Posted in MSKH, Հանրահաշիվ, Նախագիծ, Երկրաչափություն, Uncategorized

Մայիսյան հավաք

Սիրելիներս, պատրաստվում ենք վաղվա ելույթին:

Մայիսի 6, 13:00:

Միանում ենք այս հղումով՝

Վարող – պատասխանատուների խոսքը.

Սովորողը ներկայանում է. Անուն, ազգանուն, դասարան:

Մասնակցի խոսքը.

Ես այսօր կներկայացնեմ իմ պատրաստած խաչբառը, որը պատրաստել եմ /նշում է որ ծրագրով է աշխատել՝https://learningapps.org/, https://quizizz.com/, word, excel, paint/:

Խաչբառ կազմելիս ընտրել եմ /նշում եք առարկան-հանրահաշիվ կամ երկրաչափություն/, նշում եք նաև թեման /եթե բոլոր հարցերը հստակ որևէ թեմայից են եղել/:

Նշում եք խաչբառ պատրաստման քայլերը.

ինչպես եք բացել, ինչպես եք գրանցվել, որտեղից եք ընտրել խաչբառի սխեման և այլն:

Խաչբառի որ հարցն է, որ ընտանիքի անդամն է կազմել, եթե հարց չի կազմել, աշխատանքն ինքնուրույն եք կատարել, ապա ասում եք, որ ընտանիքի անդամների հետ հարցերը ստուգել եք:

Այդ ընթացքում բացում եք ձեր բլոգը, ցույց եք տալիս տեղադրված խաչբառը:

Պատմում եք ինչ զգացուղություն ունեցաք, երբ ձեր անունով առաջին անգամ կազմեցիք մաթեմատիկական խաչբառ:

Ինչ մեդիահմտություն ձեռք բերեցիք, ինչ նոր բան սովորեցիք:

Ինչ դժվարություններ եղան:

Ինչ խաղեր կցանկանաք հետագայում պատրաստել:

Հետաքրքիր էր աշխատանքը, թե ոչ:

Քո պատրաստած խաղը որ տարիքի երեխաների համար է, ում ես առաջարկում:

Նայել ես քո ընկերների պատրասատած հարցերը, այո, թե ոչ, ինչ թերություններ ես տեսել, նշիր:

Ում խաչբառը քեզ դուր եկավ,ինչու՞: Նշիր քեզ դուր եկած հարցը: