Գտնել նախադասությունների մեջ բառագործածությունների սխալները:
Այդ գյուղի տանուտերն էր նամակ գրել կաթողիկոսին:
Ավանդույթին համաձայն` մեկնեցին գյուղ և մասնակցեցին ծիսակատարությանը:
Ականակիթ խավար էր, և նավից ափ իջած նավաստիները հազիվ գտան իջևանատունը:
Այդ վերաբերմունքը սաստիկ վրդովել էր իշխանին:
Բժիշկն ուշադիր քննեց հիվանդին և ախտորոշում կատարեց:
Նա շատ էր զղջալ իր գործած մեղքերի համար:
Դարավոր կաղնին չդիմացավ շառաչուն հողմին:
Փողոցով անցնում էր միջին տարիքի մի կին` գլխին հովարով գլխարկ:
Գյուղացին այգաբացից մինչև ուշ երեկո անդուլ աշխատում էր:
Ցուցմունք տալիս վկաները հուզվում էին:
Նախադասությունների մեջ գտնել խնդրառության սխալները:
Գետինը ծածկվեց ձյունով։
Նրանք ապրում էին սարի գագաթին:
Երբեք մեր աշխարհը մեզ վրա այսքան ծանր պարտականություն չէր դրել:
Մենք շնորհակալ ենք այն անշահախնդիր բժշկն, ով փրկեց մեր հարազատի կյանքը:
Նա ինձ պես աշխատասեր չի եղել:
Նա երկար ժամանակ էր, ինչ ինձ հետ էր քայլում:
Ծնողների մոտ ուսուցչուհին խրախուսեց աշակերտների արարքներին:
Փակագծերի բառերը տեղադրել կետերի փոխարեն` համապատասխան փոփոխությունների:
1.Lճի մոտ` բարձրադիր Լճակի վրա, նստած էր մի մարդ` լայնեզր գլխարկով , և անթարթ հայացքով նայում էր կապույտ ջրերին: (Լիճ, նայել, գլխարկ, ժայռ)
2. Նա սովորություն ուներ մտնել վերջին անգամ այգին աշնանը, ցանկապատն ամրացնելու և հնձանի դուռը փակելու , որպեսզի ձմռան գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը: (Մտնել, ձմեռ, հնձան, աշուն)
3. Կրծքից արձակելով զղջման հառաչանք` դողդոջուն ինքը տխուր շարժում էր անում` կարծես ձեռքով հեռացնելով օրիորդ գեղանի կերպարանքը: (Ինքը, օրիորդ, արձակել, ձեռք)
4. Թիֆլիսում կյանքը հատկապես Վերնատան տարիներին Թումանյանն ինքը շուրջն է համախմբում գրական ուժերին, կազմակերպում արևելահայոց գրական միջոց: (Կյանք, տարի, միջոց, ինքը)
5. Պապ թագավորը կրճատում էր արքունիքի գանձվող եկեղեցական տուրքերը, փակել անկելանոցներն ու կուսանոցները, ձգտում նվազեցնել եկեղեցու իշխանությունը, հաստատել մարդկանց մենիշխանություն: (Փակել, արքունիք, ժողովուրդ, եկեղեցի)
Լրացնել բաց թողնված տառերը և երկհնչյունները:
Վերջին ծառի կանաչելու հետ անտառի ներք-ի ծայրին կենտ հաճարենու սաղարտը մ-անում է. մութն սկսվում է այդտեղից, կամաց-կամաց բարձրանում Զար-աքարի լանջը, բարձունքին հասնում: Ու հենց լանջի կենտ բոխին մուգ կանաչ է դառնում, անլսելի ելևէջ տալով մշուշ են դառնում, ան-անում սարի գլխին, ամպի տակ կծկված վերջին ձինն էլ, թագի պես բոլորված ամպն էլ: Ան-անում են միայն մի պահ, հաջորդին բոլորած է լինում նոր ամպ և նստած նոր ձին:
Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 6 զույգ;
1.Անարդար, դաժան, անամոթ, զուսպ, չափավոր, աներկյուղ, թավ, կողմնապահ, խիտ, անպատկառ, անվեհեր, անողորմ:
Անարդար,
Դաժան,
Անամոթ, անպատկառ, անողորմ
Զուսպ, չափավոր, կողմնապահ,
Աներկյուղ, անվեհեր
Խիտ, թավ
2. Ողորմելի, բիլ, ժիր, վեհ, ճերմակ, խեղճ, մեծատուն, հարուստ, առույգ, կապույտ, վսեմ, ձյունաթույր:
Ողորմելի, խեղճ
Բիլ, կապույտ
Ժիր, առույգ
Վեհ, վսեմ
Ճերմակ, ձյունաթույր
Մեծատուն, հարուստ
3. Անկայուն, հակիրճ, ստոր, համառոտ, գեր, տաղտկալի, երերուն, բիրտ, ձանձրալի, մարմնեղ, կոպիտ, տմարդի:
Անկայուն, Երերուն
Հակիրճ, համառոտ
Ստոր, տմարդի
Գեր, մարմնեղ
Տաղտկալի, ձանձրալի
Բիրտ, կոպիտ
:
Գտիր սխալները տրված նախադասությունների մեջ և ուղղիր։
- Դասական արվեստը միշտ ունի իր հետևորդներ։
- Մի՛ անհանգստացիր, ես վարձահատույց կլինեմ քեզ։
- Տան շեմին միայնակ կանգնած էր Մարանը։
- Բոլորս երախտապարտ էինք նրան իր անգնահատելի ծառայության համար։
- Նա իր կարիքները բավարարելու համար պատրաստ էր ամեն ինչիՆե։
- Ներկաների մի մասը խիստ զարմացած էր։
- Էրենբուրգը երկար ու հիացած նայում էր Սարյանի նկարներին։
- Մուշեղ բերդակալը ավելորդ համարեց կանանց զրույցներին մասնակցելը։
- Արածդ սխալներիդ համար պիտի ներողություն խնդրես հորիցդ։
- Ծեր արծվի նման բաց արեց աչքը ու իր դիմաց տեսավ դժխեմ մահը։