Posted in Նախագիծ, Գրականություն

Արաբական ժամանակակից պոեզիա. Ադոնիս

Քաղաքներ

Կան քաղաքներ, որ ուրի´շ
քաղաքներ են հիշեցնում,
երգեր կան, որ հիշեցնում են
ուրի´շ երգեր…

Կան հատուկ բույրեր` քաղաք հիշեցնող,
քաղաքներ, որ հիշեցնում են
մարդկանց, համբույրներ…
Քաղաքներ կան` հիշում են մեզ,
կան, որ մոռանում են…

Քաղաքներ կան` բնակվում են մեր ներսում,
կան, որ գերեվարում են մեզ…
Քաղաքներ կան` ազատում են շղթաներից:
Կան քաղաքներ, որ ապրելո´ւ համար են,
քաղաքներ կան` երազելո´ւ…
Կան քաղաքներ, որ մեզ լույս աշխարհ են բերում,
և կան, որ մեզ պարգևում են
խաղաղություն և անդորր…

Leave a comment