Հաշվարկման մարմին:Շարժման և դադարի հարաբերականությունը
1.Ի՞նչ է մեխանիկական շարժումը
Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։
2.Մեխանիկայի ո՞ր բաժինն են անվանում կինեմատիկա
Կինեմատիկա են անվանում, այն բաժինը, որն ուսումնասիրում է մարմինների շարժումը, առանց նրանց առաջացման պատճառները ուսումնասիրելու։
3.Ի՞նչն են անվանում նյութական կետ
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։
4.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ(թվարկել տեսակները )
Հետագիծ կոչվում է այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։ Օրինակ՝ կորագիծ, ուղղագիծ։
5.Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ
Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում, կոչվում է այդ ժամանակամիջոցում մարմնի անծաց ճանապարհ։
6.Ինչո՞վ է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:
Տարբերվում է նրանով, որ հետագիծը այն գիծն է, որով տվյալ հաշվարկաման համակարգում շարժվել է մարմինը, իսկ անցած ճանապարհը
7.Ո՞ր շարժումն են անվանում հավասարաչափ և որը ՝անհավասարաչափ:
Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում։ Իսկ այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ:
8.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին
Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմիններիի շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։
9.Ո՞ր շարժումն է կոչվում անհավասարաչափ:Բերել օրինակներ
Այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ։ Օրինակ ՝ փողոցում քայլող մարդը, վայրէջք կատարող ինքնաթիռը, աստիճաններից իջնող մարդը, կանգառից հեռացող ավտոբուսը և այլն։
10.Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն:
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հետագծի երկարության և այն անցնելու ժամանակի հարաբերությանը, կոչվում է միջին արագություն:
11.Գրել միջին արագության բանաձևը
V=s/t