Ես քեզ չեմ սիրում։
Թաթախիր ծաղիկներն արյան մեջ ու շաղ տուր դրանք
Սիրահարներին անվերջ հետապնդող ինքնաթիռի շուրջ։
Ես քեզ չեմ սիրում։
Թաթախիր ծաղիկներն արյան մեջ ու շաղ տուր դրանք
Ինձ հետապնդող ինքնաթիռի շուրջ։
Լսիր, թե ինչ է ասում ծովը․
Բեյրութը չի հանձնվում։
Ես եմ Բեյրութը,
եւ ես թույլ չեմ տա գրավել ինձ այնքան ժամանակ,
քանի դեռ ինքս ինձ պաշտպանող ձեռքերս չեն հոգնել․․․