Posted in Հայոց պատմություն 12

Խորհրդային իշխանության հատատումը Հայաստանում: Փետրվարյան ապստամբություն

Պատասխանել հարցերին

.1.Ձեր կարծիքով ինչու՞ խորհրդային իշխանությունը խախտեց դեկտեմբերի 2-ի համաձայնագիրըԽորհրդային իշխանությունները՝ խախտելով դեկտեմբերի 2-ի համաձայնագիրը, ձևավորեցին միակուսակցական վարչակազմ։ Այդպիսով նրանք կկարողանաին իշխանությունը ավելի կենտրոնացնել իրենց ձեռքում։

2.Ներկայացրեք գիրծադիր իշխանության նոր համակարգը։Ի՞նչ դեր էր խաղում Հայաստանը կորպուսը երկրի քաղաքական կյանքում։Հայաստանում ստեղծվեցին նոր գործադիր մարմիններ՝ ժողովրդական կոմիսարիատներ։ Գործադիր մարմինները հեղկոմններն էին, որոնք նշանակովի էին և ժամանակավոր։Ներքին գործերի ժողկոմատը և Արտակարգ հանձնաժողովը՝ բռնությունների միջոցով, փորձում էին խորհրդային կարգեր հաստատել Հայաստանում։ Ինչպես նաև Հայաստանի կոմկուսի կենտկոմը, իր կազմակերպությունների շնորհիվ, տարբեր տեղերում վերահսկողություններ էր սահմանում։

3. Ինչու՞ և ե՞րբ հայ բոլշևիկները ՀՍԽՀ-ում կիրառեցին ռազմական կոմունիզմի քաղաքակնությունը։Հայաստանի խորհրդայնացման ժամանակ երկիրը և տնտեսությունը սոցիալ-տնտեսական վատ վիճակում էր։ Եվ իրադարձությունը փրկելու համար, բոլշևիկները կիրառեցին ռազմական կոմունիզմի քաղաքականությունը։ Որի հրամանը հրապարակվեց 1920 թ. դեկտեմբերի 8-ին։

4.Պարզաբանե՛ք Փետրվարյան ապստամբության պատճառները։Իշխանության նոր նարմին ստեղծվեց։Նկարագրե՛ք ապսամբության ընթացքը ու ավարտը, ինչու՞ այն պարտություն կրեց։ Ի՞նչ նշանակություն ունեցավ Փետրվարյան ապստամբությունը։Բոլշևկներին իշխանությունից հեռացնելու նպատակով սկսվեցին ապստամբություններ։ 1921 թ. փետրվարի 16-18-ը ապստամբությունն արագ ընդգրկեց ՀՍԽՀ կենտրոնական մի շարք շրջաններ՝ Բաշ Գառնին, Կոտայքը, Թալինը, Դարալագյազը, Բաշ Ապարանը և այլն։ Իսկ ապստամբության հրամանատար էր Սուրեն Թարխանյանը։ Քանի որ նրանք չհանդիպեցին լուրջ դիմադրության՝ փետրվարի 18-ին ապստամբները մտան մայրաքաղաք Երևան, իսկ ՀՍԽՀ ուժերը նահանջեցին Արտաշատ – Արարատ ուղղությամբ։Ապստամբության հաղթանակի շնորհիվ Հայաստանում ստեղծվեց իշխանության նոր մարմին՝ ՀՓԿ-ն։ Նրանք սկզբից փորձեցին համագորձակցել Վրաստանի մենշևիկյան իշխանությունների հետ, սակայն Վրաստանի խորհրդայնացումից հետո դա հնարավոր չդարձավ։ ՀՓԿ-ն նաև փորձեց համագործակցել քեմալականների հետ, բայց նրանք չդավաճանեցին իրենց բոլշևիկ դաշնակիցներին։

Խորհրդային կարգերը վերահաստելու գործը անցավ ՌԿ(բ)Կ բյուրոին։ Հայկական խորհրդային ուժերի փրկությունը կախված էր կարմիր բանակից և Ռուսաստանից։ Ռուսաստանը 47 կգ ոսկի է ողղարկում և դրանով հայկական ուժերը Իրանից գնում են անհրաժեշտ ապրանքները։Վրաստանի խորհրդայնացումից հետո կարմիր բանակի ուժերը գալիս են Հայաստան։ 1921թ. ապրիլի 2-ին մտնում են Երևան։ Շրջափակումից խուսափելու համար ՀՓԿ ուժերը նահանջում են։ Նահանջի միջանցքի անվտանգությունը ապահովվում էր Գարեգին Նժդեհը։Ապստամբության պարտությունից խուսափելը անհնարին էր, քանի որ հայ բոլշևիկների թիկունքին էր կանգնած Խորհրդային Ռուսաստանը։ Սակայն ապստամբության շնորհիվ, հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու նպատակով, Հայհեղկոմը ապրիլի 24-ին համաներում է շնորհում բոլոր ապստամբության մասնակիցներին, իսկ հետագայում ազատ են արձակվում բանտարկված սպաները։

Ե՞րբ ստեղծվեց ՀՍԽՀ Ժողովրդական կոմիսարիտների խորհուրդը, ո՞վ գլխավորեց այն։ Հայաստանում ե՞րբ սկսվեց անցումը նէպ-ին։ Ձեր կարծիքով Խորհրդային Հայաստանը առանց արտաքին օգնության կարո՞ղ էր հաղթահարել ծանր վիճակը։ՀՍԽՀ Ժողովրդական կոմիսարիատների խորհուրդը ստեղծվել է 1921 թ. մայիսի 21-ին։ Այն գլխավորում էին Ա.Միյասնիկյանը և Ս. Լուկաշինը։Հայաստանում նէպ-ի անցումը սկսվեց 1921թ. հունիսի 24-ից։Իմ կարծիքով Հայաստանը չէր կարող առանց արտաքին օգնության հաղթահարել ծանր վիճակը, քանի որ գտնվում էր տնտեսապես ծանր վիճակում։

Leave a comment