Posted in Գրականություն, Uncategorized

Չարենցի սիրո խոստովանությունը

 -Ես աստծո ինչն եմ ասել, աշխարհը թողած, Կարսը թողած, եկավ ի՞նձ տեսավ: Մարդավարի տեսք որ տար, հոգին դո՞ւրս կգար: Հիմա լա՞վ է, որ աղջիկները ռեխիս չեն էլ նայում:
Հանգստացնում էի:
– Եղիշ, – ասում էի, – Աստծուց հեչ մի նեղանա. բանաստեղծի տաղանդ բաժանելիս Կարսում մենակ որ քեզ է տեսել, քի՞չ ես համարում:
Քիթը կնճռոտում էր:
– Այ Աղասի, – ասում էր, – աղջկան ի՞նչ պետք է, թե տղան տաղանդավոր է, էս է, էն է: Աղջկան գեղեցկություն է պետք: Թե չէ, տաղանդը ոչ կգրկես, ոչ կհամբուրես:
Էլի էի հանգստացնում:
– Դարդ մի արա, Եղիշ ջան, – ասում էի, – կմեծանաս՝ կգեղեցկանաս:
– Խե՞նթ ես, – քմծիծաղում էր: – Այ տղա, որ մեծանամ՝ բոյս երկարելո՞ւ է, ուսերս հավասարվելո՞ւ են, քիթս ուղղվելո՞ւ է:
Մի անգամ, նման խոսակցությունից հետ, հենց էնպես, հարցրի.
– Եղիշ, իսկ փորձ արե՞լ ես աղջկա մոտենալ: Ի՞նչ ես իմանում, գուցե գործերդ հաջող գնան:
Խնդաց:
– Խելքս հացի հետ չեմ կերել, – պատասխանեց: – Փորձեմ, որ խայտառակվե՞մ:
Էսպես խոսում էր, ինչպես ասացի, երբ մնում էինք երկուսով: Ուրիշների, մանավանդ աղջիկների ներկայությամբ, գլուխը բարձր էր պահում, քիթը՝ ցից, կեպին՝ ավելի ծռած, իբր, տեսեք ու իմացեք, ինձ պես գեղեցիկ տղա աշխարհը ոչ ծնել է, ոչ էլ կծնի: Իսկ որևէ տղայի ու աղջկա իրար հետ մենակ զբոսնելիս տեսնելիս, ավելի հպարտ էր պահում իրեն: Արհամարհանքով նայում էր աղջկան, և շպրտում.
– Էրնեկ քեզ, դու էլ պիտի ասես՝ ոսկի եմ գտել: Աբգար աղայի տղային թողած, Եղիշե Չարենցին թողած, ո՞ւմ ետևից ես ընկել: Եվ ահա մի անգամ էլ էդ Եղիշե Չարենցը բռնացրեց ինձ, թե.
– Ալայան, գնա Աստղիկ Ղոնդախչյանին ասա, որ սիրում եմ իրեն:
Ունքերս իրար տվի:
– Եղա՞վ, Եղիշ ջան, – կշտամբեցի ես, – աղջկանը դու սիրես, սերդ ե՞ս բացատրեմ: Տղամարդուն վայե՞լ կլինի էդ:
– Չի՛ լինի, թո՛ղ չլինի, – նեղացավ նա, – պետքս էլ չի:
Բանաստեղծություն կնվիրեմ, և վերջ: Սերս թե կհասկանա, լավ, չի հասկանա, տերն իր հետ:

Ու գրեց.

Քնել չի լինում …
Հիմա, երբ այնպես ուզում եմ քնել,
Ամե՛ն, ամե՛ն ինչ մտքիցս հանել:

Սերը անպատասխան մնաց:
Չեմ հիշում ինչքան ժամանակ էր անցել, երբ մի խումբ աշակերտ–աշակերտուհիներ, հավաքված քաղաքային այգում, հանգիստ զրուցում էինք մեզ համար, ասում-խոսում: Մեկ էլ ասես գետնի տակից, բուսավ Չարենցը, արագ մոտեցավ ինձ ու, ոչ էս, ոչ էն, բռնեց օձիքս:
Լյուսիի հետ մոտ ես, հա՞, – բարձրացնելով բռունցքված ձեռքը, գոռաց նա,–հիմի ես քեզ մոտիկություն ցույց կտամ:
Տղաների օգնությամբ մի կերպ ազատեցի օձիքս, իսկ Լյուսի Թառայանը, որ աղջիկների մեջ էր, դուրս եկավ տեղից, առաջացավ ու քիփ կանգնեց Չարենցի դեմ-դիմաց. ոնց որ՝ քիթ քթի:
– Եղիշ, – ասաց, – Աղասուն հանգիստ թող. ոչ նա է ինձ մոտ, ոչ ես՝ նրան: Ես ոչ ոքի հետ էլ մոտ չեմ: Իմացիր, քեզ հետ էլ չեմ ուզում մոտ լինել:
Չարենցը, որ աղջկա էդ խոսքից վիրավորված զգաց իրեն, քիչ ետ կանգնե ու ոտից-գլուխ չափեց նրան:
– Չես ուզում, մի էլ ուզի, – վեր ցցելով գանգուրները, ասաց նա: – Զարմացրի՛ր: Դու էլ հավատացիր, թե սիրո՞ւմ եմ քեզ: Չեմ սիրում: Ոչ մեկին էլ չեմ սիրում: Հետո եմ սիրելու: Իմ սերը, իմ մեծ սերը հետո է գալու:
Ասաց ու գլուխը՝ բարձր, կեպին՝ ծուռ, թողեց հեռացավ:
Երեկոյան երևաց մեր տանը:
– Այ տղա, – ներողություն խնդրողի պես, խոսեց նա, – ցերեկը դու էլ կարծեցիր, թե իսկապես խփելու եմ քեզ: Ավազա՞կ եմ, ինչ է: Էդ հարայ-հրոցը բարձրացրի, իմանալու՝ Լյուսին ինչ կասի: Բան էլ չասաց: Տերն իր հետ:
Հանկարծ փռթկացրեց:
– Համա՜ սեր բացատրելու ձև էի գտել, հա՜:
Էլի օրեր անցան:
Եվ ահա նորից բռնացրեց ինձ:
– Ալայան, գնա Կարինե Քոթանջյանին ասա, որ իրեն սիրում եմ:
Ունքերս էլի իրար տվի:
– Եղա՞վ, Եղիշ ջան, – կշտամբեցի ես, – աղջկանը դու սիրես, սերդ ե՞ս բացատրեմ: Տղամարդուն վայե՞լ կլինի էդ:
– Չի՛ լինի, թո՛ղ չլինի, – նեղացավ նա: – Պետքս էլ չի: բանաստեղծություն կնվիրեմ: Սերս կհասկանա, լավ, չի հասկանա, տերն իր հետ:

Ու գրեց.

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեք գույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Էդ սերն էլ անպատասխան մնաց: Վշտացավ:
– Էլի բան դուրս չեկավ, – ասաց դառնացած:
Քիչ անց ասես գտավ իրեն:
– Այ տղա, – վրա բերեց , – ի՜նչ լավ է, որ դու կաս, թե չէ, թամամ կխայտառակվեի Կարսում: Սերս քեզ հայտնելուց հետո, սիրտս հանգստանում է, ու ես քաշվում եմ մի կողմ: Բանաստեղծություններին մի նայիր, ի՜նչ բանաստեղծ, որ աղջիկ չերգի, սեր չերգի: Մի րոպե լռեց:
– Գիտե՞ս ինչ, – ավելացրեց, – երևի իսկապես իմ սերը, իմ մեծ սերը հետո է գալու:

Մի օր եկավ այդ սերը:

Սովետական տարիներն էին: Պետությունը որոշել էր պետական թատրոն ու ստուդիա ունենալ: Եղիշե Սողոմոնյանն էլ արդեն Եղիշե Չարենց էր: Մանկության ընկերները կրկին հանդիպում են, Աղասին` որպես դերասան, Չարենցը` Լուսավորության ժողովրդական կոմիսարիատի արվեստի բաժնի վարիչ: Որոշում են նշել այդ պատմական օրը: Երեկույթը տեղի էր ունենալու Վարդան Միրզոյանի տանը: Հավաքույթին շուք տալու համար դրսից մարդ են հրավիրում, նրանց, ովքեր ինչ-որ կերպ առնչություն են ունեցել դրամատիկական ստուդիայի ստեղծման հետ: Իհարկե, հրավիրվածների մեջ առաջին հերթին պետք է լիներ Եղիշե Չարենցը՝ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատի արվեստի բաժնի վարիչը:

Նստել էինք սեղանի շուրջը՝ մենք, հյուրերը: Չարենցը չկար: Չկար՝ չկար, Աստված իր հետ. մինչև առավոտ չէինք սպասելու: Դյադյա Միրզոն ոտքի կանգնեց, բարձրացրեց լիքը բաժակը:
– Տղաներ ու աղջիկներ, – սկսեց նա, – հայ թատրոնի ապագա դերասաններ ու դերասանուհիներ …
Էդ րոպեին էլ դուռը բացվեց, շեմքում երևաց Չարենցը:
Վարդան Միրզոյանը ցած դրեց բաժակը: Մենք, ուրախացած, տեղ բաց արինք Չարենցի համար:
– Ընկեր Չարենց, եկեք մեզ մոտ:
– Չարենց, արի նստիր կողքիս:
– Եղիշե, ինձ մոտ:
Չարենցը տեղից չշարժվելով, հայացքը դես ու դեն գցեց:
– Աղասի Ալայանը էստե՞ղ է:
Նոր գլխի ընկա, որ խմած էր: Հարբած չէր, բայց խմած էր: Կողքից էլ, սովորական ատրճանակի տեղ, մաուզեր էր կախված:
– Էստեղ եմ, Եղիշ, – անհամարձակ ձեն տվի ես:
Աչքը գցեց վրաս:
– Էստեղ ես, հա՞, – ասաց: – Շուտով չես լինի:
Սիրտս վատ բան գուշակեց:
Մարդիկ քարացած մեկ Չարենցին էին նայում, մեկ՝ ինձ. սև կատո՞ւ էր անցել ընկերների միջով:
– Դուրս եկ տեղիցդ ու առաջ արի, – էլի ասաց նա:
Ճարս ինչ. բարձրացա տեղիցս ու առաջ գնացի:
– Կանգնիր էդտեղ, – ասաց, ոչ, ի՜նչ «ասաց», հրամայեց, երբ երկու քայլի վրա էի իրենից:
Սիրտս վատ բան էր գուշակել, ճիշտ էր, բայց էն, ինչ տեղի ունեցավ, ո՜ւմ մտքով կանցներ:
– Արփիկին ես սիրում, հա՞, սուկին սին, – ձենը ավելի բարձրացնելով, գոռաց Չարենցը: – Խլե՞լ ես ուզում նրան: Ես հիմի քեզ սիրել ցույց կտամ, խլել ցույց կտամ:
Ասաց, ձեռքը դեպի մաուզերը տարավ, հանեց և՝ ուղիղ ճակտիս:
– Հիմի դու քոնը կստանաս:
Տղամարդիկ իրար անցան, աղջիկները ճչացին:
Ապրես դու, Օրի Բունիաթյան, առյուծի պես տեղից վեր ցատկեց, հասավ ետևից, բռնեց Չարենցի ձեռքը, ոլորեց, ու խլեց մաուզերը:
Կյանքս փրկված էր: Բայց, վա՜յ էն փրկվելուն՝ լեղիս ջուր էր կտրել. բերանումս էլ թուք չէր մնացել, որ չորանար:
Սենյակը կամաց-կամաց խաղաղվեց: Մի կերպ ես էլ ուշքի եկա:
– Եղիշ, հազիվ կարողացա կմկմալ, էդ ի՞նչ ես ասում, ամոթ չէ՞: Կարսում իրար ճանաչել ենք, ընկերներ եղել, հիմի էլ ընկերներ ենք: Կարսում աղ ու հաց ենք կերել: Հիմի էլ պիտի ուտենք: Բա ես էդպիսի նամարդություն կանե՞մ:
Չարենցը շփոթվեց, կախեց գլուխը. նրան էլ էր երևի հասել կատարվածի անհարմարությունն ու անտեղիությունը: Սակայն ոչ ես էի կարողանում տեղից շարժվել, ոչ նա: Մարդիկ էլ պապանձվել էին, ոչ ձեն, ոչ ծպտուն: Վախի՞ց: Չէ՛, վախը վաղուց էր անցել: Ամոթի՛ց:
Մեկ էլ մի ձեն հասավ ականջիս. մեկը տվեց նրա անունը.
– Եղի՛շ:
Արփիկն էր, Արփենիկ Աստվածատրյանը, որ թողել տեղը, եկել կանգնել էր Չարենցի առաջ:
– Եղի՛շ, – կրկնեց, – ինձ նայիր:
Վա՜յ էն նայելուն, որ Չարենցը նայեց նրան:
– Չէ, ոչ էդպես, – նկատեց Արփիկը: – Բարձրացրու գլուխդ: Մի քիչ էլ: Ա՛յ, էդպես: Թե չէ, գլուխ կախելը քեզ չի սազում: Դե հիմի լսիր: Ի՜նչ Աղասի, ի՜նչ բան: Էդ որտեղի՞ց հնարեցիր: Թող մարդիկ իմանան, թող աշխարհը իմանա. ես քեզ եմ սիրում: Միայն քեզ: Սպասում էի, թե ուր որ է, սեր կբացատրես ինձ. տեսնում էի, որ դու էլ իմ օրումն ես: Է՞ս էր քո սեր բացատրելը: Արյունո՞վ էիր ուզում շաղախել իմ ու քո սերը:
Անակնկալից երևի հիմի էլ Չարենցի լեղին էր ջուր կտրել, թուքն էլ՝ չորացել:
– Արփի՛կ, – իրեն կորցրած, մոռանալով որ շուրջը մարդիկ կան, շշնջաց նա, – ի՞նչ իմանայի, թե էդպիսի բան կա, թե… Արածս հենց դրա համար էր. տեսնելու՝ սիրո՞ւմ ես ինձ: Ախր, ես գժվում եմ քեզ համար: – Նորից գլուխը կախեց: – Ներիր, Արփիկ ջան:
Դարձավ դեպի ինձ:
– Դու էլ ներիր, Ալո ջան:
– Անաստված, – բամբ ձենով սենյակը լցրեց Օրի Բունիաթյանը, – մարդուն սպանել էր ուզում, հիմի կանգնել է, թե՝ ներիր: Լա՜վ է, հը՜մ:
Սենյակը լցվեց Չարենցի ծիծաղով:
– Ինչե՞ր ես դուրս տալիս, – բացականչեց նա: – ես ու մարդ սպանե՞լ: Էն էլ Աղասո՞ւն: Ու էդ մաուզերո՞վ: Օրի ջան, դրանով իսկի ծիտ չի սպանվի, ո՜ւր մնաց՝ մարդ:
Շշմելու հերթը Օրի Բունիաթյանին հասավ, կարծում էր՝ մարդու կյանք էր փրկել, իսկ դուրս է գալիս, որ … Չարենցին նայեց, ինձ, Արփիկին, մարդկանց, ձեռքին դեռ բռնած մաուզերին: Արագ բաց արեց նրա փակաղակը և ընկավ առաջին պատահած աթոռին:
– Ես քո հավատն եմ անիծել, հը՜մ, – հազիվ կարողացավ ասել նա:
Մաուզերը դատարկ էր. ոչ փամփուշտ, ոչ բան:

Չարենցը սկզբից նեղանում է Աստծուց սակայն հետո որ բանաստեղծի տաղանդ բաժանելիս կարսում մենակ իրեն է հանդիպել։Եվ փորձում էր սփոթել, օրինակներ բերելով բերելով։Չարենցը որոշեց բանաստեղածություն գրել և սակայն մնաց անպտասխան։

Posted in Ֆիզիկա․ լաբորատոր աշխատանք, Uncategorized

Պինդ մարմնի խտության որոշումը

Մխիթարյան մաս 1 էջ 35

Տարբերակ 1

Որպիսի կարողանանք պետք է հիշենք թե ինչպես էինք որոշում գործիքի ամենափոքր բաժանարարի արժեքը։ Դրա համար վերցնենք 2 հարևան նրբագծեր որոնց դիմաց գրված են թվային մեծություներ։Մեծ թվից(a) հանում ենք փոքր թիվը ստացված թիվը (b) բաժանում նրբագծերի։Բանաձևը կլինի a-b:n: բաժանման արժեքը կլինի

I  c=(a-b)/n
V₁-աբ

Posted in Uncategorized

Հայոց լեզու.Հովհաննես Թումանյան.Անուշ

Ի՞նչը կփոխեիր պոեմում։

Իմ կարծիքով «Անուշ» պոեմը շատ իդիալական է և ես ոչինչ չեմ փոխի

Եթե Թումանյանը ապրեր մեր օրերում

Իմ կարծիքով եթե Հովհաննես Թումանյանը եթե ապրեր մեր օրերում Նրա ստեղծագործությունները կլինեին ավելի նորոոճ։ Օրինակ՝ Մարոն չէր ամուսմամա 9 տարեկանում։ Լոռեցի Սաքոն չէր նստի մթության մեջ քանի-որ մեր օրերում կա էլէկտրական լույսեր։

Posted in русский, Uncategorized

Масленица — традиции, обычаи и история праздника

1.Прочитайте текст

Праздник Масленицы – один из любимейших праздников русского народа. Из всех славянских праздников Масленица – самый древний, так как возник задолго до принятия христианства на Руси. Предки русских отмечали праздник проводов зимы и встречи весны в честь языческого бога плодородия и скотоводства Волоса. А поскольку праздник был приурочен к определенному циклу земледельческого календаря – началу весны, то и полагалось проводить зиму по всем правилам, чтобы не навлечь на себя ее гнев в следующем году, и, конечно же, достойно встретить весну. И это было не случайно: ведь древним славянам было свойственно олицетворение природы, от которой они полностью зависели. Масленица  по сей день живет как проявление надежды на сытный год. Отсюда и прославление весны, и всеобщее веселье. 

Масленица – один из самых радостных и светлых праздников. Это веселые проводы зимы, озаренные радостным ожиданием близкого тепла, весеннего обновления природы. Масленица как раз приходится на ту пору зимы, когда стоят оттепели, с крыш льет капель, день увеличивается, а мрак и холод отступают. Поэтому на Руси очень любили этот праздник и отмечали так же широко, весело и щедро.

Масленица приходится на неделю, предшествующую Великому посту. Принятие христианства в X в. внесло значительные изменения в славянские верования, традиции и культур славян. Постепенно языческая религия стала вытесняться христианской. Однако укоренившиеся веками традиции трудно было вычеркнуть из повседневной жизни. Масленица была принята христианской церковью как религиозный праздник. В церковном календаре Масленица называется «сырной» или «мясопустной» неделей.  Однако вся символика масленичных обрядов по-прежнему связана с древними языческими традициями, о чем свидетельствует идол-чучело Масленицы.

Даже блины, непременный атрибут масленицы, имели ритуальное значение: круглые, румяные, горячие, они являли собой символ солнца, которое все ярче разгораясь, удлиняло дни.

Каждый масленичный день имеет свой смысл и название. Все дни Масленичной недели имеют свои особенные названия: понедельник – встреча, вторник – заигрыши, среда – лакомка, четверг – разгул, перелом, широкий четверг, пятница – тещины вечерки, суббота – золовкины посиделки, воскресенье – проводы, прощанье, целовник, прощёный день.

К первому дню устраивали катания с гор, качели, балаганы, столы с угощениями.

На «заигрыши» – второй день праздника – молодые вступали в игры и знакомились с представителями противоположного пола.

В среду принято было приглашать в гости зятьев на блины. В четверг происходил накал веселья, пик праздничных забав. Массовые гулянья, катание на лошадях по улицам с песнями, кулачные бои. После четверга буйство праздника шло на убыль. Отсюда второе название «перелом». В пятницу зятья угощали своих тещ блинами. Зять обязан был лично пригласить тещу с вечера накануне. В субботу празднование больше приобретало домашний характер, и уже молодая невестка приглашала родных в гости.В воскресенье праздник заканчивался. Торжественно сжигали куклу Масленицу с приговорами: «Полно зимушка зимовать – весна идет».

Пепел рассеивали по полю, чтобы урожай был богатый. В этот день просили прощения, что заключалось поцелуем, поэтому воскресенье еще называли «целовник».

Языческий разгульный характер праздника в первые дни сочетался с глубоким христианским смыслом в ритуале прощения в воскресенье, которое в церковном календаре имеет название «прощёное». Чтобы очиститься от всего греховного накануне Великого поста, люди прощали друг друга и обязательно были прощены

Posted in Uncategorized

Խնդիրներ 5-րդ մակարդակ

Եթե պարոն Ազարյանի ընտանիքը խնայած գումարից ամսական 400ռ. ուսման համար ծախսի, նշված ժամանակում 1800ռ. չի բավականացնի, իսկ եթե 300ռ. ծախսի, նշված ժամկետեում 600ռ. կավելանա։ Ամսեկան ինչքան պետք է ծախսեն, որ գումարը ճիշտ նշված ժամանակում բավարարի։

Կեսօրին գնացքը դուրս եկավ Մոսկվայից և ուղևորվեց դեպի Երևան ժամում 30 կմ անցնելով։Միևնույն ժամանակ մեկ այլ գնացք Երևանից դուրս եկավ և ուղևորվեց Մոսկվա՝ ժամում 40 կմ անցնելով։Որ գնացքը հանդիպման պահին Մոսկվայից ավելի հեռու կլինի

Posted in Հանրահաշիվ, Uncategorized

Տնային աշխատանք.հանրահաշվից

Առաջադրանքներ

1) Արտահայտությունը գրեք բազմանդամի տեսքով.

ա) (x-y)(x2+xy+y2)=x³-y³

բ) (5-a)(a2+5a+25)=5³-a³

գ) (2m-5n)(4m2+10mn+25n2)=2m³-5n³

դ) (7p+q)(49p2-7pq+q2)=7p³-q³

2) Երկանդամը վերլուծեք արտադրիչների.

ա) m³-1=m³—1³=(m-1)(m²+m+1)

բ)  27-x³=3³-x³=(3-x)(3²+3x+x)

գ) p³-64q³=p³-4³=(p-4)(p²+4p+4²)

դ) x6-8y3=x³-2y³(x-2y)(x²+2yx+2y²)

3) Պարզեցրեք արտահայտությունը.

ա) (x-1)(x2+x+1)-(1+x)(1-x+x2)=x³-1³-1³+x³=2x³-2³

Posted in Գրականություն, Uncategorized

Հովհաննես Թումանյանի դստեր Նվարդ Թումանյանի հուշերից

Դստեր` Նվարդի հուշերիցՀայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:
Մեր անուններից երեքը Թաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:

***

Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:

***

Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին: Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:

***

Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:

***

Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները: Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Նրա հայտնի քեֆերն ու ժամանցներն ասես ինքնամոռացման միջոցներ էին, խաբում էր և´ իրեն, և´ ուրիշներին. «…Ուզում եմ մի կերպ ժամանակն անց կացնել, քեֆի մեջ լինի, թե զրույցի»:
«Իմ ուրախության ժամերին մասնակից եմ անում բոլորին, իսկ իմ արցունքներն ու վիշտը հայտնի են միայն ինձ»,- Կարլեյլի այս խոսքը հայրիկը կարող էր ասել իր մասին:
Շատ ոգևորվող էր և ուրիշներին էլ ոգևորող, տրամադրող:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:

***

Գրական միջավայրի մեծ հաշտեցնողն ու հուսադրողն էր: Ամեն ընդհարում, գժտություն կարողանում էր մեղմացնել, վերացնել: Այդ գիծը ժառանգել էր հորից: Մերձավորներն ասում էին` նա զարմանալի կերպով կարողանում էր իրար դեմ լարված կողմերը հաշտեցնել, հանգստացնել, ներդաշնակություն, խաղաղ տրամադրություն ստեղծել:
Շնորհիվ իր ներքին տակտի, վարվեցողության եղանակի ու ձևի, նրան հաջողվում էր մոտ բարեկամական կապեր հաստատել ռուս, ադրբեջանցի, վրացի և այլազգի գործիչների, գրողների, արվեստագետների հետ, թեկուզև նոր ծանոթ լիներ, կամ դիմացինի լեզուն չիմանար, ինչպես այդ հաճախ պատահում էր զանազան տեղերից եկած հյուրերի հետ, նրանց հետ թարգմանի միջոցով կարողանում էր մտերմանալ և բարեկամանալ: Կարողանում էր իրար հետ գժտված մարդկանց հաշտեցնել. Նման դեպքեր եղել են ոչ միայն մեր գրողների, այլև վրաց գրողների կյանքից: Օրինակ մի դեպք, որը հանրահայտ է: Ղազարոս Աղայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:

Posted in Հանրահաշիվ, Uncategorized

Տնային աշխատանք․ հանրահաշվից

Հարցերի քննարկում:

Թեմա՝ Խորանարդների գումարը:

Առաջադրանքներ գրքից՝  226, 227, 228

226

ա)5³=125

բ)2³=8

գ)=27x³=3x

դ)64y³=4y

227

ա) x³+3=x³+2³=(x+2)(x²-2x+2²)
բ) 27+a³=3³+a³=(3+a)(3²-3a+a²)
գ) 1+m^6=1^6+m^6=(1+m^2)(1²-1m^2+m^4)
դ) p^9+64=4³+(p³)³=(4+p)(4²-4p³+p^6)

228

ա) m³+n³=(m+n)(m²+2mn-n²)
բ) a³+1=(a+1)(a²+1a-1²)

Posted in Երկրաչափություն, Uncategorized

Թեմա՝ երկու ուղիղների զուգահեռ հայտանիշը

Առաջադրանք  գրքից՝ 217 ա, բ,

ա) քանի որ <7=143⁰ ապա <8==37 հետևաբար <7=<1 իսկ դրանք միակողմանի անկյուններ են

բ) քանի որ <6-ը և <8-ը հակադիր են ապա նաև հավասար են ուրեմն <1 և <8 հավասար են

218

Ըստ II հայտանիշի նրանք հավասար են

222

3 և 6 4 և 5

223

180⁰-32=148

148:2=74

74+32=106