Posted in Գրականություն

Արա Գեղեցիկ և Շամիրամ

«Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելը Հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի փոխհարաբերությունների մասին է, արտացոլելով հեթանոս հայերի հավատալիքները հայրենասիրության, հավատարմության և ողջախոհության մասին։ Պատմությունը պահպանվել է Մովսես Խորենացու գրառումներում։

Ըստ ավանդության, Շամիրամը, լսելով Արայի գեղեցկության մասին, պատվիրակներ է ուղարկում՝ առաջարկելով ամուսնանալ և դառնալ Ասորեստանի թագավոր։ Սակայն Արան մերժում է՝ մնալով հավատարիմ իր ժողովրդին։ Շամիրամը մեծ զորքով գալիս է Հայաստան՝ Արային գերելու, բայց ճակատամարտում Արան զոհվում է։

Շամիրամը փորձում է վերակենդանացնել Արային՝ դիմելով արալեզների օգնությանը, սակայն դա չի հաջողվում։ Դիմելով խորամանկությանը՝ նա իր սիրելիներից մեկին հագցնում է Արայի հագուստները և հայտարարում, թե աստվածները նրան կենդանացրել են։

Ասորեստան վերադառնալուց հետո նրա դեմ ապստամբություն է սկսվում։ Փախչելով Հայաստան՝ Շամիրամը փորձում է ջուր խմել Վանա ծովից, բայց հետապնդողները խլում են նրա կախարդական ուլունքները և նետում ծովը։ Այս դեպքից հետո նա քարանում է, իսկ «Ուլունք Շամիրամա ի ծով» արտահայտությունը դառնում է հայտնի։

Այս առասպելը ցույց է տալիս Արայի հայրենասիրությունը, Շամիրամի կրքոտ բնավորությունն ու հայկական մշակույթի հնագույն պատկերացումները։

Leave a comment