Posted in Հունիսյան ճամբար

Ճամբարային երրորդ օր

Այսօր ամառային ճամբարի երրորդ օրն էր։ Օրը սկսեցինք Մադամ Կարինեի հետ ծանոթությամբ։ Ավելի լավ միմյանց ճանաչելու համար խաղ խաղացինք պատասխանելով հետևյալ հարցերին`

  1. ինչ կենդանու եմ ինձ նմանեցնում
  2. Ինչ կփոխեի աշխարհում եթե հնարավորություն ունենայի
  3. 3 բան, որ կասեմ Մայրիկին
  4. Ինչ եմ անում երազանքիս հասնելու համար։

Բոլորի մոտ հարցերի պատասխանները ստացվել էին շատ առանձնահատուկ և տարբերվող։

Դրանից հետո մենք գնացինք Երգի և քննարկեցինք Միքելանջելոյի կերտած <<Պիետա>> արձանի մասին։ Հատկանշական է, որ Միքելանջելոն այս աշխատանքը կատարել է 21 տարեկանում։ Այս քանդակում տեսնում ենք Մարիամ Աստվածածնին ով գրկել է մահացած Հիսուսին։ Քանդակը տարիների ընթացքում արժանացել է շատ քննադատությունների սակայն այժմ այն համարվում է իսկական գլուխգործոց նայելիս թվում է կարծես մարմարից պատրաստված չլինի։ <<Պիետան>> Միքելանջելոյի միակ աշխատանքն է, որը ստորագրած է:Խոսեցինք նաև Սիքստինյան կապելլայի մասին։ Դիտեցինք տեսանյութ և կատարեցինք քննարկում։ Սիքստինյան կապելլան զարդարված է Միքելանջելոյի որմնանկարներով։

Leave a comment