1․ Որո՞նք են աշխարհագրական թաղանթի հիմնական առանձնահատկությունները:
Աշխարհագրական թաղանթի մասին ուսմունքի ձևավորումը մեզ հասցնում է 19-րդ դար, երբ 1875 թ. ավստրիացի նշանավոր երկրաբան Էդուարդ Զյուսը որպես Երկրի մոլորակի առանձին ոլորտներ առաջարկեց առանձնացնել քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը և կենսոլորտը: Հետագայում՝ 1937 թ. ռուս աշխարհագետ Ա. Ա. Գրիգորևի կողմից հրատարակված <<Երկրագնդի ֆիզիկաաշխարհագրական թաղանթի կազմի և կառուցվածքի վերլուծական փորձ>> իր աշխատության մեջ աշխարհագրական թաղանթի մասին նա տալիս է հետևյալ բնորոշումը. <<Ֆիզիկաաշխարհագրական թաղանթը մթնոլորտի ստորին շերտի, քարոլորտի վերին շերտի, ողջ ջրոլորտի փոխազդեցության, փոխներթափանցման ոլորտն է, որը տարբերվում է Երկրի առանձին թաղանթներից նրանով, որ ֆիզիկաաշխագրական թաղանթի սահմաններում տարբեր ոլորտներ խիստ կերպով ներթափանցած են իրար մեջ. փոխազդում են իրար վրա: Նրանում աշխարհագրական պրոցեսներն ընթանում են ինչպես տիեզերական, այնպես էլ երկրային էներգիայի աղբյուրների հաշվին: Միայն ֆիզիկաաշխարհագրական թաղանթում է, որ գոյություն ունի կյանք>>:
2. Սխեմատիկորեն պատկերե՛ք աշխարհագրական թաղանթի տարածման սահմանները:
Աշխարհագրական թաղանթը հստակ առանձնացված սահմաններ չունի: Սովորաբար
աշխարհագրական թաղանթի վերին սահման ընդունում են օզոնի շերտը, որը տարածվում
է Երկրի մակերևույթից 25–30 կմ վեր, որտեղ կլանվում են կենդանի օրգանիզմների
համար կործանարար համարվող արեգակնային ուլտրամանուշակագույն ճառագայթների
զգալի մասը: Աշխարհագրական թաղանթի ստորին սահմանը համարվում է ցամաքի
հողմահարման կեղևի ստորոտը: Երկրի մակերևույթի այդ հատվածը ենթարկվում է
առավել ուժեղ փոփոխությունների հատկապես մթնոլորտի, ջրոլորտի և կենդանի
օրգանիզմների ազդեցությամբ: Այստեղ նրա առավելագույն հզորությունը մոտ 1000 մետր
է:
4. Բնության ամբողջականության խախտման ի՞նչ օրինակներ կարող եք բերել ձեր շրջապատից:
Կլիմայի գլոբալ տաքացումն է մեր օրերում, որի ժամանակ տեղի է ունենում Երկրի՝ Արեգակից ստացված և ծախսված ջերմության հավասարակշռության խախտում: Գիտնականները գտնում են, որ ներկայումս Երկրի ավելի շատ արեգակնային էներգիա է հասնում, քան նրանից հեռանում է, ինչի արդյունքում էլ Երկրի ջերմությունն աստիճանաբար բարձրանում է (հազարավոր և միլիոնավոր տարիներ առաջ հակառակն է եղել, և Երկրի վրա սկսվել է սառցապատումը):20-րդ դարում օդի ջերմության բարձրացումը 10-ով առաջ է բերել, օրինակ, համաշխարհային ջրային հաշվեկշռի խախտում: Տաքացումը հանգեցրել է օվկիանոսների մակերևույթից ջրի գոլորշացման ավելացմանը և ամպամածության մեծացմանը ինչպես օվկիանոսների, այնպես էլ մայրացամաքների վրա: Մթնոլորտային տեղումներն ավելացել են օվկիանոսների և դրանց մերձակա ցամաքային տարախքների վրա, սակայն ներցամաքային շրջաններում կրճատվել են: Ջերմության բարձրացումը հանգեցրել է սառցադաշտերի մակերեսների զգալի կրճատմանը:




