Posted in Գրականություն

Մի՞թե դժվար է/ հարցեր

Ի՞նչ ես կարծում` լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալը անկարելի՞ բան է։

Կարծում եմ դա շատ հարաբերական է, քանի որ, եթե խոսենք ընտանիքի անդամների մասին նրանց հետ հնարավոր է միասին ուրախանալ, բայց հնարավոր է նախանձել դիմացինին կարծում եմ այո, որովհետև մարդիկ ոչ միշտ են բարի։ Նրանք միշտ մրցակցության մեջ են փորձում են լինել լավագույնը

Posted in Գրականություն

Մխիթար Սեբաստացու կենսագրություն

Մխիթար Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա, որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսումհիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմիիշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։

Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։

Posted in Գրականություն

Սիրելու տարքիքը

Պատմվածքն աղջկա և տղայի հարաբերությունների մասին է: Նկարագրում է տղայի վրեժխնդրությունն իր աղջկան սիրող մի այլ տղայի մասին: Համեմատում է պատերազմի հետ: Իր սերը փրկելու համար նա պատրաստվում էր պատերզամի: Պատերազմները լինում են տարբեր, պարտադիր չէ, որ պատերազմ լինի միայն հողի ու տարածքի համար: Կոնկրետ պատմվածքում գրվածը պատերազմ էր աղջկա համար: Արդարացնում եմ տղային, քանի որ, երբ մարդն ունենում է նպատակ, իր նպատակին հասնելու համար օգտագործում է իր մտքերը, և այստեղ տղան պատրաստ էր կռվի հանուն իր աղջկա:

Posted in Գրականություն

«Պարտուսի գերին»

«Պարտուսի գերին» Հենդոյի մասին է, ով արդեն շատ մեծ էր դպրոց գնալու, բայց նա անընդհատ մնում էր նույն դասարանում։ Նա ոչ մի առաջընթաց չէր ունենում, բոլոր առարկաներից երկուս էր ստանում բացի աշխատանքի ուսուցման դասից։ Նա հինգ էր ստանում այդ առարկայից։ Նա պատրաստում էր փայտից նստարաններ և ստեղծագործության մեջ շեշտվում է, որ նա ոսկի ձեռքեր ունի։ Նրան անընդհատ գովում էին իր ծնողները։ Բայ Մի օր ուսուցիչը կարդում էր գնահատականները և ասում է, որ Հենդոն աշխատանքի ուսուցման առարկայից երկուս է ստացել։ Այդ ամենից հետո Հենդոն զայրանում տակն ու վրա անում ողջ դպրոցը և հեռանում դպրոցից։

Posted in Գրականություն

Բուքը երգը երեխան վերլուծություն

Այս պատմվածքը մի երեխայի մասին է։
Դրսում ձմեռ էր, շատ ցուրտ ձմեռ։ Երեխան դպրոց էր գնում, և կարծես հասնում էր։ Բայց իր գլուխը չէր բարձրացնում։ Վախենում էր տեսնել, որ դպրոցին դեռ չի հասել։ Սակայն հասնում էր, մնում էր անցնի շեմը։
Երեխան շատ էր մրսել։ Սառել էին ոտքերը, ձեռքերը, ականջները…
Մի կերպ հասավ դռան մոտ։ Եվ կանչեց իր քեռուն, ասելով՝ «սառա Հարութ քեռի, սառա»։ Իսկ քեռին մոտենալով փեղկին ասում է. «Էսքան շուտ ո՞ւր ես եկել, այ լակոտ»։ Երեխան իրեն մեղավոր զգաց՝ լսելով այդ խոսքերը, և փորձեց արդարանալ։ Ասաց, որ վազելով է եկել, իսկ քեռին պատասխանեց, որ իր գործը չի Ավագն է կարգադրել…։
Եվ վերջում ասաց, որ գնա ետ և կրկին վազելով գա՝ մինչ ժամը հասնի։
Սկզբում երեխան չէր հավատում, բայց, երբ լսեց, որ ոտնաձայները հեռանում են միջանցքից…
Այսպես երեխայի խելքը մտավ, որ ճիշտը այդպես անելն է՝ գնալ և կրկին վերադառնալ։Եթե դուռը չեն բացում, ուրեմն ճիշտը դա է, ու իր լավն են ուզում։ Դրսում այնքան ցուրտ էր, որ երեխան ինքնաբերաբար պարում էր։ Հիշում է, որ գրպանում հացի կտոր կա, բայց հացն էլ էր քարացել ցրտից։
Սկսում է երգել։
Եկավ ավագը։ Սովից ցնդել ե՞ս, այ լակոտ, ասաց։
Երեխան քարացավ, ամաչեց։ Կուչ եկավ ու սպասում էր, որ վզակոթին տան։ Միաժամանակ սպասում էր դուռը բացվելուն։ 

Posted in Գրականություն

Գրաբարյան օրեր

Ընտրիր որևէ միտք, ձևակերպում կամ նախադասություն և գրավոր վերլուծիր՝ վերաբերմունք արտահայտելով։

<<Երբ մեկն ինչ-որ խնդիր ունենա քեզ հետ և դատի տա քեզ, սկզբից համաձայնությա՛ն եկ նրա հետ՝ դեռևս դատարան չընկած, այլապես նա քեզ դատավորին կհանձնի, դատավորն էլ՝ ոստիկանին, և դու բանտ կնետվես։>>

Continue reading “Գրաբարյան օրեր”
Posted in Գրականություն

Էվելին

Էվելինը երիտասարդ աղջիկ էր, ով ապրում էր Դուբլինում իր հոր հետ։ Մայրը մահացել էր: Մոր մահից հետո տան հոգսերը Էվելինի ուսերին էին: Նա աշխատում էր խանութում: Ուներ երկու եղբայր, մեկը`Հենրին զբաղված էր իր գործերով, իսկ մյուսը` Էռնեստը, ում հետ Էվելինը շատ կապված էր, մահացել էր: Հայրը գրեթե միշտ հարբած էր: Աղջիկը հոգնել էր այսպիսի կյանքից և Էվելինը պլանավորել էր փախչել Ֆրանկի հետ և սկսել նոր կյանք Արգենտինայում:

Continue reading “Էվելին”
Posted in Գրականություն

Կարդում ենք Տերյան (նախագիծ) Առաջադրանքներ

4 Կարդացած բանաստեղծություններից դուրս գրել անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ գտնել բառերի հոմանիշները և հականիշները:

Վերհուշ — հիշողություն
Դալուկ — գունատ (կարմրերես)
Բիրտ — կոպիտ (նուրբ)
Վիհ — անդունդ

6. Կարդա  Տերյանը` գրական հայերենի հիմադիր և Տերյանը՝  հասարակական-քաղաքական գործիչ նյութերը: 

Տերյանը շատ մեջ դեր է ունեցալ հայոց լեզվի մեջ:Նա ստեղծագործում էր, այդ ժամանակ կար շեշտի խնդիր, և նա առաջինն էր, ով լուծեց այն և հորինեց կանոններ, որոնք այժմ շատ կարևոր և պետքական են հայոց լեզվում։ Նա նաև Հայաստան է ներմուծել այլ երկրներից տարբեր բանաստեղծական ձևեր։