Posted in Գրականություն, Uncategorized

Ամբոխները խելագարված

Հեռո՜ւ, մոտիկ ընկերներին,- աշխարհներին, արևներին,-
Հրանման հոգիներին։-
Բոլո՜ր նրանց, ում որ հոգին վառվում է վառ,-
Բոլո՜ր նրանց հոգիներին արևավառ,-
Կյանքի՜, մահի՜ այս ամեհի աղջամուղջում՝
Ողջակիզվող հոգիներին – ողջո՜ւյն, ողջո՜ւյն։-

II
Իրիկուն էր, հրակարմիր մի իրիկուն։
Արևը, բորբ՝ մայր էր մտնում արևմուտքում։
Դաշտի վրա փռվել էր մուժ արյունամած՝
Թույն էր կարծես՝ բորբ արևի սրտից քամած։
Արևը, թեժ՝ մայր էր մտնում արևմուտքում –
Ու արյուն էր դաշտի վրա, թո՛ւյն էր թքում։
Հորիզոնում վառել էր մի կարմիր քուրա –
Ու արնավառ փայլ էր փռում դաշտի վրա։
Ու արտերը, ալեծածան, վառվել էին
Արեգակի կարմիր փայլով իրիկնային։-
Դաշտը, անծայր ու անսահման, լայնատարած՝
Հրակարմիր տարածվել էր նրանց առաջ։
Ծով էր կարծես, որ սկիզբ ու սահման չունի –
Ծով էր կարծես՝ մշուշի մեջ իրիկունի։-

Posted in Հայոց պատմություն 12, Uncategorized

Պատմություն երեսունյոթերորդ-երեսունութերորդ դասեր

1.Ներկայացրեք Կիլիկիայի հայկական պետության տնտեսական իրականությունը արքային, արհեստավորի և գյուղացու տեսանկյուններից:

2.Համեմատեք Կիլիկիայի հայկական պետության և Բագրատունյաց Հայաստանի պետական կարգերը:

Կիլիկյաի հայկական պետությունը տարբերվում է նրանով,որ Բագրատունյաց հայաստանը ժառանգել է բուն հայաստանի մշակույթը և օրենքները։Կիլիկիա հայկական պետությունը կենտրոնացված միապետություն էր այդ իսկ պատճառով նոր աստիճաների վրա հասցրեց հայոց մշակույթը։

3.Թվարկեք Կիլիկիայում հայկական պետության կործանման պատճառները:

Ունիթորները և հակաունիթորները պայքարում եին միմյանց դեմ և պայքարը խախտեց Կիլիկիայի հասարակության ներքին միասնությունը և թուլացրեց երկիրը:

Կիլիկիան բարեկամական պայմանագիր կնքեց Մոնղոլների հետ, ովքեր այդ ժամանակ ուժեղ երկիր էին, բայց հետո՝ երբ թուլացան, դա հանդիսացավ պատճառ, որպեսզի Կիլիկիան կործանվի: