Posted in English 12, MSKH, Նախագիծ, Uncategorized

Lesson 2, 07.10.2020

ex 2. page 10

B. Well If I don’t finish it today. I won’t give it to the teacher tomorrow.

A. I see- and if you don’t give it to her, she will be angry with you.

A. Well, I won’t be angry with you If you don’t come into town with me.

B. Oh no, Look- If I come with you, will you help me later with the homework.

ex. 3, page 11

2. I didn’t enjoy the film last nay- it was very dull.

3. I don’t like the painting at all- I think it’s really ugly.

4. Those sunglasses are great- you look really cool in them.

5. Next week we’re going to Florida on holiday- we’re all very exited.

6. I told him all about myself but I don’t think he was interested in listening to me.

ex. 4, page 11

2. B: Well, perhaps they should eat more breakfast in the morning.

3. B: Yes, a bit. I think I shouldn’t go to school about it.

4. B: No, It’s almost dark. We shouldn’t go this evening.

5. B: Yes, you have. You should be more relax today.

6. B: It’s because you were rude to him. You should be more polite, you know.

Posted in MSKH, Նախագիծ, Գրականություն, Իմ գրադարանը, Uncategorized

Մարիո Բենեդետի:Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  բաբախում  են,  որոնց  հարկ  չկա  մղել  ինչ-որ  բանի,  որոնց  պետք    չէ  ասել,  որ  ինչ-որ  բան  անեն,  որովհետև  գիտեն,  թե  ինչ    է  պետք    անել  և  հենց  այդպես  էլ  անում  են:  Մարդիկ,  որոնք  «մշակում  են»    են    իրենց  երազանքները,  այնքան,  մինչև  որ  այդ  երազանքները    տիրանում  են  իրենց  իսկ  իրականությանը:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  ունակ  են  իրենց  քայլերով  իրենց  վրա  վերցնել  հանգամանքները,  մարդիկ,  որոնք    վտանգում  են  իրականն  ու  անիրականը  երազի  հետևից  գնալու  համար,  որոնք  իրենց  թույլ  են  տալիս  փախչել    խելամիտ  խորհուրդներից՝  լուծումները  թողնելով  Աստծո  ձեռքերում:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  արդար  են  իրենց  շրջապատող  մարդկանց  ու  իրենք  իրենց  հետ,  մարդիկ,  որոնք  շնորհակալություն  են  հայտնում  նոր  օրվան,  իրենց  կյանքում  գոյություն  ունեցող  լավին,  որոնք  ամեն  ժամն  ապրում  են  լավ  տրամադրությամբ՝  տալով  իրենցից  ամենալավը,  որոնք  շնորհակալ  են  ողջ  լինելու  համար,  որ  կարող  են  ժպիտներ  նվիրել,  ձեռք  մեկնել  և  բարեհոգաբար  օգնել՝  փոխարենը  ոչինչ  չպահանջելով:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  կարող  են  կառուցողականորեն  ու  ուղիղ  քննադատել  ինձ՝  առանց  ինձ  ցավեցնելու  և  վիրավորելու:

Մարդիկ,  որոնք  չափի  զգացում  ունեն…

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  արդարության  զգացում  ունեն.  նրանց  կոչում  եմ  ընկերներ:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  գիտակցում  են  երջանկության  կարևորությունը  և  քարոզում  են  դա:  Մարդիկ,  որոնք  կատակների  միջոցով  սովորեցնում  են  մեզ  հումորով  ընդունել  կյանքը:  Մարդիկ,  որոնք  երբեք  չեն  դադարում  մանուկ  լինել:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  վարակում  են  իրենց  էներգիայով:  Ինձ  դուր  են  գալիս  պարզ  ու  անկեղծ  մարդիկ՝  ունակ  խելամիտ  փաստերով  հակադրվելու  յուրաքանչյուրի  որոշումներին:

Ինձ  դուր  են  գալիս  հավատարիմ    ու  համառ  մարդիկ,  որոնք  չեն  թուլանում,  երբ  փորձում  են  հասնել    իրենց  նպատակներին  ու  գաղափարներին:

Ինձ  դուր  են  գալիս  տեսակետ  ունեցող  մարդիկ,  նրանք,  որոնք  չեն  ամաչում  գիտակցել,  որ  սխալվել  են  կամ  որ  ինչ-որ  բան  չգիտեն:  Մարդիկ,  որոնք    իրենց  սխալներն  ընդունելիս,  ջանում  են  նորից  չկրկնել  դրանք:  Մարդիկ,  որոնք  պայքարում  են  ձախորդությունների  դեմ:  Մարդիկ,  որոնք    ելք  են  փնտրում:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  ներքուստ  են  մտածում  ու  չափում,  որոնք  չեն  արժևորում  իրենց  նմաններին  հասարակական  կաղապարով  կամ  թե  ինչպես  են  նրանք  փայլում:  Մարդիկ,  որոնք  չեն  դատվում  ու  չեն  թողնում,  որ  ուրիշները  դատեն:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  անհատականություն  ունեն…

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  ունակ  են  հասկանալու,  որ  մարդկային  էության  մեծագույն  սխալը  փորձելն  է  գլխից  հանել  այն,  ինչը  դուրս  չի  գալիս  սրտից:

Զգայունությունը,  քաջությունը,  համերաշխությունը,  բարությունը,  հարգանքը,  հանգստությունը,  արժեքները,  ուրախությունը,  հնազանդությունը,  հավատը,  տակտը  երջանկությունը,  վստահությունը,  հույսը,  շնորհակալության  զգացումը,  իմաստությունը,  երազանքները,  զղջումը  և  սերը  հիմքեր  են՝  մարդ    կոչվելու  համար:

Այս  տիպի  մարդկանց  հետ    խոստանում  եմ  լինել  կյանքիս  մնացած  օրերին,  քանի  որ  նրանց  իմ  կողքին  ունենալով՝  լավ  եմ  վարձատրվում:

Posted in MSKH, Նախագիծ

Ճիշտն ու սխալը

Սխալ                                             ճիշտ

ներկաների մեծ մասը ծափահարեցիններկաների մեծ մասը ծափահարեց 
արձանը փողոցի վրաարձանը փողոցում 
մատերմատներ 
խոսալխոսել 
փախնելփախչել 
ցրտից սառելցրտից սառչել 
հորմոնալհորմոնային 
հիշացնելհիշեցնել 
գերանալգիրանալ 
անձեռնոցիկանձեռոցիկ 
իրանցիրենց 
հավաքածոհավաքածու 
ժողովածոժողովածու 
իմաստալիցիմաստալի 
գլուխս պտտվում էգլխիս պտտվում է 
կամուրջիկամրջի 
իր մեջ ներառում էներառում է 
պոչին նստելհետևել 
կրկին անգամկրկին, վերստին 
վայրենի աղջիկվայրի աղջիկ 
ավիրելավերել 
ներ է կրված Ռուսաստանիցներկրված է Ռուսաստանից 
քայլելուց խոսելքայլելիս խոսել 
հինգին վեց պակասհինգից վեց է պակաս 
երեկոյան ժամը 19-իներեկոյան ժամը 7-ին 
կցույց տամցույց կտամ 
երեկոյան ժամը 19-իներեկոյան ժամը 7-ին 
համաձայնել ասածների հետհամաձայնել ասածներին 
սիրահարվել նրա վրասիրահարվել նրան 
ներողություն խնդրել նրաններողություն խնդրել նրանից 
տեղյակ լինել դեպքի մասինտեղյակ լինել դեպքից/դեպքին 
իմ մոտ/վրա/պես/նման/համարինձ մոտ/վրա/պես/նման/համար
տեղյակ լինել դեպքի մասինտեղյակ լինել դեպքից/դեպքին
ծիծաղալծիծաղել
սառչելովսառելով
սառում ենքսառչում ենք
կաշվեգործկաշեգործ
վայրկյանականվայրկենական
առօրյականառօրեական
ութանասունութսուն