Posted in Նախագիծ, Գրականություն

ՆԱԳԻՊ ՄԱՀՖՈՒԶ. «ԳՈՂԸ ԵՒ ՇՆԵՐԸ»

Նաջիբ Մահֆուզը՝ եգիպտական գրականության նշանակալի դեմք և Նոբելյան մրցանակի դափնեկիր, իր ստեղծագործություններում ընդգրկում է փարավոնների և մահմեդական մշակույթների ազդեցությունը։

«Գողը եւ շները» վեպում ներկայացվում է Սաիդ Մահրանի՝ վրեժխնդիր և ներքին տառապանքներով տարված հերոսի պատմությունը։ Բանտից դուրս գալով՝ նա որոշում է վրեժ լուծել իր միակ թշնամուց՝ Իլեշից։ Սակայն Սաիդի հիմնական պատմվածքը կապված է նրա աղջկա՝ Սանայի հետ, որը չի ճանաչում իր հորը: Սաիդի երազանքը՝ դառնալ սիրելի հայր, չի իրականանում, ինչը խորացնում է նրա ներքին պայքարը։Վեպի սյուժեն հզոր է և կարճ, ընդգրկում է խորքային փիլիսոփայական հարցեր: Մահֆուզը վարպետորեն օգտագործում է գիտակցության հոսքի տեխնիկան, անդրադառնալով ժամանակի անցողիկության և մարդու ազատության խնդիրներին: Վեպում Ղուրանից և սուֆիզմից մեջբերումներն ավելացնում են մշակութային խորություն։

«Փարիզ Ռեւյուին» տված հարցազրույցում Նաջիբ Մահֆուզը բացատրում է, որ «Գողը եւ շները» վեպի սյուժեն հիմնված է իրական գողի՝ Մահմուդ Սուլեյմանի վրա, ով բանտից ազատվելուց հետո փորձել է սպանել իր կնոջն ու փաստաբանին։ Մահֆուզը նշում է, որ հանցագործի կերպարը ներկայացնելիս նա արտահայտում էր իր սեփական կասկածներն ու փիլիսոփայական հարցերը։ Վեպը չի սահմանափակվում միայն իրադարձություններով. Մահֆուզը օգտագործում է դրանք՝ մտածելու ժամանակի, ազատության և մարդկային ընտրությունների մասին՝ համադրելով իրականությունը և սեփական արժեքները։

Leave a comment