43.Ընդգծված բառերը, բառակապակցություններն ու արտահայտաթյունները փոխարինի՛րիմաստով մոտ (հոմանիշ) բառերով, բառակապակցություններով ու արտահայտություններով:
Վայրէջքն ավելի դժվար էր, քան վերելք: Լոնդոնում կա մի ակումբ, որի անդամներն ապրում են հնավուրց տներում ու պալատ և գործածում այն, ինչ հայտնաբերվել է 1500 թվականից հետո: Վերջերս ակումբից հեռացրին նրա երկու անդամները, որովհետև նրանք իրենց տանը հեռախոս էին անցկացրել:
Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ առաջին հեռավոր առևտրականճանապարհները անցնում էին ոչ թե ցամաքով, այլ գետերով:Անտարկտիդան մեր մոլորակի վեց մայր ցամաքներից մեկն է:Երկրիվրա մարդու հայտնվելուց միլիոնավոր տարիներ առաջ Անտարկտիդայում տաք էր, աճում էին արևադարձային բույսեր, թափառում էին
հսկա կենդանիներ:
Ալժիրում, Սիդի Բել Աբաս փոքրիկ քաղաքի մոտ, թանաքի մի լիճ է գտնվում: Այդ լճում ոչ մի կենդանի չկա: Ջուրը միայն գրելու համար է անհրաժեշտ:
Կրկեսի Ժաննա անունով փիղն զբոսնում էր ավստրիական Կլադենֆուրտ քաղաքի փողոցներից մեկում: Հանկարծ նա մի մկնիկ նկատեց ու փախավ: Այդպիսի այլ դեպքեր էլ են հայտնի: Պատահել է, երբ փիղը երկյուղել է ծովային ոզնուց կամ խոզից:
ԱՄՆ-ի Օրիգոն նահանգի ծովափնյա ջրերում մի արտասովոր ձուկ կա, որը երկու զույգ աչք ունի: Աչքերի մի զույգր նայում է վերև, մյուսը` ներքև: Տեղացի ձկնորսները փաստում են, որ չորս աչքերի շնորհիվ ձուկը վտանգավոր գիշատիչներից կարողանում է խուսափել: