Posted in MSKH, Նախագիծ, Uncategorized

Գործնական աշխատանք

Գտնել նախադասությունների մեջ բառագործածությունների սխալները:

Այդ գյուղի տանուտերն էր նամակ գրել կաթողիկոսին:
Ավանդույթին համաձայն` մեկնեցին գյուղ և մասնակցեցին ծիսակատարությանը:
Ականակիթ խավար էր, և նավից ափ իջած նավաստիները հազիվ գտան իջևանատունը:
Այդ վերաբերմունքը սաստիկ վրդովել էր իշխանին:
Բժիշկն ուշադիր քննեց հիվանդին և ախտորոշում կատարեց:
Նա շատ էր զղջալ իր գործած մեղքերի համար:
Դարավոր կաղնին չդիմացավ շառաչուն հողմին:
Փողոցով անցնում էր միջին տարիքի մի կին` գլխին հովարով գլխարկ:
Գյուղացին այգաբացից մինչև ուշ երեկո անդուլ աշխատում էր:
Ցուցմունք տալիս վկաները հուզվում էին:

Նախադասությունների մեջ գտնել խնդրառության սխալները:

Գետինը ծածկվեց ձյունով։
Նրանք ապրում էին սարի գագաթին:
Երբեք մեր աշխարհը մեզ վրա այսքան ծանր պարտականություն չէր դրել:
Մենք շնորհակալ ենք այն անշահախնդիր բժշկն, ով փրկեց մեր հարազատի կյանքը:
Նա ինձ պես աշխատասեր չի եղել:
Նա երկար ժամանակ էր, ինչ ինձ հետ էր քայլում:
Ծնողների մոտ ուսուցչուհին խրախուսեց աշակերտների արարքներին:

Փակագծերի բառերը տեղադրել կետերի փոխարեն` համապատասխան փոփոխությունների:

1.Lճի մոտ` բարձրադիր Լճակի վրա, նստած էր մի մարդ` լայնեզր գլխարկով , և անթարթ հայացքով նայում էր  կապույտ ջրերին: (Լիճ, նայել, գլխարկ, ժայռ)
2. Նա սովորություն  ուներ մտնել վերջին անգամ այգին աշնանը, ցանկապատն ամրացնելու և հնձանի դուռը փակելու , որպեսզի ձմռան գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը: (Մտնել, ձմեռ, հնձան, աշուն)
3. Կրծքից  արձակելով զղջման հառաչանք` դողդոջուն ինքը տխուր  շարժում էր անում` կարծես ձեռքով հեռացնելով օրիորդ գեղանի կերպարանքը: (Ինքը, օրիորդ, արձակել, ձեռք)
4. Թիֆլիսում կյանքը հատկապես Վերնատան տարիներին Թումանյանն ինքը շուրջն է  համախմբում գրական ուժերին, կազմակերպում արևելահայոց գրական միջոց: (Կյանք, տարի, միջոց, ինքը)
5. Պապ թագավորը կրճատում էր արքունիքի գանձվող եկեղեցական տուրքերը, փակել անկելանոցներն ու կուսանոցները, ձգտում նվազեցնել եկեղեցու իշխանությունը, հաստատել մարդկանց մենիշխանություն: (Փակել, արքունիք, ժողովուրդ, եկեղեցի)

Լրացնել բաց թողնված տառերը և երկհնչյունները:

Վերջին ծառի կանաչելու հետ անտառի ներք-ի ծայրին կենտ հաճարենու սաղարտը մ-անում է. մութն սկսվում է այդտեղից, կամաց-կամաց բարձրանում Զար-աքարի լանջը, բարձունքին հասնում: Ու հենց լանջի կենտ բոխին մուգ կանաչ է դառնում, անլսելի ելևէջ տալով մշուշ են դառնում, ան-անում սարի գլխին, ամպի տակ կծկված վերջին ձինն էլ, թագի պես բոլորված ամպն էլ: Ան-անում են միայն մի պահ, հաջորդին բոլորած է լինում նոր ամպ և նստած նոր ձին:

Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 6 զույգ;

1.Անարդար, դաժան, անամոթ, զուսպ, չափավոր, աներկյուղ, թավ, կողմնապահ, խիտ, անպատկառ, անվեհեր, անողորմ:

Անարդար,

Դաժան,

Անամոթ, անպատկառ, անողորմ

Զուսպ, չափավոր, կողմնապահ,

Աներկյուղ, անվեհեր

Խիտ, թավ


2. Ողորմելի, բիլ, ժիր, վեհ, ճերմակ, խեղճ, մեծատուն, հարուստ, առույգ, կապույտ, վսեմ, ձյունաթույր:

Ողորմելի, խեղճ

Բիլ, կապույտ

Ժիր, առույգ

Վեհ, վսեմ

Ճերմակ, ձյունաթույր

Մեծատուն, հարուստ


3. Անկայուն,  հակիրճ, ստոր, համառոտ, գեր, տաղտկալի, երերուն, բիրտ, ձանձրալի, մարմնեղ, կոպիտ, տմարդի:

Անկայուն, Երերուն

Հակիրճ, համառոտ

Ստոր, տմարդի

Գեր, մարմնեղ

Տաղտկալի, ձանձրալի

Բիրտ, կոպիտ

:

  Գտիր սխալները տրված նախադասությունների մեջ և ուղղիր։

  1. Դասական արվեստը միշտ ունի իր հետևորդներ։
  2. Մի՛ անհանգստացիր, ես վարձահատույց կլինեմ քեզ։
  3. Տան շեմին միայնակ կանգնած էր Մարանը։
  4. Բոլորս երախտապարտ էինք նրան իր  անգնահատելի ծառայության համար։
  5. Նա իր կարիքները բավարարելու համար պատրաստ էր ամեն ինչիՆե։
  6. Ներկաների մի մասը խիստ զարմացած էր։
  7. Էրենբուրգը երկար ու հիացած նայում էր Սարյանի նկարներին։
  8. Մուշեղ բերդակալը ավելորդ համարեց կանանց զրույցներին մասնակցելը։
  9. Արածդ սխալներիդ համար պիտի ներողություն խնդրես հորիցդ։
  10. Ծեր արծվի նման բաց արեց աչքը ու իր դիմաց տեսավ դժխեմ մահը։

Leave a comment