Անանձրև հուլիս
Month: November 2023
Սիրելու տարքիքը
Պատմվածքն աղջկա և տղայի հարաբերությունների մասին է: Նկարագրում է տղայի վրեժխնդրությունն իր աղջկան սիրող մի այլ տղայի մասին: Համեմատում է պատերազմի հետ: Իր սերը փրկելու համար նա պատրաստվում էր պատերզամի: Պատերազմները լինում են տարբեր, պարտադիր չէ, որ պատերազմ լինի միայն հողի ու տարածքի համար: Կոնկրետ պատմվածքում գրվածը պատերազմ էր աղջկա համար: Արդարացնում եմ տղային, քանի որ, երբ մարդն ունենում է նպատակ, իր նպատակին հասնելու համար օգտագործում է իր մտքերը, և այստեղ տղան պատրաստ էր կռվի հանուն իր աղջկա:
«Պարտուսի գերին»
«Պարտուսի գերին» Հենդոյի մասին է, ով արդեն շատ մեծ էր դպրոց գնալու, բայց նա անընդհատ մնում էր նույն դասարանում։ Նա ոչ մի առաջընթաց չէր ունենում, բոլոր առարկաներից երկուս էր ստանում բացի աշխատանքի ուսուցման դասից։ Նա հինգ էր ստանում այդ առարկայից։ Նա պատրաստում էր փայտից նստարաններ և ստեղծագործության մեջ շեշտվում է, որ նա ոսկի ձեռքեր ունի։ Նրան անընդհատ գովում էին իր ծնողները։ Բայ Մի օր ուսուցիչը կարդում էր գնահատականները և ասում է, որ Հենդոն աշխատանքի ուսուցման առարկայից երկուս է ստացել։ Այդ ամենից հետո Հենդոն զայրանում տակն ու վրա անում ողջ դպրոցը և հեռանում դպրոցից։
6/11/23
Բուքը երգը երեխան վերլուծություն
Այս պատմվածքը մի երեխայի մասին է։
Դրսում ձմեռ էր, շատ ցուրտ ձմեռ։ Երեխան դպրոց էր գնում, և կարծես հասնում էր։ Բայց իր գլուխը չէր բարձրացնում։ Վախենում էր տեսնել, որ դպրոցին դեռ չի հասել։ Սակայն հասնում էր, մնում էր անցնի շեմը։
Երեխան շատ էր մրսել։ Սառել էին ոտքերը, ձեռքերը, ականջները…
Մի կերպ հասավ դռան մոտ։ Եվ կանչեց իր քեռուն, ասելով՝ «սառա Հարութ քեռի, սառա»։ Իսկ քեռին մոտենալով փեղկին ասում է. «Էսքան շուտ ո՞ւր ես եկել, այ լակոտ»։ Երեխան իրեն մեղավոր զգաց՝ լսելով այդ խոսքերը, և փորձեց արդարանալ։ Ասաց, որ վազելով է եկել, իսկ քեռին պատասխանեց, որ իր գործը չի Ավագն է կարգադրել…։
Եվ վերջում ասաց, որ գնա ետ և կրկին վազելով գա՝ մինչ ժամը հասնի։
Սկզբում երեխան չէր հավատում, բայց, երբ լսեց, որ ոտնաձայները հեռանում են միջանցքից…
Այսպես երեխայի խելքը մտավ, որ ճիշտը այդպես անելն է՝ գնալ և կրկին վերադառնալ։Եթե դուռը չեն բացում, ուրեմն ճիշտը դա է, ու իր լավն են ուզում։ Դրսում այնքան ցուրտ էր, որ երեխան ինքնաբերաբար պարում էր։ Հիշում է, որ գրպանում հացի կտոր կա, բայց հացն էլ էր քարացել ցրտից։
Սկսում է երգել։
Եկավ ավագը։ Սովից ցնդել ե՞ս, այ լակոտ, ասաց։
Երեխան քարացավ, ամաչեց։ Կուչ եկավ ու սպասում էր, որ վզակոթին տան։ Միաժամանակ սպասում էր դուռը բացվելուն։
Ճապոնական դիցաբանություն․ Էբիսու ճապոնական բախտի, հարստության և բարգավաճման աստված

Էբիսուն ճապոնական բախտի, հարստության և բարգավաճման աստվածն է։. Նա նաև համարվում է ձկնորսների հովանավոր աստված։Միշտ ժպտացող և հաճախ ձկնորսի հագուստով Էբիսուն Յոթ հաջողակ աստվածներից մեկն է։Նա լայն տարածում գտավ ամբողջ Ճապոնիայում, քանի որ նա կապ ունի ինչպես ծովի հարստության, այնպես էլ բիզնեսի բարգավաճման հետ:
Continue reading “Ճապոնական դիցաբանություն․ Էբիսու ճապոնական բախտի, հարստության և բարգավաճման աստված”Ինքնուրույն աշխատանք
<<Հայկական հարցի միջազգայնացումը, Սան Ստեֆանո, Բեռլին>>
Ներկայացրե՛ք Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագրի հիմնական հոդվածները։ Ո՞րն էր Հայկական հարցի էությունը։ Արևմտահայ ազգային-քաղաքական ուժերն ի՞նչ գործունեություն ծավալեցին Հայկական հարցի լուծման համար
Continue reading “<<Հայկական հարցի միջազգայնացումը, Սան Ստեֆանո, Բեռլին>>”2/11/23

- going
- to fail
- to do
- turning
- to speak
- moving
- making
- to get
- of getting
- to tell
- to put
- to going





