Posted in MSKH, Նախագիծ, Uncategorized

Մեկ տարրի պատմություն

1. Ինչ է ուսումնասիրում քիմիան,ինչ բնագիտական գիտություններ գիտեք:

Քիմիան ուսումնասիրում է նյութերը, դրանց բաղադրությունը, կառուցվածքը, հատկությունները և կիրառումը:

2. Մարմին,նյութ,բերել օրինակներ

Մարմինները նյութերից պատրաստված առարկաներ են: Օրինակ՝ աթոռ և փայտ: Աթոռ-մարմին, նյութ-փայտ:

3. Պարզ և բարդ նյութեր,բերել օրինակներ

Պարզ նյութերը կազմված են մեկ տարրից, իսկ բարդ նյութերը մի քանի տարրերից:

4. Ֆիզիկական,քիմիական երևույթներ,բերել օրինակներ

Ֆիզիկական երևույթներ տարբերվում են քիմիականից, քանի որ ֆիզիկական երևույթների ընթացքում նոր նյութեր չեն առաջանում, իսկ քիմիական երևույթների ժամանակ առաջանում են:

5. Սահմանել մոլեկուլ,ատոմ հասկացողությունները,ատոմի բաղադրությունը

Ատոմը նյութի փոքրագույն մասնիկն է: Ատոմը կազմված է էլեկտրոններից, պրոտոններից և նեյտրոններից:

6. Ինչ ատոմամոլեկուլային տեսության կետեր գիտեք

  • Ատոմը նյութի փոքրագույն մասնիկն է:
  • Հունարեն բառ է, որը թարգմանվում է անբաժանելի:
  • Ֆիզիկական երևույթների ժամանակ և՛ մոլեկուլները, և՛ ատոմները պահպանվում են:
  • Քիմիական ռեակցիաների ժամանակ մոլեկուլները քայքայվում են, իսկ ատոմները պահպանվում են:
  • Ատոմները և մոլեկուլները գտնվում են անընդհատ շարժման մեջ են:
  • Նույն տեսակի ատոմների միացումից առաջանում են պարզ նյութեր:
  • Տարբեր տեսակի ատոմի միացումից առաջանում են բարդ նյութեր:
  • Տարը դա ատոմների որոշակի տեսակ է:
  • Պարզ նյութերը բաժանվում են երկու մեծ խմբերի՝ մետաղների և ոչ մետաղների:
  • Ատոմների ֆիզիկապես բաժանելի են: Կենտրոնում գտնվում միջուկ, միջուկը կազմված է պրոտոններից (p+),  նեյտրուններից (n0),  էլեկտրոն (-ē): Նույն լիցքով մասնիկները իրար վանում են, իսկ տարբեր լիցքով մասնիկները իրար ձգում են:
  • Ատոմները էլեկտրաչեզոք մասնիկներ են և հավասար են կարգի կարգաթվին պարբերական համակարգում:

7. Հարաբերական ատոմային,մոլեկուլային զանգված

Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս, թե նյութի մոլեկուլի զանգվածը քանի անգամ է մեծ ԶԱՄ-ից։

8. Տարրերի առաջին դասակարգումը,ինչպես է ստեղծվել պարբերական համակարգը

Բոլոր տարրերը գրվեցին ըստ հարաբերական ատոմային զանգվածների մեծացումով, տարրերը համարակալվեցին և այդ համարները կոչվեցին կարգաթվեր: Նկատեցին, որ ամեն մի ութ տարրից հետո կրկնվում են տարրերի հատկությունները: Այդ երկար շարքը բաժանեցին ավելի կարճ շարքերի այնպես որ ալկալիական մետաղները ընկնեն իրար տակ, հալոգենները իրար տակ, իսկ ազնինվ գազերը իրար տակ: Այդ շարքերը կոչվեցին պարբերություններ:

9. Պարբերություններ,ինչ է ցույց տալիս պարբերության համարը

Պարբերության համարը ցույց է տալիս էլեկտրոնային շերտերի քանակը:

10. Կարգաթիվ,ինչ է ցույց տալիս տարրի կարգաթիվը

Կարգթիվը ցույց է տալիս պրոտոնների և էլեկտրոնների թիվը:

11. Խմբեր,ենթաղմբեր,ինչ է ցույց տալիս խմբի համարը

Խմբի համարը, եթե տարրը գտնվում է գլխավոր ենթախբում ցույց է տալիս էլեկտրոնների թիվը վերջին շերտում:

9) Օքսիդացման աստիճանը`ՕԱ 0, -2, +6