Հասարակական խուբը երկու կամ ավել մարդկանցից կազմված հանրույթ է, որտեղ կան անդամներ, ովքեր միավորվել են որևէ նպատակի, գործի հասնելու համար։
Մարդկանց,հասարակական խումբը հավաքվում է և դառնում հանրույթ:Այդ հասարակական խմբերում մարդիկ փորձում են շփվել միմյանց հետ, միասին կատարել որևէ աշխատանք և ներկայացնել իրենց աշխատանքը հանրությանը։Հասարակական խմբերը կարող են հնարավորություն ընձեռնել, որպեսզի մարդիկ ճանաչեն իրար ինչը որ անհատի դեպքում հնարավոր չէ։Խմբերը լինում են մեծ և փոքր։
Փոքր խմբերն են օրինակ անգլերենի խմբակները, այսինքն երբ մարդիկ խմբով հավաքվում են և փորձում են սովորել անգլերեն։ Այսինքն նրանց նպատակն է, այդ խմբում անգլերեն սովորելը։ Կամ որևէ այլ առարկա։
Մեծը խմբերն են օրինակ, երբ, որևէ հայտնի երգի խումբ է գալիս, այնտեղ գնում են հազարավոր մարդիկ, եվ այն արդեն համարվում է մեծ խումբ, քանի որ այդ հայտնի երգի խմբին տեսնելու համար, հավաքվում են հազարավոր մարդիկ։ Իսկ 50 և ավել մարդկանցից կազմված խումբը արդեն մեծ խումբ է։ Կարող են լինել նաև աղջիկների և տղաների խմբեր։
Այս խմբերը պատկանում են, ոչ ինքնաբերաբար ընտրված խմբերի տեսակին, քանի որ մարդիկ չեն ընտրում իրենց սեռը։ Աղջիկ լինեն թե տղա։ Մեկ այլ օրինակ են ծնողները, մենք չենք ընտրում մեր ծնողներին։ Կամ քույրերը և եղբայներ, հորաքույրները, մորաքույրներն, քեռիները, քեռակինները, մենք չենք ընտրում նրանց, մենք չեն որոշում ով լինի մեր եղբայրը, կամ մորաքույրը։ Այլ օրինակ կարող է լինել ազգությունը։ Մենք չենք կարող ընտրել ինչ ազգից լինենք։ Հայ, ամերիկացի, իսպանացի կամ գերմանացի։