Category: Նախագիծ
Ճապոնական աստված Կանոն
Կանոնը կարեկցանքի և ողորմության բոդհիսատտվան է, որը պաշտվում է բուդդիզմում Արևելյան և Հարավային Ասիայում։ Ճապոնիայում նա հայտնի է որպես աստվածություն և հանդիսանում է ամենաշատ երկրպագվող բոդհիսատվան։ Հսկա արձանը, որը գտնվում է Ճապոնիայում՝ Սենդայում, համարվում է աշխարհի ամենամեծերից։

Ճապոնական դիցաբանություն Իզանագի
Իզանագին աստվածային արարիչներից է, ով իր կնոջ՝ Իզանամիի հետ ստեղծել է Ճապոնիայի կղզիները։

Ինարի ճապոնական աստված
Ինարին ճապոնական կամի է: Բարգավաճման, թեյի, գյուղատնտեսության (հատկապես բրինձ), արդյունաբերության և դարբնագործության կամին
Չնայած Ինարիի դերը ժամանակի ընթացքում փոխվել է, մևնույն է նա ավելի քան հազար տարի հայտնի է եղել Ճապոնիայում:
Continue reading “Ինարի ճապոնական աստված”Արաբական ժամանակակից պոեզիա. ձայնագրություններ
Արաբական ժամանակակից պոեզիա. Ադոնիս
Քաղաքներ
Կան քաղաքներ, որ ուրի´շ
քաղաքներ են հիշեցնում,
երգեր կան, որ հիշեցնում են
ուրի´շ երգեր…
Կան հատուկ բույրեր` քաղաք հիշեցնող,
քաղաքներ, որ հիշեցնում են
մարդկանց, համբույրներ…
Քաղաքներ կան` հիշում են մեզ,
կան, որ մոռանում են…
Քաղաքներ կան` բնակվում են մեր ներսում,
կան, որ գերեվարում են մեզ…
Քաղաքներ կան` ազատում են շղթաներից:
Կան քաղաքներ, որ ապրելո´ւ համար են,
քաղաքներ կան` երազելո´ւ…
Կան քաղաքներ, որ մեզ լույս աշխարհ են բերում,
և կան, որ մեզ պարգևում են
խաղաղություն և անդորր…
Արաբական պոեզիա. Նիզար Կաբանի
Չասես հանկարծ, որ իմ սերը
մատանի կամ ապարանջան է եղել։
իմ սերը պաշարում է՝ համարձակ ու գլխիկոր,
որ լողում է որոնումների միջով դեպի մահը։
չասես հանկարծ, որ իմ սերը լուսին էր ուղղակի,
իմ սերը պայթյուն է, կայծերի պայթյուն։
ՄԱՀՄՈՒԴ ԴԱՐՎԻՇ. ՊԱՏԵՐԱԶՄ ԵՒ ՍԵՐ
Ես քեզ չեմ սիրում։
Թաթախիր ծաղիկներն արյան մեջ ու շաղ տուր դրանք
Սիրահարներին անվերջ հետապնդող ինքնաթիռի շուրջ։
Ես քեզ չեմ սիրում։
Թաթախիր ծաղիկներն արյան մեջ ու շաղ տուր դրանք
Ինձ հետապնդող ինքնաթիռի շուրջ։
Լսիր, թե ինչ է ասում ծովը․
Բեյրութը չի հանձնվում։
Ես եմ Բեյրութը,
եւ ես թույլ չեմ տա գրավել ինձ այնքան ժամանակ,
քանի դեռ ինքս ինձ պաշտպանող ձեռքերս չեն հոգնել․․․
ՅՈՒՍՈՒՖ ԻԴՐԻՍ. ԳԱՆՁԸ
Աբդուլը բարձրահասակ, մուգ մաշկով դետեկտիվ է, ում աջ ձեռքի հետեւի մասում դաջված է ձուկ՝ խաչով աչքի տեղում և շեղակի բացված պոչով։ Չնայած իր համեստ աշխատավարձին՝ ամսական տասը եգիպտական ջունեյ, Աբդուլն իր գործով շատ գոհ ու երջանիկ է։ Նա իրեն կարեւոր է զգում, երբ կարողանում է գրավել մարդկանց ուշադրությունը՝ ավտոբուսում կամ ցանկացած այլ վայրում գոռալով «ոստիկանություն»։ Այդ պահին բոլորն ի մի գալիս են նրա շուրջ, եւ նա վայելում է իրեն ուղղված ուշադրությունը։ Աբդուլը երազում է դառնալ ներքին գործերի նախարար, չնայած իր աշխատանքի պայմաններին։ Նա հավատում է, որ դա Աստծո կամքով հնարավոր է, քանզի եթե Աստված կարող է երկիրն ու երկինքը ստեղծել, ապա կարող է նաեւ դետեկտիվից նախարար դարձնել նրան։
Continue reading “ՅՈՒՍՈՒՖ ԻԴՐԻՍ. ԳԱՆՁԸ”ՆԱԳԻՊ ՄԱՀՖՈՒԶ. «ԳՈՂԸ ԵՒ ՇՆԵՐԸ»
Նաջիբ Մահֆուզը՝ եգիպտական գրականության նշանակալի դեմք և Նոբելյան մրցանակի դափնեկիր, իր ստեղծագործություններում ընդգրկում է փարավոնների և մահմեդական մշակույթների ազդեցությունը։
Continue reading “ՆԱԳԻՊ ՄԱՀՖՈՒԶ. «ԳՈՂԸ ԵՒ ՇՆԵՐԸ»”