Posted in Կենսաբանություն, Uncategorized

Ամեոբա

Սովորաբար մանրադիտակային չափի (տրամագիծը՝ մինչև 50 մկմ) կենդանիներ են։ Կան նաև «հսկա» ամեոբաներ։ Pelomixa binucleata-ի մեծությունը հասնում է 3 մմ։ Մեծ մասամբ միակորիզ են, չունեն մարմնի կայուն ձև, կմախք։ Շարժվում են ժամանակավորապես առաջացող կեղծ ոտքերի օգնությամբ։ Սովորական ամեոբան հանդիպում է կեղտոտված ջրով լճակների հատակում, տիղմի մեջ։ Նա նման է փոքրիկ (0,2-0,5 մմ), հասարակ աչքով հազիվ նկատելի, անգույն դոնդողագնդիկի, որը շարունակ փոխում է իր ձևը։ Ամեոբա բառը առաջացել է հունարեն αμοιβή բառից, որը նշանակում է փոփոխվող։ Ամեոբայի կառուցվածքի մանրամասները կարելի է դիտել միայն մանրադիտակով։ Ամեոբայի մարմինը կազմված է կիսահեղուկ ցիտոպլազմայից, որի ներսում տեղավորված է նրա ոչ մեծ բշտիկաձև կորիզը, այսինքն՝ նա միաբջիջ է, բայց այդ բջիջը ինքնուրույն կյանք վարող ամբողջական օրգանիզմ է։ Ցիտոպլազման գտնվում է մշտական շարժման մեջ։ Եթե ցիտոպլազմայի հոսքը ուղղվում է մակերևույթի որևէ կետին, նրա մարմինը այդ նույն կետում արտափքվում է։ Այն չափերով մեծանում է, դառնում մարմնի ելուստ՝ կեղծ ոտք, նրա մեջ ներհոսում է ցիտոպլազման և այդ եղանակով ամեոբան տեղաշարժվում է։ Ամեոբան և մյուս նախակենդանիները, որոնք ընդունակ են կեղծ ոտքեր առաջացնելու, պատկանում են արմատոտանիների դասին։ Այդ անունը նրանք ստացել են արտաքին այն նմանության համար, որ կա նրանց կեղծ ոտքերի և բույսերի արմատների միջև։

Միաժամանակ կարող են առաջանալ ամեոբայի մի քանի կեղծ ոտքեր, որոնցով նա շրջապատում է սնունդը՝ բակտերիաներջրիմուռներ, այլ նախակենդանիներ։ Որսը ներառվում է ցիտոպլազմայի մեջ և նրա շուրջը ցիտոպլազմայից արտադրվում է մարսողական հյութ։ Առաջանում է բշտիկ՝ մարսողության վակուլ։

Մարսողական հյութը լուծվում է սննդի բաղադրության մեջ մտնող նյութերի մի մասը և մարսում դրանք։ Լուծված վիճակում սննդանյութերը վակոուլից ներծծվում են ցիտոպլազմայի մեջ և օգտագործվում ամեոբայի մարմնի կառուցման համար։ Չլուծված մնացորդները դուրս են ընկնում ամեոբայի մարմնի յուրաքանչյուր մասից։

Մնվում են բակտերիաներով, մանր ջրիմուռներովնախակենդանիներով։

Ամեոբան շնչում է ջրում լուծված թթվածնով, որը թափանցում է նրա ցիտոպլազմայի մեջ մարմնի ամբողջ մակերեսով։ Թթվածնի մասնակցությամբ ցիտոպլազմայի բարդ նյութերը քայքայվում են ավելի պարզ նյութերի։ Դրա հետևանքով արտադրվում է էներգիա, որն անհրաժեշտ է օրգանիզմի կենսագործունեության համար։ Միաժամանակ ցիտոպլազմայում կուտակվում են ամեոբայի համար վնասակար ածխաթթու գազ և այլ նյութեր։

Leave a comment