Փետրվարի 18-ին մենք այցելեցինք Հայաստանի պատմության թանգարան՝ ծանոթանալու մեր երկրի մշակութային ժառանգությանը։ Թանգարանում ներկայացված բազմաթիվ հնագույն ցուցանմուշների շարքում ամենից շատ ինձ տպավորեց Անահիտ աստվածուհու արձանի գլուխը։
Անահիտը հայոց դիցարանի գլխավոր աստվածուհիներից էր, համարվում էր մայրության, պտղաբերության և սիրո հովանավորուհի։ Նրա բրոնզե գլխաքանդակը հայտնաբերվել է 19-րդ դարում, և այսօր այն համարվում է հայկական մշակույթի արժեքավոր մաս։ Քանդակի նուրբ ու արտահայտիչ ձևերը ցույց էին տալիս այն վարպետությունը, որով այն ստեղծվել էր դարեր առաջ։