Posted in Հայոց պատմություն 12

Թեման՝ Հայաստանը 11-14-րդ դարերում․

Առաջադրանք․

1․ Նկարագրե՛ք Սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքները։

Սելջուկ-թուրքերի արշավանքները Հայաստան տեղի են ունեցել 11-րդ դարի կեսերին։ Դրանց հետևանքով Բյուզանդական կայսրությունը զրկվել է ամբողջ Փոքր Ասիա թերակղզուց և Հայկական լեռնաշխարհի տարածքներից, այդ թվում՝ նոր անկում ապրած Բագրատունիների թագավորության տարածքից, որի վրա շարունակում էին գոյատևել հայկական մի քանի թագավորություններ ու իշխանություններ։

Continue reading “Թեման՝ Հայաստանը 11-14-րդ դարերում․”
Posted in Հայոց պատմություն 12

«Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը»

Առաջադրանք․

-Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ ստորև թվարկված արքաներից մեկի մասին՝ նկարագրելով տվյալ արքայի գործունեությունը․

Continue reading “«Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը»”
Posted in Հայոց պատմություն 12

Հայաստանը 7-8-րդ դարերում․

ա/ Հայաստանը 7-րդ դարում
բ/ Հայ նախարարական համակարգը Արաբական խալիֆայության գերիշխանության շրջանում /բանավոր, էջ 144-151

Առաջադրանք․

1. Ի՞նչ պայմաններով կնքվեց հայ-արաբական պայմանագիրը: Ի՞նչ նշանակություն ունեցավ այն:

Խալիֆայությունը չէր հրաժարվել Հայաստանը նվաճելու ծրագրից։ Նման պայմաններում հայ հոգևոր ու աշխարհիկ իշխանների մի խմբավորում՝ Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի ղեկավարությամբ, շարունակում էր հույսեր կապել քրիստոնյա Բյուզանդիայի օգնության հետ։ Սակայն, մյուս թևը՝ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ , փորձում էր քաղաքական հարաբերություններ հաստատել Արաբական խալիֆայության հետ։ Ռշտունին Հայաստանի անվտանգությունն ապահովելու նպատակով 652 թ․ մեծ ընծաներով ուղղվեց Ասորիքի և Վերին Միջագետքիայդ ժամանակվա կառավարիչ Մուավիայի մոտ։ Արաբները, ձեռնտու համարելով հայերի դաշինքը, Դամասկոսում՝ կնքում են հայ-արաբական դաշնագիր։ 

Continue reading “Հայաստանը 7-8-րդ դարերում․”
Posted in Հայոց պատմություն 12

«Հայկական պետականության նախարարական շրջանը».

Առաջադրանք.

1. Համեմատե՛ք Վարդան և Վահան Մամիկոնյանների կերպարները /բլոգային աշխատանք, օգտվե՛ք տարբեր աղբյուրներից/.

Վարդան Մամիկոնյան 

Վարդան Մամիկոնյանը սպարապետ Համազասպ Մամիկոնյանի և կաթողիկոս Սահակ Ա Պարթևի դուստր Սահականույշի ավագ որդին է: Ուսանել է Վաղարշապատի Սահակ-Մեսրոպյան նորաբաց դպրոցում: 420 թ-ին Կոստանդնուպոլսում Թեոդոսիոս I կայսեր հրամանով ճանաչվել է Հայաստանի բյուզանդական մասի ստրատելատ (զորավար): 422 թ-ին մեկնել է Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն, որտեղ Սասանյան Վռամ V Գոռ արքան նրան ճանաչել է Հայոց սպարապետ, իսկ հայ Արշակունիների թագավորության անկումից (428 թ.) հետո՝ 432 թ-ին, հաստատվել է Մարզպանական Հայաստանի զորքերի սպարապետ: 

Continue reading “«Հայկական պետականության նախարարական շրջանը».”
Posted in Հայոց պատմություն 12

Խոսրով Կոտակ

Խոսրով Գ (- 338), Մեծ Հայքի Արշակունի թագավոր մոտ 330–ից։ «Խոսրով Մեծի թոռը, քաջ և հզոր Տրդատ թագավորի որդին» (Բյուզանդ, Գ, գ)։ «Կոտակ» պահլավերեն բառ է, նշանակում է «մանուկ, երեխա, փոքր»։ Խորենացին (Գ, ը) նրան կոչում է հայերեն բառով՝ Փոքր և շեշտում է նրա կարճահասակ լինելը։ Հաջորդել է հորը՝ Տրդատ Գ Մեծին։ Վերջինիս մահից հետո երկրում ստեղծվել էր խառնակ իրադրություն։ Գահին էր ձգտում Հայոց հյուսիս–արևելյան կուսակալ Սանատրուկ Արշակունին։ Պարսից Շապուհ II արքայի զինակցությամբ ապստամբել էր Հայոց հարավային կուսակալը՝ Աղձնիքի անջատամետ բդեշխ Բակուրը։ Այդ պայմաններում Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի գլխավորած հակապարսկական խմբակցությունը Խոսրովին գահ բարձրացրեց Կոստանդինոս կայսեր ուժերով։ Խոսրովը ճնշեց Բակուր բդեշխի խռովությունը, վերամիավորեց Աղձնիքն ու Հայոց Միջագետքը։ Բնաջնջեց վիճելի կալվածների համար միմյանց դեմ կռվող նախարարներին՝ Որդունիներին ու Մանավազյաններին, բռնագրավեց նրանց կալվածքները։Նա Վաչե Մամիկոնյան սպարապետի գլխավորությամբ զորաբանակ է ուղարկում նշված տոհմերի դեմ, որոնք կատարում են արքայի հրամանը և հիմնահատակ ոչնչացնում այս նախարարական տները։ Պարսկաստանին տարեկան որոշ հարկ վճարելու պայմանով Խոսրովը հաշտվեց նաև Շապուհ II-ի հետ։

Posted in Հայոց պատմություն 12

Տրդատ Գ


Մովսես Խորենացին նրան բնորոշել է որպես Հայոց վերջին հզոր թագավոր:

Մանկահասակ Տրդատին հոր՝ Խոսրով Ա Մեծի դավադիր սպանությունից հետո (ըստ Ագաթանգեղոսի՝ սպանել է Գրիգոր Լուսավորչի հայրը՝ Անակ Պարթևը) նախարար Արտավազդ Մանդակունին փախցրել է Հռոմ: Տրդատը կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում, վայելել է Ավրելիանոս, Տակիտոս, Պրոբոս և Կարոս կայսրերի հովանավորությունը: Տիրապետել է լատիներենին և հունարենին: Ֆիզիկական արտակարգ ուժի շնորհիվ աչքի է ընկել կրկեսամարտերում, զինավարժության մեջ, նաև Հռոմեական կասրության մղած պատերազմներում: 

Continue reading “Տրդատ Գ”
Posted in Հայոց պատմություն 12

Հին Հնդկաստան

Հնդկաստանի ժողովուրդներից հնագույնը դրավիդներն էին, որոնք հիմնականում բնակվում էին Հարավային Հնդկաստանում: Մ. թ. ա. III հազարամյակում Ինդոս գետի հովտի բազմաթիվ բնակավայրերից նշանավոր էին Մոհենջոդարո և Խարապպա քաղաքները:Մ. թ. ա. II հազարամյակի վերջերին հյուսիս-արևմուտքից Հնդկաստան ներխուժած արիական ցեղերը, նվաճելով Հյուսիսային Հնդկաստանի քաղաք-պետությունները, ստեղծել են մի շարք փոքր պետություններ և ստրկացրել տեղի ժողովուրդներին: 

Continue reading “Հին Հնդկաստան”
Posted in Հայոց պատմություն 12

Հին Եգիպտոս

Հին Եգիպտոսը հնագույն պետություն էր ներկայիս Եգիպտոսի տարածքում՝ մ. թ. ա. IV հազարամյակի վերջից մինչև մ. թ. ա. 31 թ.: 

Ընդունված է Հին Եգիպտոսի պատմության 8 բաժանում. Վաղ թագավորություն , Հին թագավորություն, Եգիպտոսի առաջին կազմալուծում (մ. թ. ա. մոտ 2250–2050 թթ.), Միջին թագավորություն (մ. թ. ա. մոտ 2050–1700 թթ.), Եգիպտոսի երկրորդ կազմալուծում  Նոր թագավորություն (մ. թ. ա. մոտ 1580–1070 թթ.), Ուշ ժամանակաշրջան  Հունա-հռոմեական ժամանակաշրջան

Continue reading “Հին Եգիպտոս”
Posted in Հայոց պատմություն 12

Հին Հունաստան

Հին Հունաստանը (Հելլադա) ընդգրկել է Բալկանյան թերակղզու հարավային մասը, Էգեյան ծովի կղզիները, Թրակիայի ծովափնյա շրջանները, Փոքր Ասիայի արևմտյան ծովափը, որոնք հունական գաղութացման շրջանում (մ. թ. ա. VIII–VI դարեր) իրենց ազդեցությունը տարածել են Հարավային Իտալիայում, Արևելյան Սիկիլիայում, Հարավային Ֆրանսիայում, Հյուսիսային Աֆրիկայում (Կիրենակիա), Սև և Ազովի ծովերի նեղուցներում ու ծովափնյա շրջաններում:
   Հունական քաղաքակրթության հնագույն կենտրոնը Կրետե կղզին է, որտեղ մ. թ. ա. III հազարամյակում առաջացել են քաղաք-պետություններ, որոնք II հազարամյակում միավորվել են մեկ պետության մեջ՝ Կնոսոս մայրաքաղաքով: 

Continue reading “Հին Հունաստան”