարեր կային։ Այդ քարերի մեծամասնությունը բերված էին ամերիկայից, բայց նաև կային քարեր, որոնք բերված էին այլ երկրներից։Թանգարանը ուսումնասիրելուց հետո գնացին մի փորք հաց ուտելու և հետո արդեն եկանք ետ դպրոց։ Շատ հետաքրքիր և արդյունավետ ճամփորդություն էր։

Եվ նկարներ ճամփորդությունից ՝

Image
Image
Image
Image
Предварительный просмотр изображения
Image
Предварительный просмотр изображения
Предварительный просмотр изображения
Предварительный просмотр изображения
Posted in MSKH, Նախագիծ, Uncategorized

Հայկական ազգային ուտեստներ

Քուֆթա, հայկական մսային կերակուր։ Պատրաստում են հիմնականում տավարի թարմ մսից։ Միսը փայտե թակիչով ծեծում են սալաքարի վրա, խառնում սոխաղպղպեղ և այլ համեմունքներ, ձեռքով հարում մինչև համաձույլ զանգված դառնալը, պատրաստում խոշոր գնդիկներ, եփում են ջրում և ուտում յուղով կամ սոխառածով։ Առանձնապես հայտնի են ԳավառիՎարդենիսի և Էջմիածնի Քուֆթաները։