Ես Սեդան եմ։ Սովորում եմ Կրթահամալիրում 7-րդ դասարանից սկսած։ Այս տարիների ընթացքում դպրոցն ինձ տվել է ոչ միայն գիտելիքներ, այլ նաև հնարավորություն՝ հասկանալու, թե ինչով եմ ուզում զբաղվել ապագայում։
Continue reading “Ես եմ”Category: Գրականություն
Հովհաննես Թումանյան ամփոփում
«Մեծ ցավը»
Հովհաննես Թումանյանի «Մեծ ցավը» հոդվածում անդրադարձ է կատարվում հայ ժողովրդի պատմության և մշակույթի նկատմամբ տարածված անտարբերության ու անտեղյակության խնդրին: Հեղինակը մտահոգություն է հայտնում, որ շատ հայեր չեն ճանաչում իրենց պատմությունը, գրականությունը և մշակույթը, ինչը հանգեցնում է ինքնագնահատականի և ազգային ինքնության կորուստի:
Continue reading “Հովհաննես Թումանյան ամփոփում”Հովհաննես Թումանյան ամփոփում
«Մեծ ցավը»
Հովհաննես Թումանյանի «Մեծ ցավը» հոդվածում անդրադարձ է կատարվում հայ ժողովրդի պատմության և մշակույթի նկատմամբ տարածված անտարբերության ու անտեղյակության խնդրին: Հեղինակը մտահոգություն է հայտնում, որ շատ հայեր չեն ճանաչում իրենց պատմությունը, գրականությունը և մշակույթը, ինչը հանգեցնում է ինքնագնահատականի և ազգային ինքնության կորուստի:
Continue reading “«Մեծ ցավը»”Հայի ոգին
Այս հոդվածում Թումանյանը շեշտադրում է այն գաղափարը, որ հայ ժողովուրդը, չնայած բազմաթիվ դժվարություններին ու կորուստներին, պահպանել է իր ազգային ինքնությունը։ Նա նշում է, որ նույնիսկ քաղաքական անկախություն չունենալու պայմաններում՝ հայերը կարողացել են պահպանել իրենց մշակույթը, լեզուն և ավանդույթները։
Continue reading “Հայի ոգին”Հովհաննես Թումանյան «Մի՞թե դժվար է»
Հովհաննես Թումանյանը այս հոդվածով մեզ ցանկանում է ասել, որ մարդիկ չեն կարողանում ուրախանալ այլ մարդկանց հաջողություններով։ Չեն կարողանում ապրել ու վայելել այն մեծ կյանքը, որը ունեն, այլ հակառակը. նրանք փորձում են փոքրացնել ու նեղացնել նրանց շրջապատը։ Այս հոդվածից անցել է գրեթե 100 տարի, սակայն մարդկանց մոտ ոչինչ չի փոխվել, նրանք մինչ օրս չեն կարողանում ուրախանալ մեկ այլ մարդու հաջողությամբ և միմիայն նախանձում են ու դրանով իսկ փչացնում նրանց մեծ ու գեղեցիկ կյանքը։ Միթե հնարավոր է լինել առանց կարծիքի։ Շատ անգամ մարդիկ չեն ցանկանում արտահայտել իրենց կարծիքը, քանի որ վախենում են, չեն ուրախանում ուրիշի հաջողությամբ, որ չկորցնեն իրենց հպարտությունը։
Ձևն ու հոգին/հարցեր
Ի՞նչ եք կարծում, այսօր գերակշռողը ձևն է, թե՞ բովանդակությունը: Ինչո՞ւ ես այդպես կարծում, փորձիր կարծիքդ հիմնավորել
Իմ կարծիքով այսօր գերակշռողը ձևն է քանի, որ մարդիկ հիմա ուշադրության չեն դարձնում բովանդակությանը։ Անգամ շատերիս հայտի առաջին կարծիքը կապված է մարդու տեսքից և ձևից։ Մարդը միայն շատ հետաքրքրության շնորհիվ է, որ կարող է ուշադրություն դարձնել բովանդակությանը։
Գրականության ամփոփում
«Հայ գրականության գալիք օրը»
Վահան Տերյանի «Հայ գրականության գալիք օրը» հոդված է որտեղ նա քննադատում է հայ մտավորականության ինքնամփոփվածությունը և ազգային մշակույթի սահմանափակումը կրոնական ու դպրոցական շրջանակներով։ Տերյանը նշում է, որ այդպիսի սահմանափակումները խոչընդոտում են ազգային մշակույթի զարգացմանը և առաջընթացին։
Continue reading “«Հայ գրականության գալիք օրը»”Վահան Տերյանի «Մեր պարտքը»
Վահան Տերյանի «Մեր պարտքը» հոդվածը կոչ է անում հայ մտավորականությանը համախմբվել և առաջնորդել ժողովրդին ազգային ճգնաժամի պայմաններում։ Տերյանը ընդգծում է, որ միայն միասնականությամբ և բարձր բարոյականությամբ հնարավոր կլինի հաղթահարել դժվարությունները և ապահովել ազգի ապագան։
Continue reading “Վահան Տերյանի «Մեր պարտքը»”