Posted in MSKH, Հասարակագիտություն, Uncategorized

Հավասարություն

Նախագծը նպատակ ունի ցույց տալ, որ մարդիկ որոշ բաներով նման եմ, որոշ բաներով տարբեր
Կհասկանանք նմանությունների և տարբերությունների առնչությունը հավասարության խնդրին
Իրավահավասարություն և սոցիալական հավասարություն
Ընթացքը՝
Պատասխանել հարցերին.

Նշեք երեք իրավիճակ, որում Ձեզ համար հաճելի է նմանվել այլ մարդկանց:
Նշեք երեք իրավիճակ, որում Ձեզ համար հաճելի է տարբերվել այլ մարդկանցից:
Նշեք մարդկանց խմբեր, որոնց վատ են վերաբերվում: Ո՞վքեր են վատ վերաբերվում:
Ընթերցել տեքստը և պատասխանել հարցերին.

Կղզու սեփականատերը հնարավորություն տվեց նավաբեկությունից փրկված 13 մարդու ապրել իր կղզում: Փրկվածներից էր Վիկտորը՝ իր հղի կնոջ և մանկահասակ երկու երեխաների հետ: Մյուսը 64-ամյա Արթուրն էր, որը մեծահարուստ էր և խմբի ամենատարեց անդամը: Նա իր հետ ուներ զգալի ադամանդեղեն և ոսկյա զարդեր: Աննան, Լևոնը, Գևորգը և Արուսյակը երիտասարդներ են, որոնք առողջ են և ունեն տարարեսակ հմտություններ: Նախկինում նրանք վերանորոգել են բազում կացարաններ: Մարիան իրավաբան է, դասավանդում է համալսարանում և ունի ֆիզիկական հաշմանդամություն: Նա շատ դանդաղ է քայլում՝ ոտքերի հետ կապված խնդրի պատճառով: Նրան ուղեկցում է իր օգնականը՝ Մարկը: Վերջապես խմբում է նաև նավի անձնակազմի անդամներից մեկը՝ իր ընկերուհու հետ: Նա նավաբեկության պահին կարողացել էր հափշտակել զգալի գումարներ և սննդի պաշարներ: Կղզում կա մի խարխուլ տնակ, որն ունի վերանորոգման կարիք: Այն ունի մեկ սենյակ և կաող է տեղավորել 2-3 հոգու:

Իմ կարծիքով տունը պետք է տալ հաշմանդամին, հղի կնոջը և իրավաբանին, մինչ երիտասարդները կկառուցեն նոր խրճիթներ և հարուստ մարդը կապահովի իրենց ապագա գոյությունը, քանի դեռ օգնությունը իրենց չհասնի և իրենք չհեռանան այդ կղզուց ։