- Ընդհանուր կողմերով տալ Եվրոպայի տեղը քաղաքակրթության և մարդկության առաջընթացի գործում:
Եվրոպան տարածքով ամենափոքր աշխարհամասն է։ Թեփետ նրան բաժին է ընկնում երկրագնդի բնակելի տարածքի մոտ 8%-ը, բայց մարդկության պատմության գրեթե ողջ ժամանակաշրջանում այն եղել է համաշխարհային տնտեսության, գիտության, տեղնիկայի, մշակույթի զարգացումն ուղորդող հիմնական ուժը։ Եվրոպայում է ձևավորվել ու զարգացել արևմտյան-քրիստոնեական քաղաքակրթությունը, որը ծնունդ է տվել համամարդկային բազմաթիվ արժեքների և գաղափարների, որոնցից են ՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, ազատ շուկայական տնտեսությունը և ալյն։
2. Սահմանել Եվրոպական խորհրդարան, Եվրոպական միության խորհուրդ,Եվրոպական հանձնաժողով, Եվրոպական դատարան, ԵԱՀԿ հասկացությունները:
Եվրոպական խորհրդարան-Եվրոպական խորհրդարանը Եվրոպական միության միակ մարմինն է, որը ձևավորվում է ուղղակի ընտրությունների միջոցով:
Եվրոպական միության խորհուրդ-Եվրոպական միության խորհուրդը հիմնական որոշումներ ընդունող մարմին է: Այն կազմված է անդամ երկրների մեկական նախարարներից:
Եվրոպական հանձնաժողով- Եվրախորհրդի անդամ երկրներից անկախ մարմին է, որը
պաշտպանում է Եվրամիության, որպես միջազգային անկախ կազմակերպության շահերը,
արտաքին աշխարհում հանդես է գալիս նրա անունից, պատասխանատու է Խորհրդարանի և Միության խորհրդի որոշումների իրականացման համար:
Եվրոպական դատարան-
ԵԱՀԿ-Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը անվտանգության հարցերով զբաղվող աշխարհի ամենախոշոր տարածաշրջանային քաղաքական կազմակերպություններից է, որին անդամակցում են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի 57 պետություններ:
3. Ինչպե՞ս կարող է ազդել <Ընդլայնված Եվրոպա-նոր հարևաններ> ծրագրի ազդեցությունը Եվրոպայի սահմանների , աշխարհում նրա տեղի ու դերի փոփոխության վրա:
Այն լավ կարող է ազդել Եվրոպայի սահմանների վրա, քանի որ նախատեսվում է պետությունների միացման դրական փորձը մատչելի դարձնել ոչ միայն Եվրոպական մնացած երկրներին, այլև Եվրոպա աշխարհամասի հարևաններին։ Խոսքը գնում է Եվրոպայի ընդլայման, նոր սահմանների ձևավորման մասին։ Եվ կունենա իր լավ ազդեցությունը աշխարհում, նրա տեղի ու դերի փոփոխության վրա, քանի որ 2004թ․ հաստատված և գործողության մեջ մտած ծրագրով Հարավարևմտյան Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում առանձնացվել են Եվրոպայի այն <<նոր հարևանները>>, որոնց հետ համաձայնություն է ձեռք բերվել համակործակցել և աստիճանաբար միավորել նրանց Եվրամիության մեջ, ստեղծել <<ընդլայնված Եվրոպա>>։
4. Որո՞նք են Եվրոպայի քաղաքական քարտեզի քանակական և որակական փոփոխություննրը: