«Արտաշես և Սաթենիկ» ավանդազրույցը հանդիսանում է հայոց պատմության և ժողովրդական վեպերի մի կարևոր մաս, որը պատկերում է հայ ժողովրդի մարտական ոգին և կենցաղավարությունը։ Այս զրույցի հիմքում ընկած է Հայոց Արտաշես Ա արքայի և Ալանաց արքայադուստր Սաթենիկի միջև կապի հաստատման պատմությունը:
Ըստ այս զրույցի, ալանները ներխուժում են Հայաստան՝ կողոպուտի նպատակով, իսկ Արտաշեսը դուրս է գալիս նրանց դեմ պայքարի։ Արտաշեսը գերում է ալանների արքայազնին, իսկ Սաթենիկը, լինելով իմաստուն և համարձակ, փորձում է փրկել իր եղբորը՝ երկխոսելով Արտաշեսի հետ։ Սաթենիկի իմաստուն խոսքերը՝ երկու քաջ ազգերի միջև թշնամություն չհաստատելու մասին, վկայում են նրա խաղաղասեր բնավորության մասին, ինչը մեծ տպավորություն է թողնում Արտաշեսի վրա։ Նրա խոսքերը հրապուրում են Արտաշեսին, և նա որոշում է ամուսնանալ Սաթենիկի հետ։ Ալանաց արքան, իր դստեր փոխարեն գլխագին է պահանջում: Սկայն Արտաշեսը որոշում է փախցնել նրան: Ոսկեգույն պարանը գցելով Սաթենիկի մեջքին տանում է աղջկան և լինում է մեծ հարսանիք: «Արտաշես և Սաթենիկ» ավանդազրույցը պատմական և մշակութային մեծ արժեք ունի հայերի համար։ Այն ոչ միայն արտահայտում է սիրո, հարգանքի և խաղաղության խորհուրդներ, այլև հայ ժողովրդի կենսունակությունը, ազգային համախմբվածությունը և ուժը՝ դիմակայելու մարտահրավերներին ու ստեղծելու մշակութային հարուստ ժառանգություն։