«Մեծ ցավը»
Հովհաննես Թումանյանի «Մեծ ցավը» հոդվածում անդրադարձ է կատարվում հայ ժողովրդի պատմության և մշակույթի նկատմամբ տարածված անտարբերության ու անտեղյակության խնդրին: Հեղինակը մտահոգություն է հայտնում, որ շատ հայեր չեն ճանաչում իրենց պատմությունը, գրականությունը և մշակույթը, ինչը հանգեցնում է ինքնագնահատականի և ազգային ինքնության կորուստի:
Թումանյանը նշում է, որ պատմության և մշակույթի նկատմամբ այս անտարբերությունը բացասաբար է ազդում ժողովրդի ինքնագիտակցության և արժանապատվության վրա: Նա մատնանշում է նաև այն փաստը, որ հայերը հաճախ անտեղյակ են իրենց գրական ժառանգությունից և չեն գնահատում իրենց ստեղծագործողներին:
Հեղինակը կոչ է անում վերականգնել ազգային ինքնագիտակցությունը, ճանաչել և գնահատել սեփական պատմությունն ու մշակույթը՝ միայն այդպես հնարավոր կլինի ամրապնդել ազգային ինքնությունը և արժանապատվությունը:
Այս հոդվածը կարևոր հիշեցում է յուրաքանչյուրիս համար՝ հասկանալու մեր պատմության և մշակույթի արժեքը, ճանաչելու մեր նախնիների ձեռքբերումները և փոխանցելու դրանք հաջորդ սերունդներին:
Հայի ոգին
Այս հոդվածում Թումանյանը շեշտադրում է այն գաղափարը, որ հայ ժողովուրդը, չնայած բազմաթիվ դժվարություններին ու կորուստներին, պահպանել է իր ազգային ինքնությունը։ Նա նշում է, որ նույնիսկ քաղաքական անկախություն չունենալու պայմաններում՝ հայերը կարողացել են պահպանել իրենց մշակույթը, լեզուն և ավանդույթները։
Թումանյանի դիտարկումները կարևոր են, քանի որ նրանք ընդգծում են ազգային ինքնության պահպանման կարևորությունը՝ հատկապես դժվարին պատմական պայմաններում։ Նրա վերլուծությունը մեզ հիշեցնում է, որ ազգային ոգին և միասնականությունը կարող են հաղթահարել անգամ ամենադժվար փորձությունները։
Ձևն ու հոգին/հարցեր
Ի՞նչ եք կարծում, այսօր գերակշռողը ձևն է, թե՞ բովանդակությունը: Ինչո՞ւ ես այդպես կարծում, փորձիր կարծիքդ հիմնավորել
Իմ կարծիքով այսօր գերակշռողը ձևն է քանի, որ մարդիկ հիմա ուշադրության չեն դարձնում բովանդակությանը։ Անգամ շատերիս հայտի առաջին կարծիքը կապված է մարդու տեսքից և ձևից։ Մարդը միայն շատ հետաքրքրության շնորհիվ է, որ կարող է ուշադրություն դարձնել բովանդակությանը։
«Մի՞թե դժվար է»
Հովհաննես Թումանյանը այս հոդվածով մեզ ցանկանում է ասել, որ մարդիկ չեն կարողանում ուրախանալ այլ մարդկանց հաջողություններով։ Չեն կարողանում ապրել ու վայելել այն մեծ կյանքը, որը ունեն, այլ հակառակը. նրանք փորձում են փոքրացնել ու նեղացնել նրանց շրջապատը։ Այս հոդվածից անցել է գրեթե 100 տարի, սակայն մարդկանց մոտ ոչինչ չի փոխվել, նրանք մինչ օրս չեն կարողանում ուրախանալ մեկ այլ մարդու հաջողությամբ և միմիայն նախանձում են ու դրանով իսկ փչացնում նրանց մեծ ու գեղեցիկ կյանքը։ Միթե հնարավոր է լինել առանց կարծիքի։ Շատ անգամ մարդիկ չեն ցանկանում արտահայտել իրենց կարծիքը, քանի որ վախենում են, չեն ուրախանում ուրիշի հաջողությամբ, որ չկորցնեն իրենց հպարտությունը։